30.11.2024|
06:52
Մենք տոնածառ չէինք դնում. երևի՝ թանկ էր, չգիտեմ։ Մաման առաստաղի մի ծերից մյուսը երկար թելեր էր կապում՝ սարդոստայնի նման, ու էդ թելերից կախում էինք տոնածառի խաղալիքները, ժապավենները, տարբեր գույների պսպղան շղթաները, ինչ փայլուն բան ձեռներս ընկներ, հետո՝ գույնզգույն լույսերն էինք կախում, ու ամբողջ սենյակը դառնում էր տոնածառ, իսկ մենք հայտնվում էինք տոնածառի մեջ, դառնում էինք տոնածառի խաղալիք։ Տակը՝ քառակուսի սեղանի վրա, համով-համով բաներ էինք շարում՝ պնդուկ-պոպոք, չիր ու չամիչ, մանդարին, աղանդեր, տոլմա, խմորեղեն, ջերմուկ-լիմոնա՜դ․․․