Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Ա՜խ, եր­նեկ էս նոր տա­րին

Ա՜խ, եր­նեկ էս նոր տա­րին
24.12.2020 | 23:41

Սիմ­վո­լիկ թվե­րին մեր սր­տով սուր ան­ցավ. 88` երկ­րա­շարժ, 99` հոկ­տեմ­բե­րի 27…
2020… որ շու­տով կհե­ռա­նա: Ծանր է ա­ռա­ջի­նը քրիս­տո­նեու­թյուն ըն­դու­նա­ծի ԽԱ­ՉԸ: Այն­տեղ մեղ­քերն ա­ռանց ա­պաշ­խա­րու­թյան չեն ներ­վում, ա­պաշ­խա­րու­թյունն էլ մե­կան­գա­մյա չէ, հա­յոց է­ներ­գիան ու ա­ռա­քե­լու­թյու­նը այլ են, և շա­տերն են ու­զում այն կլ­լել, մա­նա­վանդ, երբ այն ճիշտ չի գե­նե­րաց­վում թող­նե­լով հա­յին կես­ճամ­փին:


Կտա­նի՞ նոր ե­կող տա­րին իր հետ կո­րուստ­նե­րի այն ահ­ռե­լիու­թյու­նը, ո­րի տակ կր­կին կքեցին հա­յը, հայ պե­տա­կա­նու­թյու­նը, թան­կա­գին ու սի­րե­լի Ար­ցա­խը: Եր­կինք բարձ­րա­ցած պա­տա­նի­նե­րի հզոր բա­նա­կը կվե­րած­վի՞ բա­րե­խոս­նե­րի, վկա­նե­րի բազ­մու­թյան, ո­րի հա­մար Տե­րը մեզ կհարց­նի` այդ ոս­կոր­նե­րը կկեն­դա­նա­նա՞ն: Մենք նրան կա­սենք` Դու՛ գի­տես, Տե՛ր մեր: Եվ ոս­կոր­նե­րը, ինչ­պես Աստ­վա­ծաշն­չում, կշարժ­վե՞ն` տի­րոջ կամ­քով, նրանց վրա ջղեր կա­ռա­ջա­նա՞ն, քով քո­վի կգա՞ն ու կկեն­դա­նա­նա՞ն։ Թե՞ սա կլի­նի մեր վեր­ջին մար­տը տե­սա­կի հա­մար` այս տիե­զեր­քում:


Հաս­տա­տա­պես` ոչ: Բայց ըն­թաց­քը ծանր ու եր­կա­րատև կլի­նի, զի ա­պաշ­խա­րու­թյան ա­մեն նա­քա­րա­կի­տը պետք է «աշ­խա­տի»:
Ե­թե՝ ա­յո, ա­պա նոր տա­րին կդի­մա­վո­րենք, տա­րին կեզ­րա­փա­կենք նո­րո­վի. ա­ռանց եր­կի­րը, մարդ­կանց, պե­տու­թյու­նը թուր­քին, դա­վա­դիր աշ­խար­հին մա­տաղ ա­րած­նե­րի: Ի վեր­ջո, նրանք ի­րենց սև գործն ա­րե­ցին, ու մեծ հաշ­վով կար­ծես էա­կան էլ չէ այլևս` կա՞ն նրանք, թե՞ ոչ:
Նրանց դժո­խա­յին լի­նե­լու­թյու­նը Էա­կան է այն­քա­նով, որ ա­նեծ­քը` հա­յոց տան վրա կախ­ված, նրանց տես­քով, կհե­ռա­նա, օ­ճոր­քը տան` նոր իշ­խա­նու­թյան տես­քով, կսկ­սի վե­րա­կան­գն­վել, նո­րոգ­վել:


Մի վեր­ջին ան­գամ` ցա­վով ու ափ­սո­սան­քով (զս­պե­լով զզ­վան­քը) անդ­րա­դառ­նանք, թե այդ ինչ­պես կա­րող էր նո­յեմ­բե­րի 9-ին կա­պի­տու­լյա­ցիա կն­քած դի­վա­յին էու­թյու­նը` եր­կի­րը, հո­ղը, հո­գին թուր­քին վա­ճա­ռա­ծը, այս­քան եր­կար մնալ քրիս­տո­նա­կան երկ­րում, ով ծա­խել է, բա­ռի ա­մե­նաիս­կա­կան ի­մաս­տով Ար­ցա­խը, տղեր­քի` սերն­դի կյան­քը, պա­տե­րազ­մը վա­րել հա­նուն թշ­նա­մու, թշ­նա­մու հա­մար, Սյու­նի­քը դարձ­րել ոտ­քի կո­խան թշ­նա­մու, երբ ա­մեն օր, որ­պես կա­տա­րյալ տե­ռո­րիստ, երկ­րում բա­ցում է Օ­վեր­տո­նի պա­տու­հան, մնա­ցած քի­չը նե­տում այդ պա­տու­հա­նից` նո­րից ու նո­րից թշ­նա­մուն` ցի­նիզ­մի ա­մե­նա­կա­րող դի­վայ­նու­թյամբ, երբ տիե­զեր­քում, ուր չի կոր­չում ոչ մի նա­քա­րա­կիտ, կա օ­րենք, դա­վա­ճանն ու ու­րա­ցո­ղը, իսկ Հու­դան հրա­ժար­վում է ու­րաց­ման գի­ն ար­ծա­թից ու ծե­րա­կույ­տին նե­տում իր ե­րե­սուն ար­ծա­թը, ա­պա ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծում:


Խն­դիրն ու­նի հո­րի­զո­նա­կան և ուղ­ղա­հա­յաց ար­տա­ծում­ներ: Հո­րի­զո­նա­կա­նի մա­սով.
ա) որ­քան էլ ցա­վա­լի, նույ­նիսկ սոս­կա­լի` Նի­կոլ կոչ­ված երևույ­թը էթ­նո­սի մոտ տա­րա­ծա­կա­նու­թյուն ու­նի. նրան դեռ կու­րո­րեն հա­վա­տա­ցող­ներ կան, գու­ցե ար­դեն քիչ, բայց ե­թե ան­գամ մեկ-եր­կու­սը, ա­պա դրանք էլ բավ են, որ սա­տա­նան փոր­ձի շր­ջել ջրե­րի վրա` հա­մա­հա­վաք պա­հե­լով նրանց:
Ի դեպ, Սի­սիա­նի դեպ­քերն ան­չափ սիմ­վո­լիկ էին այս ա­ռու­մով. որ­դե­կո­րույս մայ­րը իր որ­դու շիր­մի կող­քին ծն­կի է գա­լիս Նե­ռի ա­ռաջ, որ­պես փրկ­չի (նե­րիր նրանց, Տեր, նրանք չգի­տեն, թե ինչ են ա­նում- հեղ.), սա­կայն մի քա­նի վայր­կյան հե­տո` մեկ քա­հա­նա լույ­սի մեջ է բե­րում ու ջախ­ջա­խում Նե­ռի է­ներ­գե­տի­կան` ձեռ­քի մեկ շար­ժու­մով կոտ­րե­լով դժոխ­քի դար­պաս­նե­րը։ Սա է քրիս­տո­նեու­թյու­նը, ՇՆՈՐ­ՀԸ, ո­րը նույն­պես ապ­րում է հա­յի մեջ:
բ) Փա­շի­նյան ան­վան­վա­ծը ձեռն­տու է ան­չափ «մեծ» աշ­խար­հին, ու աշ­խար­հը լուռ, հա­մա­գոր­ծակց­ված սա­տա­րում է նրան, ո­րով­հետև վեր­ջինս խա­ղում է աշ­խար­հի կա­նոն­նե­րով` այս­տեղ, այ­լուր և ա­մե­նուր, որ­պես Թու­լատ, ու աշ­խար­հը թույլ է տա­լիս նրան «լի­նել»:
Եվ որ­քան էլ ցա­վա­լի, սա­տա­րող­նե­րի թվում է նաև մայր Ռու­սաս­տա­նը: Ընդ ո­րում, սա­տա­րում էր իր երկ­րի ա­ռա­ջին դեմ­քի մա­կար­դա­կով ու խիստ բա­ցա­հայտ: Ինչն էլ իր տա­րա­ծումն ու­նի հա­յոց ընդ­դի­մու­թյան պայ­քա­րի պրո­յեկ­տում­նե­րում։
Բայց և ակն­հայտ է. Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ միայն մաշ­ված­քի, այլև իր ան­կան­խա­տե­սե­լի պահ­ված­քի պատ­ճա­ռով, ար­դեն «հե­տաքր­քիր» չէ Ռու­սաս­տա­նի հա­մար, ին­չը ակ­նա­ռու էր նույն սյու­նի­քյան դեպ­քե­րի ժա­մա­նակ, ինչն ակ­նա­ռու է ընդ­դի­մու­թյան վեր­ջին օ­րե­րի ան­չափ գրա­գետ պայ­քա­րում:


Ի դեպ, Սյու­նի­քը դառ­նում է այն սու­րը, ո­րը կա­րող է ան­ցել ոչ միայն Նի­կոլ հոր­ջորջ­վա­ծի սր­տով, այլև դառ­նալ ալ­մա-մա­տեր Ի­րան-Ռու­սաս­տա­նի հա­մար` ընդ­դեմ Թուր­քիա-Իս­րա­յել-ԱՄՆ խա­ղա­ցող­նե­րի՝ սպաս­վող ա­ռա­ջի­կա զար­գա­ցում­նե­րում:
ՈՒ թույլ տանք մեզ կար­ծե­լ, որ Սյու­նիք «այ­ցե­լած» Նի­կո­լը չգ­նաց Գո­րիս ու Կա­պան ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ ի­րեն այն­տեղ չէին սպա­սում, ու հետ էին «շպր­տե­լու» որ­պես դա­վա­ճա­նի, այլև որ այն, ինչ կա­տար­վում էր Սյու­նյաց սա­րե­րում ու ճամ­փե­քին, նաև Ռու­սաս­տա­նի սր­տով էր, ո­րով­հետև այդ ճամ­փե­քին «ժա­մա­նակ կորց­նել» Ռու­սաս­տա­նը չէր ցան­կա­նում, մա­նա­վանդ երբ ողջ աշ­խար­հը շուն­չը պա­հած սպա­սում է ի­րա­նա-իս­րա­յե­լա­կան խոր «ձեռ­նա­մար­տին»` Բայ­դե­նի պաշ­տո­նա­վա­րու­մից հե­տո:
գ) ՈՒս­տի չբա­ցա­ռենք, որ Նոր տա­րին` Ռու­սաս­տա­նի այս մո­տեց­ման, ընդ­դի­մու­թյան գրա­գետ պայ­քա­րի, «թա­վիշ» կոչ­վող դի­վայ­նու­թյան` լույ­սի մեջ գա­լու-թու­լա­նա­լու, իսկ որ ա­մե­նա­կարևորն է` Աստ­ծուն ճա­նա­չող, կր­կին նրա փե­շի տակ հա­վաք­վող հայ ժո­ղովր­դի ար­ցունք­նե­րի ու ա­պաշ­խա­րու­թյան պատ­ճա­ռով` «ախ էր­նեկ էս նոր տա­րին» դի­մա­վո­րենք ա­ռանց մեր մեծ մեղ­քի հան­դեր­ձան­քի, նրա գե­րա­գույն մարմ­նա­ցում, հա­յոց տու­նը քան­դող դա­վա­ճա­նի:
Ա­սենք` ա­յո՛ և ա­մե՛ն:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 78033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ