Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Արևմտյան կապիտալի նպատակը ամբողջ աշխարհի ռեսուրսներն ու արտադրողական ուժերը իր նպատակներին ծառայեցնելն է

Արևմտյան կապիտալի նպատակը ամբողջ աշխարհի ռեսուրսներն ու արտադրողական ուժերը իր նպատակներին ծառայեցնելն է
06.03.2026 | 15:13

Աշխարհաքաղաքական դինամիկայի իմաստով մարդկությունը գտնվում է մի հեղհեղուկ և տարբեր չափեր ու նպատակներ ունեցող փոփոխությունների պայմաններում, որտեղ տարբեր հզորության ազդեցիկ ուժերը, ամեն մեկը յուրովի, ձգտում են իրենց համար շահավետ նոր ուժային բալանսի։

Արևմտյան կապիտալի համար այդ ցանկալի բալանսային վիճակը նշանակում է վերադարձ դեպի միաբևեռ աշխարհ։

Մնացած երկու ազդեցիկ ուժերը, ի դեմս Չինաստանի և Ռուսաստանի, ձգտում են դրա հակառակին՝ առնվազն երկբևեռ ուժային բալանսի, իսկ բազմաբևեռն էլ՝ մտքի մեջ պահած։

Բնական է նաև, որ հակառակ նպատակներ ունեցող ազդեցիկ ուժերի միջև բախումը անխուսափելի է, և այստեղ խոսքն այն մասին է, թե այդ բախումը առավելագույնը ինչ մասշտաբի կլինի, և դրա ո՛ր ելքը կլինի ավելի հավանական։

Ակնհայտ է նաև, որ արևմտյան կապիտալի նպատակը ամբողջ աշխարհի ռեսուրսներն ու արտադրողական ուժերը իր նպատակների համար օգտագործելն է, որը ոչ միայն հակասության մեջ է այլ ազդեցիկ ուժերի շահերի հետ, այլև հակառակ է նաև ԱՄՆ-ի, որպես իր նպատակներն ունեցող պետության, շահերին։

Բնական է, որ գլոբալ հակամարտության նման պայմաններում պետք է դիտվի հակամարտ կողմերի ուժերի հետագա կոնսոլիդացիա, որը նշանակում է՝

1․ Ռուսաստանի ու Չինաստանի ավելի ևս մերձեցում,

2․ ԱՄՆ-ի և արևմտյան կապիտալի միջև հակասությունների հետագա մեղմացում։

Մյուս կայուն տենդենցը, որը ծնում է ներկայի գլոբալ հակամարտությունը, դա, ատոմային բախման անհնարինության պատճառով, աննախադեպ մասշտաբի պրոքսի պատերազմներն են, սկզբում՝ ուկրաինականը և հիմա էլ՝ Իրանի պատերազմը։

Հատկանշական է նաև, որ նշված երկու բախումների հիմնական թիրախը Չինաստանն է, և սկզբում, այսինքն, ուկրաինական դեպքում ենթադրվում էր Ռուսաստանի արագ պարտությունը, որից հետո Չինաստանը կմնար միայնակ։

Բայց, պատմության մեջ մեկ անգամ ևս, Ռուսաստանը իր վերածննդով խառնեց հաշիվներն ու ստիպեց Արևմուտքին փոփոխություն մտցնել պայքարի ստրատեգիայում՝ ի դեմս Թրամփի ուժային բնույթի նոր արտաքին քաղաքականության և Ռուսաստանի հետ լեզու գտնելու ջանքերի։

Այս իմաստով, ուկրաինական պատերազմի շահառուներն են՝ գերտերության կարգավիճակի հասնող Ռուսաստանը և, հատկապես, Չինաստանը, որը, առանց պատերազմի մեջ մտնելու դարձավ դրա հիմնական շահառուն։

Այլ է Իրանի պատերազմը, որը, Վենեսուելայի դեպքերից հետո, երկրորդ մեծ հարվածն է Չինաստանի շահերին։

Բացի այդ, Իրանի պատերազմը իր շատ հետաքրքիր կողմերն ունի Իսրայելի և Թուրքիայի շահերի բախման տեսանկյունից, որոնք կարող են ի հայտ գալ Իրանի դեմ քրդական ու ադրբեջանական գործոնների տեսքով։

Նման խառը իրավիճակներում, երբ բախվում են մեծ թվով նպատակներ, շահեր, ռիսկեր և կորուստներ, կանխատեսումներ անելը շատ դժվար է, որի պրոբլեմներով զբաղվում է գիտության մի նոր ծնվող ուղղություն՝ change management-ի քանակական կամ մաթեմատիկական տարբերակը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 233

Մեկնաբանություններ