ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի-5

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի-5
18.09.2024 | 16:01

(սկիզբը՝ այստեղ)

Սրանից ավելի էլ ի՞նչ ասեն Ռուսաստանի ղեկավարները, այլ բարձրաստիճաններ, որպեսզի ԱՄՆ- ի գլխավորությամբ հավաքական Արևմուտքը զգուշանա միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի սանձազերծումից, Ուկրաինային ՌԴ տարածքի խորքում գտնվող թիրախներին հարվածելու թույլտվություն տալուց առաջ, լավ մտածի և՛ իրենց, և՛ ողջ մարդկության համար աղետալի հետևանքների մասին…
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ Արևմուտքին սպառնացել է հզոր զենքով պատասխան տալ ռուսական քաղաքներին հարվածելիս: Նա խոստացել է Ռուսաստանի կոշտ պատասխանն իր տարածքի խորքում արևմտյան զենքով հարվածներ ստանալու դեպքում: Վոլոդինի խոսքով՝ Ուկրաինային նման հարձակումներ թույլ տալու ՆԱՏՕ- ի որոշումը դաշինքը կդարձնի հակամարտության լիարժեք մասնակից:
Պետդումայի 8- րդ գումարման յոթերորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի ընթացքում ելույթ ունենալով պատգամավորների առջև, խորհրդարանի նախագահն առանձին անդրադարձել է Ուկրաինական հակամարտությանը և Կիևին՝ ռուսական տարածքի խորքում հարվածներ հասցնելու Արևմուտքի թույլտվության հարցի քննարկմանը: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևում «կերակրել է նացիստական ռեժիմին»՝ աշխարհում իր գերիշխանությունը պահպանելու համար:
«ԱՄՆ- ն, առանց վարանելու, քննարկում է ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու հնարավորությունը,- ասել է Վոլոդինը։- Նրանք քննարկում են մեր խաղաղ քաղաքներին հարվածներ հասցնելու հարցը։ Ընդ որում, քննարկում են՝ համարելով, որ դա իրենց չի վերաբերելու։ Մենք կպատասխանենք, և պատասխանելու բան ունենք: Ավելի հզոր զենքը պատրաստ է»:
Կարծում ենք, ինքնին հասկանալի է, որ Պետդումայի նախագահը հայտարարելով ավելի հզոր զենքի պատրաստ լինելու մասին, նկատի ունի միջուկային զենքը, սկզբում, իհարկե, մարտավարական, որի կիրառման հետ կապված զորավարժությունները վերջերս անցկացվեցին ՌԴ- ում:
Վոլոդինն ընդգծել է, որ նման որոշման ընդունումը կնշանակի, որ ՆԱՏՕ- ն «ամբողջությամբ ներքաշվում է այդ հակամարտության մեջ և դառնում նրա մասնակիցը», քանի որ հեռահար զենքի ուղղորդմամբ և հրամանների կատարմամբ զբաղվելու են դաշինքի զինծառայողները:
Նա նաև հավելել է, որ ՌԴ- ի խորքին հարվածների մասին խոսակցությունները կարող են լուրջ հետևանքների հանգեցնել։ Պետդումայի նախագահը միժամանակ շեշտել է, որ կարևոր է թույլ չտալ հակամարտություն, որը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
«Եկեք աջակցենք մեր նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին,- առաջարկել է Վոլոդինը:- Նա ամեն ինչ անում է, որպեսզի կանգնեցնի միջուկային աղետը, պատերազմ, որը կարող է վերաճել համաշխարհայինի։ Բայց կցանկանայի, որ եվրոպական երկրների քաղաքական գործիչները հասկանային, թե ուր են տանում իրենց առաջնորդները»:
Ռուսաստանի խորքը հարվածելու Ուկրաինայի թույլատվությանը Մոսկվայի կոշտ պատասխանն է խոստացել նաև ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նա մասնավորապես հայտարարել է, որ Ռուսաստանը «պատրաստ է ամեն ինչի» և անպայման կարձագանքի Ուկրաինայի ԶՈւ- ին ՌԴ խորքերը չհարվածելու արգելքի վերացմանը:
«Նախագահն ամեն ինչ ասել է այդ թեմայով։ Որոշում (Կիևին հարվածներ հասցնելու թույլտվության մասին), կա նման բան, բոլոր քարտ- բլանշները, Կիևի հաճախորդներին ինդուլգենցիաները դուրս են գրվել, ուստի մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Եվ կարձագանքենք այնպես, որ քիչ չթվա»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Դիվանագետի պնդմամբ, արևմտյան երկրները «թերագնահատում են այն խաղի վտանգավորության աստիճանը, որը նրանք շարունակում են վարել»:
Խոսելով Ռուսաստանի տարածքում հավանական հարվածներին հնարավոր պատասխանի մասին, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Telegram- ի իր ալիքում գրել է, որ Արևմուտքում չեն հավատում, թե ռուսները «կանցնեն սահմանը» և կպատասխանեն զանգվածային ոչնչացման զենքով:
Մեդվեդևը համաձայնել է, որ միջուկային հակամարտությունը «ոչ մեկին պետք չէ», քանի որ «դա շատ վատ պատմություն է՝ ծանրագույն ելքով», ուստի նման տեսակի զենքի կիրառման մասին որոշում դեռ չեն կայացրել:
«Թեև, ուղիղ ասենք, դրա համար կան օրինական նախադրյալներ, որոնք հասկանալի են ամբողջ համաշխարհային հանրությանը և համապատասխանում են միջուկային զսպման մեր դոկտրինին,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը:- Նույն Կուրսկը, օրինակ: Բայց Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում։ Չէ՞ որ ակնհայտ է, որ միջուկային պատասխանը չափազանց բարդ որոշում է՝ անդառնալի հետևանքներով»։
Մեդվեդևը միաժամանակ նշել է, որ «ցանկացած համբերության վերջը գալիս է»: Նրա խոսքով՝ արդյունքում իրավացի կլինեն արևմտյան վերլուծաբանները, որոնք հնարավոր էին համարում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը։
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ