ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռուսները կարող են իրենց պետք եղած ժամանակ հեռանալ և անհրաժեշտ պահին զորքով վերադառնալ

Ռուսները կարող են իրենց պետք եղած ժամանակ հեռանալ և անհրաժեշտ պահին զորքով վերադառնալ
11.10.2024 | 20:50

Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով, Հայաստանում շատերը սկսեցին ցնծալ, թե բա՝ մենք ստիպեցինք, թե բա՝ հաջորդը 102-րդ ռազմաբազան ենք հանելու, թե բա՝ վերջապես Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնում ենք և այլն։

Իսկ ողջամիտ կասկածն այն է, որ ոչ թե Հայաստանն է մերժում, այլ այստեղ բոլորովին այլ բան է տեղի ունենում։

Իմ մեծագույն մտավախությունն այն է, որ սրա հետադարձ էֆեկտը լինելու է մոտավորապես Ստեփանակերտում Փաշինյանի արտասանած «Արցախը Հայաստան է և վերջ»-ի ճակատագիրը (Աստված մի արասցե):

Ովքեր ճանաչում են ռուսական քաղաքականությունը, լավ գիտեն, որ ռուսները կարող են իրենց պետք եղած ժամանակ հեռանալ և անհրաժեշտ պահին զորքերով վերադառնալ։

Մեկ անգամ Անդրկովկասից հեռացած Ռուսաստանը վերադարձավ 11-րդ Կարմիր բանակով և քեմալական բաշիբոզուկների նախահարձակումը որպես ռազմական ուժով վերադարձի նախերգանք օգտագործելով։

Հետևաբար, հենց այնպես, առանց պայքարի հեռանալը ոչ այնքան սքանչանալու առիթ է, որքան՝ չարագուշակ նախաբան։

Ու դեռ հարց է` Հայաստա՞նն է հեռացնում, թե՞ Հայաստանին են հեռացնում:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 12196

Մեկնաբանություններ