Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Այո, նիկոլ ընտրողը խաչ է քաշում Հայաստանի լինելիության վրա, ուրիշ բան չկա

Այո, նիկոլ ընտրողը խաչ է քաշում Հայաստանի լինելիության վրա, ուրիշ բան չկա
10.03.2026 | 12:27

Մի հարցազրույց դիտեցի․ Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հրանտ Բագրատյանն էր (հղումը՝ Հ․Գ․-ում)։

Անեկղծ՝ վերջին շրջանում ամենալավ լուրջ քաղաքական թեմատիկայով զրույցն էր, որ շատ բաներ էր բացատրում նախ տնտեսական իրավիճակի վերաբերյալ, հետո ներքաղաքական և արտաքին մեր ամոթի ու խայտառակության վերաբերյալ։

Բագրատյանն ինքնին այն հանրային գործիչն է, ով պարզապես պաշտոնյա չի եղել, կամ նորից մտնում է քաղաքական պայքար։ Նա գրագետ ու շատ պատրաստված ոլորտային մասնագետ է, ինչն էլ հարցազրույցի ժամանակ նրա խոսքի մեջ արտահայտվում է։ Սա իսկապես մեծ հարգանքի է արժանի, ոչ թե տգետ գրչակների հայհոյանքին ու հիվանդ երևակայության բարբաջանքին։

Հարցազրույցը դիտելուց մի դրվագ հիշեցի, որ մի երկու, թե երեք տարի առաջ պատահեց, երբ Բագրատյանի և մի քանի քաղաքական դեմքերի հետ Սյունիքում էինք։ Սիսիանի գյուղերից մեկում էինք, որ հավանական նիկոլի «Խաղաղության խաչմերուկի» պլանի տակ էր ընկել։ Երևանից եկած հյուրերով գյուղամիջում կանգնեցինք, մեզ և հատկապես Բագրատյանին մոտեցան մի քանի տղամարդ ու կին և սկսեցին այս մարդուն համացանցում իրենց կարդացած հիմարություններով, որպես քաղաքական սայթաքումներ, մեղադրել։

Հետաքրքիր էր, որ Բագրատյանին գյուղաբնակների շրջանում նախկինների թալանի հետ էին կապում, մեղադրանքներ հնչեցնում։ Ես, որ լրագրող եմ, լսում ու ապշում էի, մտքումս էլ ուզում էի հիշել, թե Բագրատյանն ի՞նչ է թալանել։

Ասեին լավ վարչապետ չի եղել, լավ պետական գործիչ չի դրսևորել, էլի կհասկանայի։ Ինչևէ, հասկանալի է, որ հատկապես տգետ, չկրթված մասսան սոցիալական ցանցերում և հատկապես փաշինյանական պրոպագանդիստների ազդեցության տակ են գալիս և մարդուն չեղած մեղադրանքներ ներկայացնում։

Այս դրվագները վերհիշելով, շարունակում էի դիտել «168»-ի հարցազրույցն ու ի սրտե մոտս ցանկություն առաջացավ Հայաստանում կտրել ինտերնետի քոքն ու նորից անցնել թերթային, կամ ռադիո և հեռուստատեսային տարբերակներին։ Որովհետև շատ լավ գիտակցում եմ, թե ինչքան է դեգրադացված մեր ընտրող մասսայի գիտակցությունը, որ խելացի խոսք լսելուն ունակ չի, ճիշտն ու սուտը տարբերել չի կարողանում և նույնիսկ իր լավն ու վատը, երկրի լինել չլինելու վտանգի մասին սրտով, հոգով չի հասկանում, չի ընկալում, չի էլ ուզում դա անել։

Թողնես ամբողջ օրը ինչ որ անհասկանալի կերպարներին Ֆեյսբուքով, կամ Յութուբով լսեն, կամ ՏիկՏոկում կարճ վիդեոներ այնքան նայեն, չեղած ուղեղն էլ բթացնեն։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ․Գ․

Հղումը՝ http://youtube.com/watch?v=wigPWX9ci-M...

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ