ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Փաշինյանը շատ ուղիղ ու ակնհայտ փաստաբանություն է անում Ադրբեջանի օգտին

Փաշինյանը շատ ուղիղ ու ակնհայտ փաստաբանություն է անում Ադրբեջանի օգտին
26.06.2026 | 15:30

Մի պահ պատկերացրեք, որ դուք որևէ X մայրաքաղաքում նստած ԱԳՆ պաշտոնյա եք, զբաղվում եք Հարավային Կովկասով, կոնկրետ՝ Հայաստան-Ադրբեջան թեմաներով, ուսումնասիրում եք ու տեսնում, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով Հայաստանի դեմ տարածքային պահանջների նոր արշավ է սկսվել։ Ասում եք՝ տեսնես ՀՀ իշխանություններն ի՞նչ գնահատական են տալիս սրան, իմանամ, որ զեկուցեմ նախարարներին ու փոխնախարարներին։ Բացում եք ՀՀ ղեկավարի երեկվա ասուլիսը ու լսում, թե ինչպես է նա բառիս բուն իմաստով արդարացնում Ադրբեջանի կողմից առաջ մղվող զավթողական ծրագրերը՝ դրա մեջ մեղադրելով ՀՀ ընդդիմությանը։ Գրում եք ու զեկուցում, որ Հայաստանը փաստացի «տրամաբանական» է համարում այդ ծրագրի առաջ մղումը՝ նման ընդդիմության առկայության պայմաններում։ Հետո, երբ այդ օրակարգով ադրբեջանցի պաշտոնյան գա տվյալ X երկրի ԱԳՆ, կասեն, թե Հայաստանից որևէ փաստացի առարկություն չկա, գան, խոսենք։

Այ սենց է Փաշինյանը շատ ուղիղ ու ակնհայտ փաստաբանություն անում Ադրբեջանի օգտին, նման վտանգավոր զուգահեռներն են օգնում Ադրբեջանին 0-ից հորինված զավթողական ծրագիրը առաջ տանել տարբեր երկրների մայրաքաղաքներում։

Ոչ մի X երկրի դիվանագետ մեզանից առավել մեր շահին տեր չի կանգնելու, չեն գնալու հետազոտեն ու ասեն՝ գիտե՞ք, ՀՀ վարչապետը մի տեսակ տրամաբանությունից զուրկ պնդում է անում։ Ի վերջո, էդ Արցախը դարավոր անուն է, ամրագրված տարբեր պատմիչների գրություններում ու քարտեզներում, էլ չեմ ասում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միջազգայնորեն ճանաչված հակամարտություն է։ Ոչ մեկը չի ասի՝ բայց գիտե՞ք, Արցախի հայերի վերադարձի իրավունքը միջազգային դատարաններով է ամրագրված, դա էլ քիչ է՝ ՀՀ ղեկավարությունն այսօր դրա դեմ պայքարում է։ Չեն ասի՝ գիտե՞ք, չկա մոլորակի վրա որևէ իրական քարտեզ, որտեղ Հայաստանի տարածքի վրա գործի «Արևմտյան Ադրբեջան» անունը, իսկ այդ հարցում իրավունքի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիմումները միջազգային դատարանները մերժել են։ Ոչ մեկը մեր փոխարեն մեր անելիքը չի անելու, փոխարենը կնայեն Ալիևի կամակատար ՀՀ իշխանությունների խոսույթներին ու շատ հանգիստ կընդունեն իրենց մոտ «իրավունքի» թեմաներով որևէ միջոցառում արած ադրբեջանցի պաշտոնյաներին, որովհետև Փաշինյանն այդ ամենը «նորմալացնում» է։

Դրա համար եմ ասում՝ հանրային դաշտի կոնսոլիդացիան այս հարցում շատ կարևոր է, քանի որ սա ազգային անվտանգության խնդիր է։ Եթե հանրային դաշտը միասնական սա կոչի զավթողական հայեցակարգ, որը վտանգում է տարածաշրջանային կայունությունը, այդ դեպքում միգուցե X երկրի դիվանագետը դա ևս մտցնի զեկույցում։ Ի վերջո, այս երկրում քվեարկողների մեծամասնությունը չեն ընդունել Ալիևի կամակատար Փաշինյանին որպես վարչապետ։ Ուստի X դիվանագետը դրա հետ կարող է հաշվի նստել իր զեկույցում։ Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 164

Մեկնաբանություններ