ՈՒկրաինան պետք է ներգրավի երիտասարդներին, օրինակ՝ 18-25 տարեկան, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի դեմ պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ նրա՝ հաջողության գրավականը մարտի դաշտում մարդկանց ներկայությունն է, ինչպես նաև ռազմամթերքի ու զենքի առկայությունը։ «Դա շատ բարդ որոշում է, բայց մենք վստահ ենք, որ երիտասարդների ներգրավումը պայքարին անհրաժեշտ է։ Հենց այս պահին 18-25 տարեկանները պայքարին չեն մասնակցում»,- Բրյուսելում ասել է Բլինքենը:               
 

Ո՛վ մարդ­կա­յին ար­դա­րու­թ­յուն, թո՛ղ ես թք­նեմ քու ճա­կա­տիդ

Ո՛վ մարդ­կա­յին ար­դա­րու­թ­յուն, թո՛ղ ես թք­նեմ քու ճա­կա­տիդ
16.10.2020 | 00:10

Այ­սօր մեր քա­ջա­րի զին­վոր­նե­րը հե­րո­սա­բար պաշտ­պա­նում են մեր վա­ղե­մի հայ­կա­կան հո­ղը: Ար­դեն եր­կու շա­բա­թից ա­վե­լի է, ինչ մենք կռ­վում ենք բար­բա­րոս ցե­ղե­րի հոր­դա­նե­րի դեմ, ո­րոնց մար­դա­քա­նա­կը մի քա­նի տաս­նյակ ան­գամ գե­րա­զան­ցում է մեր թվա­քա­նա­կին: Կար­ծես քիչ է դա, նրանց են միա­ցել նաև իս­լա­միստ գրո­հա­յին­նե­րը Սի­րիա­յից: Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի կո­չը տա­րած­քի կա­յու­նու­թյամբ շա­հագր­գռ­ված եր­կր­նե­րին՝ ստեղ­ծել հա­կաա­հա­բեկ­չա­կան կոա­լի­ցիա, մնաց օ­դում կախ­ված: Տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րը՝ Ի­րա­նը, Ռու­սաս­տա­նը և փոքր-ինչ հե­ռու Չի­նաս­տա­նը, լավ են հաս­կա­նում, որ այս փոք­րիկ տա­րած­քի վրա, մի փոք­րա­թիվ ժո­ղո­վուրդ կռ­վում է Ի­րա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան հա­մար, Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի տա­րածք­նե­րը ա­պա­գա­յում թուր­քա­կան հոր­դա­նե­րից հե­ռու պա­հե­լու հա­մար: Նրանք բո­լորն էլ լավ են հաս­կա­նում դա, բայց յու­րա­քան­չյու­րը, ել­նե­լով այ­սօր­վա իր ժա­մա­նա­կա­վոր շա­հից, վա­խե­նում է ծայ­րա­հեղ ռեակ­ցիոն մու­սուլ­մա­նա­կան պե­տու­թյուն Թուր­քիա­յից և լռում: Այ­սօր Էր­դո­ղա­նը հի­շեց­նում է Հիտ­լե­րին Մյուն­խե­նից ա­ռաջ: Քա­ղա­քա­կիրթ Եվ­րո­պան՝ շպար­ված կեղծ ի­դեալ­նե­րով, մար­դու ի­րա­վուն­քի ան­վան տակ Նա­վալ­նի է խա­ղաց­նում: Տի­կին Մեր­կե­լը այն­պես է սի­րա­հար­ված Նա­վալ­նուն, որ ա­ռաջ է մղում Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ սանկ­ցիա­ներ կի­րա­ռե­լու հար­ցը: Չմո­ռա­նանք, որ Մեր­կե­լի ե­րակ­նե­րում Բիս­մար­կի, Հիտ­լե­րի ա­րյունն է հո­սում: Մի Նա­վալ­նու ի­րա­վուն­քի հա­մար դե­մոկ­րա­տա­կան Եվ­րո­պան հա­նել են ոտ­քի, բայց կույր են ձևա­նում, չեն տես­նում հա­զա­րա­վոր մարդ­կանց, ան­գամ խա­ղաղ բնա­կիչ­նե­րի տրոր­վող ի­րա­վունք­նե­րը:


Արևմուտք, հան­գիստ թո­ղեք քնած ար­ջին, քա­նի դեռ ուշ չէ: Այ­սօր էլ Եվ­րո­պան այն նույն աշ­խար­հա­մասն է, ո­րի հաս­ցեին հայ մտա­վո­րա­կա­նի ա­սած խոս­քե­րը նո­րեն ար­դիա­կան են՝ ո՛վ մարդ­կա­յին ար­դա­րու­թյուն, թո՛ղ ես թք­նեմ քու ճա­կա­տիդ...
Փաս­տո­րեն մենք այ­սօր մե­նակ ենք դա­ժան թշ­նա­մու առջև: Մեզ պար­տադր­վել է այս պա­տե­րազ­մը: ՈՒ­րեմն ո՞րն է մեր ա­նե­լի­քը՝ կռ­վել մեր ֆի­զի­կա­կան գո­յու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար: Ա­ռա­ջին հեր­թին ի՞նչ է մեզ պետք: Անձ­նա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը բե­րել են նրան, որ ե­թե մեր ռազ­մա­քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը ա­պա­հո­ված լի­ներ Ղա­րա­բա­ղի եր­կին­քը, հա­վա­տա­ցած եմ, որ Գան­ձա­կը ¥Գյան­ջան¤ վա­ղուց գրա­ված կլի­նեինք: Մեր զոր­քե­րը չեն անց­նում գրո­հի հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով: Չկա գրո­հող հետևա­կին պահ­պա­նող հո­վա­նո­ցը: Այդ հո­վա­նո­ցը շատ շտապ պետք է ձեռք բեր­վի: Գու­մար­նե՞­րը՝ ամ­բողջ հայ ժո­ղո­վուր­դը...


1956 թվա­կա­նին Մաոն ա­սաց. «Չին ժո­ղո­վուր­դը ա­ռանց փո­խա­նի կմ­նա, բայց կու­նե­նա սե­փա­կան ա­տո­մա­յին ռումբ»: Այ­սօր թող մենք էլ ա­ռանց փո­խա­նի մնանք, ա­ռանց ներք­նա­շո­րի մնան մեր մայ­րերն ու քույ­րե­րը, բայց մենք պի­տի ստեղ­ծենք Ղա­րա­բա­ղի օ­դա­յին հո­վա­նո­ցը: Պետք է ժո­ղո­վուր­դը տա իր վեր­ջին ու­նեց­ված­քը, ո­րին չեմ կաս­կա­ծում: Պի­տի մի­լիոն­ներ տան եր­կի­րը թա­լա­նած օ­լի­գարխ­նե­րը, մի­լիո­նա­նոց տներ կա­ռու­ցած հա­րուստ­նե­րը, նրանց կա­նայք պի­տի ի­րենց մատ­նե­րից ու պա­րա­նոց­նե­րից հա­նեն հա­զա­րա­վոր դո­լար­ներ ար­ժե­ցող ոս­կյա, ա­դա­ման­դե զար­դե­րը: Պե­տա­կան բո­լոր մի­ջոց­նե­րը պի­տի ուղղ­վեն բա­նա­կին: Ա­տո­մա­յին կա­յա­նի թա­փոն­նե­րը պի­տի ռում­բեր դառ­նան: Բայց թվար­կած­ներս հար­ցի ֆուն­դա­մեն­տալ լու­ծու­մը չեն: Ֆուն­դա­մեն­տալ լու­ծու­՞մը...
Մեր գեր­կազ­մա­կերպ­վա­ծու­թյունն է, որն էլ մեզ դուրս կհա­նի այս վի­ճա­կից:


Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Դիտվել է՝ 65049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ