ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա

Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
17.10.2024 | 11:42

Հաղորդում հանցագործության մասին

Այո, չգիտեի, որ միլիոնների տեր եմ, այսօր առավոտ բարև, բարի լույսից հետո իմացա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ոմն Լաուռա Արզաքանցյանի կամ, ամենայն հավանականությամբ, այդ անուն ազգանվամբ հանդես ՖԲ ֆեյք օգտատիրոջ (https://www.facebook.com/lauraarzakancyan , https://www.facebook.com/lauraarzakancyan/about) հոկտեմբերի 14-ի գրառումից :

Ըստ վերոնշյալ շառլատանի, ես գումարներ եմ «առաջարկում Սրբազան Հավաքին մասնակցելու համար» (նկատի ունի «Սրբազան շարժումը»): Իրականում երանի չէր այդքան գումար ունենայի, որ մարդկանց գումարներ առաջարկեի «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար: Այդ անպտուղ, անարդյունք, անարդյունավետ շարժմանը մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու փոխարեն, ես գիտեմ ինչ կանեի գումարներն արդյունքի հասնելու համար (հասկացողը հասկացավ):

Կյանքում ոչ բիզնես եմ ունեցել կամ ունեմ, ոչ էլ ներքին կամ օտարերկրյա ֆինանսավորողներ ունեմ: Ստացածս չոր ու համեստ աշխատավարձս է ու մեկ- մեկ էլ՝ չնչին հոնորար: Ինձ բոլոր ճանաչողները գիտեն, որ բացարձակ ճշմարտությունն եմ գրում, գրեթե չեմ կասկածում, որ համապատասխան մարմիններն էլ գիտեն:

Եվ, ահա, չնայած վերոնշյալ իրողությանը, այս չասեմ անբարոյական, քաղպոռնիկ անձը (իրեն իմ ասելիքը ես գործով կասեմ, հնարավոր ամեն ինչ անելով, որ հայտնաբերվի ու կանգնի քրեական պատասխանատվության առաջ), որը չգիտես իսկապես կին է, տղամարդ, թե տրանսգենդեր (ի՜նչ իմանաս, երբ հանդես է գալիս առանց լուսանկարի, իսկ կանացի անունը նշվածի առնչությամբ համոզչորեն դեռ ոչինչ չի ասում) վերցրել և այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով ֆեյսբուքյան իմ էջում տողերիս հեղինակի լուսանկարը, դրան կից բառացիորեն գրել է հետևյալը.

«Ո՞վ է ճանաչում սրան։ Այս մարդը գումարներ է առաջարկում Սրբազան Հավաքին մասնակցելու համար ՀՀ ԱԱԾը, սա հանցագործ է երկրի ղեկավարի ծաղրանկարների և սուտ լուրեր տարածող է

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

ՀՀ քննչական

ՀՀ դատախազություն»:

Ով ճանաչում ճանաչում է, բայց շուտով, հայտնաբերվելուց հետո, «Լաուռա Արզաքանցյան» կոչեցյալն ինքն էլ կճանաչի: Դե, իհարկե, ստիպված… Կարծում եմ, շատ հետաքրքիր ծանոթություն կլինի քննիչի աշխատասենյակում:

Քանի որ վերոնշյալ կիսագրագետի գրառումն իր մեջ ոչ միայն հերյուրանք, զրպարտություն է պարունակում երկրի ղեկավարի հասցեին իմ լրագրողական գործունեության ու սուտ լուրեր տարածելու առումով, որի համար հայտնաբերվելուց հետո ստիպված կլինի զրպարտության համար պատասխան տալ դատարանում, այլև իր սկզբի մասում սուտ մատնություն է (Հայաստանի Քրեական օրենսգրքի 476- րդ հոդվածով նախատեսված արարք), թե իբր «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար ինչ- որ անորոշ մարդկանց գումարներ եմ առաջարկել, այսինքն՝ կատարել եմ Հայաստանի Քրեական օրենսգրքի 236- րդ հոդվածով նախատեսված արարք, հանցագործության մասին սույն հրապարակային հաղորդմամբ դիմում եմ Հայաստանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ սուտ մատնության վերոնշյալ փաստի առիթով հանրային քրեական վարույթ հարուցելու և «Լաուռա Արզաքանցյան» կոչեցյալի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու խնդրանք- պահանջով:

Առաջիկայում հանցագործության մասին սույն հաղորդումը համապատասխան իրավապահ մարմնին կներկայացնեմ նաև գրավոր, իմ կողմից ստորագրված վիճակում, անձամբ կամ փոստի միջոցով:

Ի դեպ, նույն «Լաուռա Արզաքանցյան» անուն- ազգանունով հանդես եկող սրիկան այսօր առավոտյան ժամը 08:05- ին դարձյալ, ամենայն հավանականությամբ, սուտ մատնություն պարունակող գրառում է կատարել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղասի Իսահակյանի հասցեին՝ կցելով նրա լուսանկարը (տես՝ հոդվածի տակ) և գրելով բառացիորեն հետևյալը.

«Սա Շիրակի մարզի քննչական կոմիտեի ղեկավարն է։ Բազում բողոք է ստացել սրա մասին Արգիշտի Քարամյանը սակայն սա և իր կոռումպացված թիմը դեռ աշխատում է։ Սրանք գործարքի մեջ են մտնում իրենց քաղաքի կամ գյուղերի լրբերի հետ։ Կանեփ աճեցրողներ՝ քույրերի հետ»:

Իրավապահ մարմնի բարձրաստիճան աշխատակցի, Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության պետի, արդարադատության առաջին դասի խորհրդականի կողմից կանեփ աճեցնող քույրերի հետ գործարքի մեջ մտնելը նույնպես հանցագործություն է, հետևաբար, եթե այն իրականությանը չի համապատասխանում, «Լաուռա Արզաքանցյան» անուն- ազգանունով հանդես եկողի կողմից հաջորդ կամ հերթական սուտ մատնությունն է: Այսօր հեռախոսով պարոն Իսահակյանին տեղյակ եմ պահել վերոնշյալ գրառման մասին, անշուշտ, իր իրավունքն է, իր գործն է՝ ինքն էլ հանդես կգա՞ հանցագործության մասին հաղորդմամբ, թե ոչ…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ