ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի գրասենյակի խուզարկության ժամանակ մեծ քանակությամբ օկուլտիստական իրեր են հայտնաբերվել՝ իր թելեգրամյան ալիքում հայտնել է նախագահի մերձավոր շրջապատին մոտ կանգնած ուկրաինացի բլոգեր Իգոր Լաչենկովը։ Նա նշել է, որ Երմակը «տարոյի, թվագիտության, աստղագուշակության և սև մոգության երկրպագու է»։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.09.2024 | 00:01

Արահետները բաց են ու կանաչ. գալիս եմ

Քեզ մոտ`
Տուն, Տեր իմ, կրկին:
Ծիծեռնակները երգերն են երգում
վաղուց մոռացված.
Այդ երբ էր, Տեր իմ, որ մանուկ էի` գրկումդ
նստած:
Օրհնության Մեծ բույր` թող որ շշնջամ
խոսքեր մեկուսի,
Թող որ անկաշկանդ արցունքս ցավի`
հեղեմ ձեռներիդ.
Տուր ազատություն, ազատության Հայր,
տուր ղողանջները,
Որ կային մանուկ օրերի խորքում`
Վզնոցի նման վզիս կախելու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 42638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ