ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Նիկոլ հայադավը, իր ոհմակի հետ միասին, մեր թշնամուն է հանձնում Ադրբեջանից Վլադիմիր Մովսիսյանի հետ բերած հողատարածքները-2

Նիկոլ հայադավը, իր ոհմակի հետ միասին, մեր թշնամուն է հանձնում Ադրբեջանից Վլադիմիր Մովսիսյանի հետ բերած հողատարածքները-2
18.05.2024 | 19:05

Սա հաղորդում է հանցագործության մասին

(սկիզբը՝ այստեղ)

Նիկոլ հայադավը հաճախ է հիշատակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային բոլոր խնդրահարույց հարցերը, ներառյալ՝ Տավուշում, Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի համաձայն լուծելու անհրաժեշտության մասին:

Ալմա Աթայի հռչակագրում, ինչպես արդեն նշել ենք, սահմանների առումով նշված է ընդամենը հետևյալը. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»: Ինքնին հասկանալի է, որ խոսքը հռչակագրի ստորագրման պահին կամ օրը (1991թ. դեկտեմբերի 21-ին ) գոյություն ունեցող սահմանների անխախտելիության, տվյալ սահմանները ճանաչելու և հարգելու մասին է:

Եվ, հետևաբար, ի՞նչ է նշանակում Ալմա Աթայի հռչակագիրն այս մասով, ինչպես նաև բոլոր խնդրահարույց հարցերը, Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա քննարկելու և լուծելու պայմանավորվածությունը՝ արտահայտված Սոչիում 2022 թ. հոկտեմբերի 31- ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի ստորագրած եռակողմ հայտարարությամբ:

Նշանակում է առաջնորդվել 1991 թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ ԽՍՀՄ գեոդեզիայի և քարտեզագրության, քարտեզաբանության ինստիտուտում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածների վերաբերյալ եղած քարտեզներով և բոլոր քարտեզագրական նյութերով և, ինչն ավելի կարևոր է, 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ գոյություն ունեցած իրավական հիմքերով, որովհետև դրանք են քարտեզների հիմքում:

Ենթադրելի է, որ հայ- ադրբեջանական սահմանային հատվածի վերաբերյալ 1991 թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի վերջին քարտեզները նույնպես կազմված են հիշյալ իրավական հիմքերի վրա և համապատասխանում են վերոնշյալ ինստիտուտում տվյալ պահին եղած համապատասխան ու վերջին քարտեզներին, քանի որ Ադրբեջանը 2022 թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հայտարարության ստորագրումից որոշ ժամանակ հետո, հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածության և Ալմա Աթայի հռչակագրում ամրագրվածի խախտմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային, տարածքային խնդիրները լուծելու գործում հրաժարվում է առաջնորդվել ԽՍՀՙՄ ԶՈՒ գլխավոր շտաբի վերջին քարտեզներով:

Զարմանալի չէ, որ դրանից հրաժարվել է նաև Նիկոլ հայադավը, որն «Ազգային ժողով» կոչվածում դեռ 2023թ. հոկտեմբերի 4- ին կարևորելով դելիմիտացիային ընդառաջ որոշման կայացումը և համաձայնություն ձեռք բերումը, թե որ քարտեզների հիման վրա են արվելու դելիմիտացիան և դեմարկացիան (Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծումը և սահմանազատումը), ասել է. «Դա պետք է տեղի ունենա 1975 թվականի քարտեզների հիման վրա…»: Այսինքն՝ ասել է այն, ինչ ձեռնտու է իր հանցակից Ալիևին, Ադրբեջանին, ինչպես նաև իրեն և իր ոհմակին՝ Հայաստանի նկատմամբ պետական դավաճանությունը շարունակելու, հայկական ու հայաստանապատկան տարածքները մեր արտաքին թշնամուն նվիրելու կամ վաճառելու համար:

Հետագայում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր վերոնշյալ դիրքորոշմանը տրամագծորեն հակառակ ու հակասող դիրքորոշում է արտահայտել, կարելի է ենթադրել, Ալիևի հետ սակարկություններում խաղադրույքը բարձրացնելու՝ իր ստանալիքի չափն ավելացնելու համար:

Ահավասիկ. նույն Նիկոլն ինքը 2024թ. մարտի 20- ին տեղեկացնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման համար քարտեզների վերաբերյալ համաձայնություն տվյալ պահին չկա, հայտարարել է , որ դելիմիտացիայի գործընթացը նույնպես պետք է հիմնված լինի Ալմա Աթայի հռչակագրի վրա, ինչը նշանակում է «խորհրդային շրջանի ամենաթարմ սահմանների արտացոլում երկրի վրա»: Ինքնին հասկանալի է, որ 1975թ. քարտեզները չէ, որ երկրի վրա արտացոլում էին խորհրդային շրջանի ամենաթարմ քարտեզները:

Նույն օրը խորհրդարանում պատասխանելով «Ազգային ժողով» կոչվածի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե ի՞նչ հիմքով, ի՞նչ քարտեզով պետք է տեղի ունենան սահմանազատումը և սահմանագծումը, Նիկոլը պատասխանել է. «Հիմա մենք պետք է գնանք և դուրս բերենք այն իրավական հիմքերը, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին, Հայկական ԽՍՀ և Ադրբեջանկաան ԽՍՀ միջև սահմանի առկայության համար, այսինքն՝ քարտեզները արտահայտում են իրավական հիմքերը, իրավական հիմքն է կարևոր, որի վրա է տեղի ունենում քարտեզը»:

Այսպիսով ակնհայտ է, որ Նիկոլ հայադավը ս. թ. մարտի 20- ի դրությամբ խորամանկորեն ու ձևականորեն կարևորելով սահմանագծման ու սահմանազատման գործընթացում Ալմա Աթայի հռչակագրով, այսինքն՝ երկրի վրա «խորհրդային շրջանի ամենաթարմ սահմանների» արտացոլումն ունեցող քարտեզներով և, հատկապես, 1991թ. գոյություն ունեցած նշված քարտեզների իրավական հիմքերով առաջնորդվելը, ինչին, ինչպես արդեն հասկանալի է, դեմ է եղել Ադրբեջանը (հենց այդ պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման համար քարտեզների շուրջ համաձայնություն թե՛ մարտի 20- ի, թե՛ ապրիլի 6- ի դրությամբ ու գուցե հետագա մի քանի օրերին էլ չի եղել), հետագայում դարձյալ փոխել է իր դիրքորոշումը:

Կարող ենք ենթադրել, որ Նիկոլն Ալիևից հավանաբար ստացել է իր ուզածը կամ դրա խոստումը, քանի որ Հայաստանի վերոնշյալ հանձնաժողովներն Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների հետ ս. թ. մայիսի 15- ին համաձայնել են սահմանազատման գործընթացում հաշվի առնել, այսինքն՝ հիմք ընդունել ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզը, որը «հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ.»:

Բնականաբար, հարց է առաջանում, թե միմյանցից ինչո՞վ են տարբերվում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. և 1991թ. դեկտեմբերի 21- ի դրությամբ գոյություն ունեցած վերջին տեղագրական քարտեզները և դրանց իրավական հիմքերը: Բացատրենք. 1975 թվականից (Նիկոլ հայադավի վերը հիշատակած քարտեզի թվականից) հետո, մինչև 1991 թվականը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման գործընթաց:

Տարիներ տևած վերոնշյալ գործընթացի, Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ և ռուսական հանձնախմբերի համատեղ աշխատանքի արդյունքում 1988թ. հունվարի 12- ին ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վարչական սահմանի մասին վերջին իրավական ակտը՝ Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (հաստատման) աշխատանքների անցկացման 1988թ. հունվարի 12- ի արձանագրություևը՝ հաստատված հայկական հանձնախմբի ղեկավար, Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանի և ադրբեջանական հանձնախմբի ղեկավար, Ադրբեջանական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Մ. Մամեդովի ստորագրությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման վերոնշյալ գործընթացի արդյունքում հայկակական կողմը վերադարձրել է (https://www.youtube.com/watch?v=Y605f9YBpE4&t=1271s , https://www.tiktok.com/@norayr.mkrtchyan/video/7363963572503743762?_r=1&_t=8m0nkLvi6Dw ) 14 451 հեկտար հողատարածք, որից շուրջ 3000- ը՝ Նոյեմբերյանի հատվածից: Ավելին. վերոնշյալ արձանագրության հիման վրա, Վլադիմիր Մովսիսյանի վկայությամբ, ԽՍՀՄ գեոդեզիայի և քարտեզագրության, քարտեզաբանության ինստիտուտում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածներին վերաբերող բոլոր քարտեզագրական նյութերի, քարտեզների համապատասխան փոփոխություն է կատարվել:

Ընդգծենք, որ 1988թ. հունվարի 12- ի արձանագրության հիման վրա ԽՍՀՄ գեոդեզիայի և քարտեզագրության, քարտեզաբանության ինստիտուտում կատարված քարտեզագրական նյութերի, քարտեզների հիշյալ փոփոխություններն արտահայտված են, չեն կարող արտահայտված չլինել նաև ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի ամենաթարմ՝ 1991թ. դեկտեմբերի 21- ի դրությամբ գոյություն ունեցած քարտեզներում, հենց այն քարտեզներում, որոնք տրամադրելու և դրանց հիման վրա առաջ շարժվելու պատրաստակամության մասին դեռ 2022թ. հոկտեմբերի 31- ին հայտարարել էր ՌԴ նախագահը:

Ալիևը և նրա հանցակից Նիկոլ հայադավն, իր ոհմակի հետ միասին, ոչ թե 1991թ. դեկտեմբերի 21- ի դրությամբ գոյություն ունեցած ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի ամենավերջին, այլ 1970- ական թթ. հիշյալ քարտեզներով են ուզում առաջնորդվել այն պարզ պատճառով, որ դրանցում արտահայտված չեն 1988թ. դեկտեմբերի 12- ի արձանագրության ու դրա հիման վրա կատարված քարտեզների փոփոխությունները, ինչը Նիկոլին ու վերոնշյալ հանձնաժողովներին, զուտ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի հիմա վրա, թույլ է տալիս այժմ մեր թշնամուն հանձնվող Ներքին Ոսկեպար (ադրբեջանական անվանումը՝ Աշաղի Ասկիպարա), հին Բաղանիս (Բաղանիս Այրում), Ղըզլհաջըլի, Խեյրիմլի բնակավայրերն ու դրանց տարածքները համարել Ադրբեջանին պատկանող:

Վերոնշյալի համատեքստում ԱԳՆ-ն 15.05.2024թ. մամուլի հաղորդագրությունում լկտիաբար ստում է, թե հանձնաժողովներն անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն- նկարագրությունը 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, համաձայնեցրել են «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»: ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող «իրավաբանորեն հիմնավորված» միջհանրապետական սահմանը շատ հեռու է ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզից, այդ ընթացքում, ինչպես ասում են, շատ ջրեր են հոսել:

Այսպիսով Նիկոլ հայադավը, իր ոհմակի հետ միասին, Տավուշում զրոյացնում է Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած հանձնախմբի կատարած աշխատանքի արդյունքը՝ 1988թ. դեկտեմբերի 12- ի արձանագրությունն ու դրա հիման վրա կատարված քարտեզների համապատասխան փոփոխությունները, Ադրբեջանից Մովսիսյանի ու նրա ղեկավարած հանձնախմբի ջանքերով հետ բերված հայկական ու հայաստանապատկան հողատարածքները հանձնում է (նվիրում թե վաճառում՝ իրավապահ մարմինները կպարզեն հետագայում) մեր արտաքին թշնամուն:

Ընդ որում, հանցանքը կատարելիս, անտեսվում է նաև Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1926- 1927 թթ. քարտեզը և համապատասխան ատլասը, որոնց համաձայն, Հայաստանի տարածքը ոչ թե 29 743 քառ. կմ է, այլ 30 948 քառ. կիլոմետր է, ինչպես նաև ոտնահարվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը և Սահմանադրությունը, որի 205-րդ հոդվածի համաձայն, ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ