Ինչպես հայկականության, այնպես էլ սլավոնների կազմաքանդման հիմքում նույն ձեռագիրն է: Հայաստանցի և ղարաբաղցի վիրուսը տարածելով՝ հային բաժանել հայից: Նույնը կատարվեց Ուկրաինայում՝ սլավոնն արդեն ոչ միայն ատում, այլև սպանում է սլավոնին: Արդյունքում՝ պառակտվածները կորցնում են, իսկ պառակտողները՝ շահում:
Հ.Գ. Անհատը կարող է սխալվել, համախոհների խումբը՝ ևս, բայց ժողովուդը սխալվելու իրավունք չունի: Անհատի և համախոհների սխալմունքը կարող է ճակատագրական լինել սոսկ իրենց համար, իսկ սխալված ժողովրդի պարագայում հետևանքների հասցեատերն ու կրողը բոլորն են՝ և՛ անհատը, և՛ համախոհների խումբը, և՛ ազգը:
Որքան էլ՝ դառը, բայց սա է ճշմարտությունը:
Սենոր Հասրաթյան