ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Ինչու է կոշտ վայրէջք կատարել կամ վթարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի ուղղաթիռը

Ինչու է կոշտ վայրէջք կատարել կամ վթարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի ուղղաթիռը
22.05.2024 | 14:21

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և ԻԻՀ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքի վերաբերյալ մայիսի 19-ին առաջին տեղեկությունների հրապարակումից ընդամենը մի քանի ժամ հետո, երբ դեռ նույնիսկ ուղղաթիռը գտնված չէր, հայտնի չէին անգամ տեղեկություններ Իրանի նախագահի ողջ մնալ- չմնալու, ընդհանրապես ուղղաթիռում գտնված անձանց վիճակի վերաբերյալ, տողերիս հեղինակը կանխազգալով Իրանի նախագահի և մյուսների զոհվելը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ինչու է կոշտ վայրէջք կատարել կամ վթարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի ուղղաթիռը» վերտառության ներքո կատարեց հետևյալ գրառումը.

«Կարծում եմ, վթարվել է Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կամ Արցախի գրավյալ տարածքից ՌԷՊ- ի ամենաժամանակակից, ուղղաթիռի տարածական կողմնորոշումը և կառավարումը շարքից հանելու ունակ միջոցների կիրառմամբ, հնարավոր է նաև՝ Ադրբեջանի գիտությամբ:

Մառախուղը, վատ եղանակային պայմանները հարմար քող են տվյալ ահաբեկչությունը սքողելու և այն տպավորությունը ստեղծելու համար, թե պատճառը եղանակային պայմաններն են եղել:

Բացառված չէ, որ Ալիևը սահմանային ջրամբարի բացման հանդիսավոր արարողության և պարոն Ռայիսին դրան հրավիրելու օրն ընտրել է կանխամտածված կերպով, Իսրայելի կամ ԱՄՆ-ի ցուցումով, որոնք նախապես կարող էին իմանալ տարածաշրջանում եղանակային պայմանների մասին և ահաբեկչությունը ծրագրել հենց այդ ժամանակ, որպեսզի հանցանքը սքողվի եղանակային պայմաններով:

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի մահափորձի, հոկտեմբերի 27- ի ոճրագործության hետևում նույնպես տեսնում եմ Արևմուտքին ու նրա hետևում կանգնած գլոբալիստներին, ջհուդամասոնական հանցախմբին»:

Հետագայում հրապարակված տեղեկություններն ուղղաթիռի կործանման առնչությամբ վերոնշյալ կարծիքը կամ վարկածը միայն ամրապնդեցին: Ավելին. հետագայում պարզվեց, որ «Ֆեյսբուք»- ի այլ օգտատերեր ևս, միմյանցից անկախ, արտահայտել են ճիշտ նույն կարծիքը, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է ու դրա hետևում կանգնած է, հատկապես, Իսրայելը:

Գաղտնիք չէ, որ Իսրայելն Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում հիմնել և Իրանի դեմ օգտագործում է մի քանի հետախուզական բազա: Շատ քչերը գիտեն, թե ռադիոէլեկտրոնային ինչ սարքավորումներ կան այնտեղ:

Իսրայելի համար ամենևին դժվար չէ հիշյալ բազաներ տեղափոխել օդում թռչող սարքերի (ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ԱԹՍ- ներ, հրթիռներ) գտնվելու վայրը ճշգրիտ տեղորոշող ամենաարդիական ռադարներ, ինչպես նաև հիշյալ սարքերի վրա ռադիոէլեկտրոնային ներգործության ամենաարդիական միջոցներ՝ ունակ այս կամ այն թռչող օբյեկտի վրա ռադիոէլեկտրոնային նեղ ու հզոր ճառագայթային ազդեցության, դրանք օգտագործել ինչպես բազաների տարածքից, այնպես էլ բազաների տարածքից դուրս: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է իմանալ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ չիմանալ «իր տարածքում» յուրաքանչյուր որոշակի դեպքում ՌԷՊ միջոցի կիրառման մասին:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և պաշտոնատար այլ անձանց տեղափոխող ուղղաթիռը մայիսի 19-ին կործանվել է երկրի հյուսիս-արևմուտքում, Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, Վերզեգանի շրջանում: Պարոն Ռայիսիի ղեկավարած պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջան կատարած այցից, որտեղ երկու երկրների սահմանին Էբրահիմ Ռայիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում էին սահմանային Արաքս գետի վրա «Գիզ Գալասի» հիդրոհանգույցի բացման և «Խուդաֆերին» հիդրոհանգույցի շահագործման հանձնման արարողությանը: Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և նրան ուղեկցող բոլոր անձանց մահվան մասին տեղեկությունները:

Տեղեկությունների հակասականությունն է լէ շատ բան ասում

ТАСС- ի փոխանցմամբ, ըստ Իրանի IRNA-ն լրատվական գործակալության հրապարակման, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանումը «տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով»:

ՈՒշագրավ է, որ գործակալությունը չի հստակեցրել ուղղաթիռի հետ կապված խնդիրների, այսինքն՝ տեխնիկական անսարքության բնույթը, մինչդեռ եթե պատճառն իսկապես տեխնիկական անսարքությունը եղած լիներ, պետք է նշվեր, թե որոշակի ինչն է խափանվել՝ շարժի՞չը, կառավարման համակա՞րգը, նավիգացիոն համակա՞րգը, թե մեկ այլ բան:

Ի տարբերություն կամ ի հակադրություն Իրանի IRNA-ն պետական լրատվական գործակալության վերոնշյալ հաղորդման, ինչպես տեղեկանում ենք «РИА Новости»- ի հրապարակումից, Բելառուսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալիռեզա Սանեին հայտնել է, թե Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել:

«Ցավոք, մեր նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել կլիմայական վատ պայմանների պատճառով։ Շատ խիտ մառախուղ էր, նույնիսկ ձյուն, տեսանելիությունը նվազագույն էր, լեռնային, դժվարամատչելի տեղանք»,- լրագրողներին ասել է դիվանագետը։

Հիմա ի՞նչն է եղել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը՝ տեխնիկական անսարքությու՞նը, թե՞ եղանակային պայմանները: ՈՒշագրավ է, որ դեսպանն ինքն էլ վթարի իրական պատճառի հարցում վստահ չի եղել՝ նշելով, որ հատուկ հանձնաժողովը կպարզի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ճշգրիտ պատճառները, կուսումնասիրի եղանակային և տեխնիկական պայմանները:

«Համապատասխան մարմինները, մասնագետները պետք է բոլոր կողմերից նայեն՝ կլիմայական պայմաններ, տեխնիկական խնդիրներ, կարող է, ինչ- որ խանգարումներ, ժամանակ է պետք, որպեսզի պարզվի, թե ինչի պատճառով է դա տեղի ունեցել,- ասել է դեսպանը լրագրողներին:- Կա հատուկ խումբ, հանձնաժողով, որը բացել է գործը։ Մենք սպասում ենք այդ հետազոտությունների արդյունքներին»:

Դեսպանը նշել է նաև.

«Այն, ինչ մեզ հայտնի է, եղանակային վատ պայմաններն են, տեղումների հետ միասին խիտ մառախուղը, ձյունը, լեռնային տեղանքը, անտառները», և հավելել. «սա, ամենայն հավանականությամբ, առաջին վարկածն է, որի պատճառով տեղի է ունեցել դա»:

Տեխնիկական անսարքության վարկածը քննության չի դիմանում

Տեխնիկական անսարքության վարկածը քննության չի դիմանում, որովհետև Իրանի պես խիստ և անվտանգային հարցերում շատ ուշադիր պետությունում երկրի նախագահին տեղափոխող ուղղաթիռը ինչպես տվյալ թռիչքին նախորդած շրջանում, այնպես էլ թռիչքից անմիջապես առաջ չէր կարող պատշաճ տեխնիկական սպասարկում ու խիստ մանրազնին ստուգում, ինչպես նաև նախաթռիչքային տեխզննում անցած չլինել:

Բրիտանական «Financial Times» թերթի հրապարակած այն տեղեկությունը , որ Ռայիսին տեղափոխած ու վթարված ամերիկյան «Bell 212» մակնիշի ուղղաթիռն արտադրած «Bell Textron» ընկերությունը չի սպասարկում Իրանի ավիապարկը, չի զբաղվում Իրանում իր արտադրանքի տեխնիկական աջակցությամբ, ինչը կարող էր ազդել մեքենայի տեխնիկական վիճակի վրա, նույնպես չի կարող բացատրել տեղի ունեցած աղետը:

Ինչո՞ւ:

Այն պարզ պատճառով, որ եթե նույնիսկ ենթադրենք, թե ուղղաթիռը շահագործող օպերատոր ընկերության խնդրանքով բացառություն չի արվել Իրանի քաղաքացիական ավիացիայի և նույնիսկ նախագահի ուղղաթիռի համար, ամերիկյան և արևմտյան պատժամիջոցների պատճառով չեն տրվել անհրաժեշտ պահեստամասերը՝ անսարք կամ շահագործման ժամկետն ավարտած մասերի փոխարինման համար, ապա, միևնույն է, Իրանը կարող էր դրանք ձեռք բերել որևէ համապատասխան երկրի կամ ընկերության միջոցով, միջնորդավորված կերպով կամ շրջանցիկ ճանապարհով, իսկ անհնարինության դեպքում պարզապես հրաժարվել անսարք կամ վթարի ռիսկ պարունակող տվյալ ուղղաթիռի շահագործումից, և նախագահի և այլոց տեղափոխումն իրականացնել իր տրամադրության տակ եղած խորհրդային կամ ռուսական ուղղաթիռներով, որոնք պահեստամասերի խնդիր չունեն, հաշվի առնելով երկու պետությունների հարաբերությունները, ուղղակի չեն կարող ունենալ:

Աղետը եղանակային պայմաններով բացատրելը նույնպես հավատ չի ներշնչում

Պատկերացնում եք չէ՞, որ խոսքը ոչ թե շարքային անձանց, այլ Իրանի նախագահին, արտգործնախարարին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի մասին է, որի թռիչքից առաջ մինչև եղանակային պայմանները չլինեն թույլատրելի, թռիչքի թույլտվություն առավել ևս չի կարող տրվել:

Եղանակային պայմանները թռիչքից առաջ և թռիչքի ժամանակ, անշուշտ, վատ են եղել, բայց ոչ այն աստիճանի, որ լինեին թռիչքի համար անթույլատրելի և հանգեցնեին ուղղաթիռի կործանման: Եղանակային պայմանները վատթարացել են ուղղաթիռի կործանումից հետո:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ