ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Ինչքան ոստիկան կա, բոլորին հավաքել-լցրել են Ալավերդի

Ինչքան ոստիկան կա, բոլորին հավաքել-լցրել են Ալավերդի
05.12.2023 | 12:05

Ալավերդիում հենց էս պահին նիկոլն ու իր խունտան հերթական անգամ ցույց են տալիս իրենց իրական դեմքը՝ ապացուցելով, թե Հայաստանում էսօր ինչ կարգի իշխանություն է։ «Ժողովրդական բաստիոնի» հերոսները դուռը կոտրելով են կարգուկանոնի հասնում․ զուտ զոռբայավարի։

Նայեք՝ ինչ ա կատարվում։

Երևանից ինչքան ոստիկան կա՝ է՛լ սպեց, է՛լ ՕՄՕՆ, բոլորին հավաքել լցրել են Ալավերդի, ողջ մարզային ոստիկանությունն էլ վերադիր ու միայն նրա համար, որ մի անհայրենիքի կամքն ի կատար ածվի՝ ևս մեկ քաղաքում ուժով իշխանություն բռնազավթի:

Լավ դուք չե՞ք հասկանում, որ սենց երկար շարունակվել չի կարող․ ոստիկանների տակը մտած, սեփական աթոռը պահելը հավերժ չի, մեկդ էդ իրականությունը կորցրածին հուշեք սրա մասին։

Առավոտ բարլուսով գործող համայնքապետ Արկադի Թամազյանին ու նրա թիմակիցներին փաստացի արգելեցին մտնել քաղաքապետարանի նիստերի դահլիճ, դա էլ քիչ է, բերետներին լցրեցին շենք, ուժով ճանապարհ բացեցին ու քպ-ն մտնի արտահերթ նիստի (որն էս պահին դեռ ընթանում ա)։

Հայաստանում էսօր դասական ոստիկանապետություն է, երբ լրագրողի պարզ հարցին, թե «ինչո՞վ եք զբաղված», հնչում է ստանդարտ, անգիր արած պատասխանը՝ «հասարակական կարգ ենք պահպանում»։ Մի փոքր ուղղում էլի, ոչ թե հասարակական կարգ եք պահպանում, այլ՝ նիկոլի կամքն եք կատարում, սրանք տարբեր բաներ են։

Ասենք, որևէ մեկը պատկերացնում է, նման մի բան ըլներ մինչև 2018-ը․ պատկերացրեք, մի համայնքում նման զարգացում տեղի ունենար․ բում,,,,տիեզերական մակարդակի սկանդալ կսարքեին, նույն նիկոլոսն ու իր նմանակները, որոնք էսօր գլխահակ կատարում են դրա ասածը։ Մինչև մեռած Քենեդի կբողոքեին։

Կամ էդ նույն էսօրվա նիստի մասնակից ավագանու սաստավը, մոռացե՞լ ա, թե ոնց էր ժամանակին դիֆերամբներ ձոնում Սերժ Սարգսյանին (նախագահ ջան, նախագահ ջան ասելով), հոտընկայս խմում նրա կենացը։ Էս ամեն ինչը ևս մի անգամ խոսում է, նրա մասին, որ էդ տեսակը ծառայում է բոլորին։ Էլ չեմ խոսում «քաղհասարակության», սաքունց-մաքունցների մասին, որոնք ռուպորները ձեռքներին, թուղթ ու գրիչով քսիֆները կհասցնեին իրենց տերերին։

էս ամեն ինչը խոսում ա նրա մասին, որ՝ «պոլի փետ ըլնի՝ քպ-ից ըլնի» սկզբունքը շարունակու է իր տարերային երթը ողջ Հայաստանով, ու մնում է հասկանալ, թե ե՞րբ է էս մղձավանջի ավարտը, որ միանշանակ գալու է։

Դե իսկ դավաճանության մասին թերևս վերջին 5-ամյակում շատ է խոսվել, զահլեքդ չտանեմ։

Հ․գ․ Ընթացող նիստին զուգահեռ դրսում մարդիկ վանկարկում են դա-վա-ճան, քպ-ականներին է էլ թվում է, թե գոռում են Հա-յաս-տան։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ