ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Նիկոլը, եթե որոշել է Հայաստանը դնել դագաղում ու հանձնել Ալիևին, ինքը կարող է ավելի շուտ հայտնվել դագաղում. ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է

Նիկոլը, եթե որոշել է Հայաստանը դնել դագաղում ու հանձնել Ալիևին,  ինքը կարող է ավելի շուտ հայտնվել դագաղում. ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է
20.03.2024 | 17:02

Հաղորդում հանցագործության մասին

Հայաստանի իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկներ՝ մինչև ողնուծուծը ախտահարված քաղաքական կոռուպցիայով, ի՞նչ է, կույր ու խուլ ե՞ք, չե՞ք տեսնում, չե՞ք լսում այն ամենը, ինչը համոզչորեն փաստում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի և իր ոհմակի կողմից առերևույթ պետական դավաճանությունը՝ արտահայտված նրանց բազմաթիվ հայտարարություններով և այլ գործողություններով, ինչպես նաև անգործության դրսևորումների մի ողջ շարքով, մանավա՛նդ, եթե այդ ամենը գնահատեք իրենց ամբողջության մեջ:

Ինչու՞ հանրային քրեական հետապնդում չեք հարուցել ու չեք հարուցում, չեք ձերբակալում, կալանավորում նրանց կատարվածի համար, որն արդեն իսկ մեծագույն հարված է հասցրել Հայաստանի ազգային անվտանգությանը, ավելին՝ այդ կերպ չեք կանխում նրանց կողմից պետական դավաճանության հետագա դրսևորումը, որն արդեն գոյաբանական սպառնալիք է Հայաստանի ու նրա բնակչության համար: Չե՞ք գիտակցում, որ ոչ միայն Նիկոլը, դուք նույնպես խստորեն պատժվելու եք, ընդ որում, բացառված չէ, նույնիսկ իշխանափոխությունից առաջ:

Նիկոլը ցանկանում է Տավուշի սահմանագոտում Հայաստանից երկու գյուղ (Բաղանիս, Ոսկեվան) իրենց տարածքներով, ինչպես նաև Ոսկեպար, Կիրանց գյուղերի համար կենսական նշանակություն ունեցող տարածքները հանձնել Ադրբեջանին, որպեսզի, իր ասելով, խուսափի «շաբաթվա վերջին» պատերազմի սկսվելուց: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը կարող է սկսվել «շաբաթվա վերջին», եթե Երևանը չհամաձայնի Բաքվի հետ փոխզիջումների գնալ երկու երկրների սահմանագծին գտնվող բնակավայրերի հարցում. այս մասին երեկ հայտարարել է Նիկոլը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Մեր քաղաքականությունը կայանում է նրանում, որ մենք չպետք է թույլ տանք պատերազմի սկսում։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք, որ պետք է գնանք այդ հատվածներում սահմանի ճշգրտման։ Եվ դա մենք անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- հերթական անգամ դարձյալ մանիպուլյացիոն հնարքի, կեղծիքի դիմելով, պատճառաբանել է Հայաստանի և հայերևիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը, ում խոսքը մեջբերել է Հայաստանի «հանրային» կոչված հեռուստաընկերությունը։

Ի՞նչ է՝ Ոսկեպար, Կիրանց գյուղերը Հայաստանում չե՞ն… Ի՞նչ է նշանակում՝ «դա մենք անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար»… Սրիկան այսպիսով ակնարկու՞մ է, որ հեռանկարում դրանք էլ Հայաստանի կազմում չեն լինելու…

Նիկոլն իբր թե Հայաստանի, Ոսկեպար, Կիրանց գյուղերի անվտանգության մասին մտածող, մտահոգ է դարձել: 2018- ի իշխանազավթումից հետո տեսանք ինչպես մտածեց, իր ոհմակի հետ միասին Հայաստանի անվտանգության մայրիկը լացացրեց՝ պետական դավաճանությամբ պարտվողական պատերազմով Ադրբեջանին հանձնված Արցախը վկա, պետական դավաճանությամբ թշնամուն հանձնված ռազմավարական նշանակության բարձունք հանդիսացող Մեծ Իշխանասարը, Սև լճի տեղանքը և հարակից տարածքը, Հայաստանի այլ տարածքները վկա:

Ստու՛մ, լկտիաբար կեղծու՛մ է Նիկոլը, թե դա անում են Հայաստանի Հանրապետության, Ոսկեպար, Կիրանց գյուղերի անվտանգության համար: Դա անում է Ալիևից, Ադրբեջանից շվեյցարական կամ օֆշորում գտնվող որևէ բանկի համապատասխան հաշվին հսկայական գումարի փոխանցման կամ էլ Ալևին, Էրդողանին, իրենց իշխանության բերած արևմտյան համապատասխան ուժերին, կենտրոններին տված խոստումը կատարելու համար (իրականությունը պարզելն իրավապահ մարմինների պարտականությունն է):

Հայաստանի 31 գյուղի տարածքներ ներկայումս Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված են. սա հենց Նիկոլի խոստովանությունն է Տավուշում վերոնշյալ հանդիպման ընթացքում: Եթե նա իր «բարեկիրթ» եղբայր Ալիևի հետ ինչ- ինչ հանցավոր գործարքի մեջ չէ կամ չի կատարում ավելի վաղ տված խոստումը, ինչո՞ւ մեր թշնամուն վերոնշյալ գյուղերը, դրանց տարածքները հանձնելու մասին չի խոսում միայն Հայաստանի 31 գյուղի տարածքներից համարժեքը վերադարձնելու վերաբերյալ Ադրբեջանի հետ պաշտոնական պայմանավորվածության հասնելու դեպքում:

Հայաստանի, Ոսկեպար, Կիրանց գյուղերի անվտանգության համա՞ր… Ճի՛շտ հակառակը՝ Նիկոլի և իր ոհմակի դավաճանական տվյալ քայլով սպառնալիքի տակ է դրվում Հայաստանի, ներառյալ՝ վերոնշյալ գյուղերի անվտանգությունը: Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների հանձնման դեպքում խախտված անվտանգային միջավայրն այլևս հնարավոր չի լինի վերականգնել:

Վերոնշյալ գյուղերը, տարածքները հանձնելու դեպքում թշնամին Ոսկեպարի բարձունքներում կհայտնվի և գյուղում բնակիչներ չեն մնա: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ինքն էլ դա չի ժխտել, երբ Ոսկեպարում հանդիպմանը մի քանի հոգու կողմից իրեն հարց է տրվել, որ դա վտանգավոր է ոչ միայն Հայստան- Վրաստան միջպետական ճանապարհի վերահսկողությունն Ադրբեջանին անցնելու և ճանապարհի փակման, Իջևան-Նոյեմբերյան երթևեկի խափանման առումներով, այլ նաև Ոսկեպարի ու մի շարք գյուղերի անվտանգության համար: Այս կապակցությամբ ասելիք չունենալով, Փաշինյանը, ի պատասխան արտահայտված մտահոգության և անհամաձայնության, ասել է, որ մենք գնում ենք խաղաղության, եթե չգնանք խաղաղության, Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Հենց այստեղ է, որ առաջանում են մի շարք հարցեր…

Ո՞վ, եթե ոչ Նիկոլն իր ոհմակի հետ միասին, Հայաստանը և Ադրբեջանին հաղթանակած նրա երբեմնի փառապանծ բանակը միտումնավոր կերպով հասցրեցին իրենց ներկայիս վիճակին, որպեսզի ոչ թե նախկինում Հայաստանից վախեցող Ադրբեջանը, այլ Հայաստանը վախենա այդ պատերազմից:

Ո՞վ, եթե ոչ Նիկոլն իր ոհմակի հետ միասին, միտումնավոր կերպով կտրեց ու շարունակում է հետևողականորեն կտրել Հայաստանին

ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ կապող թելերը, որպեսզի Ադրբեջանը հնարավորություն ունենա ու համարձակվի հարձակվել Հայաստանի վրա՝ «լավագույն դեպքում» մեր երկիրն էլ Արցախի ճակատագրին արժանացնելու և հայաթափելու համար, իսկ վատագույն դեպքում Երևան հասնելու, Բաքվի, Սումգայիթի, Գանձակի (Կիրովաբադի) մղձավանջը կրկնելու և հայերիս մի նոր ցեղասպանությունն անմիջականորեն իրականացնելու համար, թեև իր հայրենիքից բնակչության հարկադիր հեռացումը, տեղահանումը նույնպես ցեղասպանության դրսևորում է:

Նիկոլը և իր ոհմակը վերը շարադրվածը՝ շարունակվող պետական դավաճանության կապակցությամբ իրենց ներկայացվող հերթական մեղադրանքը, կարող են հերքել միայն մեկ ճանապարհով. եթե ոչ թե կեղծավորաբար, այլ իսկապես ուզում են կանխել Հայաստանի վրա Ադրբեջանի վերահաս հարձակումը, թող անհապաղ, կրկնում եմ, անհապաղ չեղյալ համարեն ՀԱՊԿ- ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ իրենց որոշումը, հետ կանչեն «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահների դուրս բերումը պահանջող ու Մոսկվային հասցեագրած իրենց դիմումը, ՀԱՊԿ- ի, ՌԴ- ի և նրա համապատասխան պաշտոնյաների հասցեին ավելի վաղ արած իրենց հայտնի հայտարարությունների և այլ գործողությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրեն ՀԱՊԿ ղեկավարությունից, ՌԴ ղեկավարներից և այլ պաշտոնյաներից, ասեն ղալաթ ենք արել, Յուրի Խաչատուրովին էլ համապատասխան պաշտոնի նշանակմամբ ուղարկեն ՀԱՊԿ: Բայց սա դեռ բավարար չէ…

Եթե իսկապես ուզում են պատերազմը կանխել, և ճիշտ հակառակը՝ Ալիևի հետ միասին այդ պատերազմի ճարտարապետները չեն, թող անհապաղ հրապարակայնորեն հայտարարեն, պարտավոր են հայտարարել, որ խզում են կապերն ու հարաբերություններն անվտանգային հարցերում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի իրենց կուրատորների, խոհրդատուների ու համակարգողների հետ, ՀԱՊԿ- ից և ՌԴ-ից պաշտոնապես խնդրեն անհապաղ խաղաղապահ զորակազմեր մտցնել Հայաստանի այն բոլոր մարզեր, որոնք սահմանակից են Ադրբեջանին և Նախիջևանին, ինչպես նաև զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկել նշված մարզերում Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների համար: Կանեն այս ամենը, 99,9 տոկոսով կկանխեն պատերազմը, չեն անի, հետևանքների ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է;

Ընդգծենք, որ թե՛ Ալմա Աթայի հռչակագրի, թե՛ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի համաձայն, այն գյուղերը և տարածքները, որոնք Նիկոլն իր ոհմակի հետ միասին ուզում է հանձնել մեր թշնամուն, իր բարեկամին. գտնվում են Հայաստանի կազմում, մեր երկրի տարածքն են, հետևաբար Նիկոլը հայտնելով իր վերոնշյալ մտադրության մասին, դրանով իսկ հայտնել է, որ պատրաստվում է խախտել վերոնշյալ հռչակագիրը և օրենքը, դրանցով ամրագրվածը:

ՈՒշադրություն դարձրե՞լ եք հայադավ սրիկայի՝ Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամու սեղանին դրված Հայաստանի պետական դրոշի եռագույնով ավազային ժամացույցներին, հասկանու՞մ եք, թե դրանցով ինչ է խորհրդանշում… Դրանցով հասկացնում է, որ Հայաստան պետության գոյության ժամկետը մոտ է ավարտին:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ