ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք

Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
01.11.2024 | 21:33

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հույս է հայտնել, որ Արևմուտքում լսել են իր խոսքերը, իր ազդանշանները՝ կապված Կիևին Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավոր թույլտվության հետ: Այս մասին նախագահը հայտարարել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում, տեսանյութը հրապարակվել է լրագրողի Telegram ալիքում։

«Նրանք ինձ այդ մասին ոչինչ չեն հայտնել, բայց, հուսով եմ, լսել են,- ասել է պետության ղեկավարը։- Որովհետև, իհարկե, մենք պետք է մեզ համար նույնպես ընդունենք ինչ-որ որոշումներ»:

Պուտինը հստակեցրել է, որ պաշտպանության նախարարությունը մշակում և առաջարկում է պատասխանների տարբեր տարբերակներ:

Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահը, այն, ինչ այժմ ձեռնարկում են Ուկրաինայի զինված ուժերը, «արվում է ՆԱՏՕ-ի սպաների ձեռքով»:

Կիևը վաղուց արևմտյան երկրներից թույլտվություն է խնդրում հեռահար հրթիռներով հարվածել ՌԴ միջազգայնորեն ճանաչված տարածի խորքում գտնվող օբյեկտներին։ Արևմուտքն առայժմ թույլ է տալիս նման հարվածներ միայն Ուկրաինային սահմանամերձ շրջաններում գտնվող թիրախներին։

Սեպտեմբերի 12- ին Պուտինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ- ի երկրները քննարկում են ոչ միայն Արևմտյան հեռահար սպառազինությունների կիրառման հնարավորությունը, այլև հակամարտությանն ուղղակի մասնակցությունը: Նա նշել է, որ Կիևի վարչակարգն առանց այն էլ անօդաչու թռչող սարքերով և այլ միջոցներով արդեն հարվածներ է հասցնում Ռուսաստանի տարածքին: Իսկ երբ խոսքը վերաբերում է արևմտյան արտադրության մեծ հեռահարության ու բարձր ճշգրտության զենքի օգտագործմանը, նման գործողությունները հնարավոր են միայն ՆԱՏՕ- ի երկրների սպաների մասնակցությամբ. միայն նրանք կարող են թռիչքային առաջադրանքներ մտցնել հրթիռային համակարգեր, պարզաբանել է Ռուսաստանի ղեկավարը: Բացի այդ, նման հարվածները ենթադրում են հետախուզական տվյալների օգտագործում արբանյակներից, որոնք Ուկրաինան չունի, հավելել էր նա:

Նախագահն ընդգծել է, որ Արևմուտքի ուղղակի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը էապես կփոխի դրա էությունը և կնշանակի, որ ՆԱՏՕ- ի անդամները՝ ԱՄՆ- ն և եվրոպական երկրները, պատերազմում են Ռուսաստանի դեմ: Մոսկվան որոշումներ կկայացնի՝ ելնելով իր առջև ծառացած սպառնալիքներից, ամփոփել է Պուտինը։

Պուտինի զգուշացումներն Արևմուտքում, իհարկե, լսել են, չէին կարող լսած չլինել, բայց, այնուհանդերձ, հոկտեմբերի 26- ին ՌԴ նախագահի տված հիշյալ հարցազրույցից հետո ահա թե ինչ են հայտարարել…

ԱՄՆ- ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հարավկորեացի գործընկեր Կիմ Են Հենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հակամարտությանը Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական զորքերի հնարավոր մասնակցությունը կարող է այլ երկրներին դրդել տարբեր գործողությունների և ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման: Այսինքն՝ դրանում այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների անմիջական ներգրավման, ուղղակի մասնակցության: Դժվար չէ հասկանալ, որ խոսքը, առաջին հերթին, Բրիտանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Մերձբալթյան հանրապետությունների մասին է:

Օսթինը նշել է, որ Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը կարող է մյուսներին դրդել միջոցներ ձեռնարկել, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները:

Բնականաբար, հարց է առաջանում՝ որտե՞ղ ներկայությունը՝ Ուկրաինայում կամ նախկինում Ուկրաինայի, բայց 2020 թվականից հանրաքվեով ՌԴ- ին միացած մարզերո՞ւմ, թե ՌԴ միջազգայնորեն ճանաչված տարածքներում, օրինակ, Կուրսկի մարզում… ԱՄՆ- ի պաշտպանության նախարարն այդ մասին ոչինչ չի ասել: Եվ եթե նույնիսկ հավատանք, թե Կուրսկի մարզում հինգ թե տասը հազարանոց հյուսիսկորեական զորք կա, ինչպես պնդում են արևմտյան որոշ պաշտոնյաներ և ԶԼՄ- ներ, ապա դա ո՞ւմ ինչ գործն է…

Հոկտեմբերի 28- ին ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ վերջին հասանելի տեղեկատվության համաձայն, ԿԺԴՀ-ի զինվորականներն արդեն ներգրավված են Կուրսկի մարզում: Նա Մոսկվային և Փհենյանին կոչ է արել դադարեցնել համագործակցությունը, քանի որ այն իբր սպառնում է Խաղաղօվկիանոսյան և եվրատլանտյան անվտանգությանը:

Բանը հասել է նույնիսկ ՌԴ- ում ԿԺԴՀ զորքերի իբր ներկայության վերաբերյալ Ուկրաինացի գործընկեր արևմտյան մի շարք պետությունների կողմից ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելուն:

Ըստ ՄԱԿ- ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի, Արևմուտքը դրանով ցանկանում է թաքցնել Ուկրաինա ՆԱՏՕ- ի զորքեր ուղարկելու իր մտադրությունը: Ընդ որում, նրա հավաստմամբ, Վաշինգտոնն ու դաշնակիցները փորձում են քողարկել այդ փաստը, «լեգենդներ հորինել» ու պայմաններ ստեղծել։

«Օտարերկրացիները ոչնչացվում են օրական տասնյակներով ու հարյուրներով, գերի են վերցվում, տեսահոլովակներում հայտնվում են Ուկրաինայի Զինված ուժերի զինվորների շրջանում»,- ուշադրություն է հրավիրել Նեբենզյան:

ՄԱԿ- ում ՌԴ- ի մշտական ներկայացուցիչն ասել է նաև, որ արևմտյան երկրներն արհեստականորեն «հիստերիա» են բարձրացրել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ։ Եվ դա տեղի է ունեցել հենց այն պահին, երբ Զելենսկին հրամանագիր է ստորագրել այն մասին, որ օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ծառայել Ուկրաինայի զինված ուժերում:

Ավելի վաղ Նեբենզյան ուշադրություն էր հրավիրել, որ Արևմուտքը բացահայտ ապատեղեկատվություն է առաջ տանում, սակայն չի նկատում անսովոր փաստը. չգիտես ինչու, Ուկրաինայի գործընկերներին կարելի է միավորվել Կիևին օգնելու համար, իսկ Ռուսաստանի դաշնակիցները ենթարկվում են քննադատության և հետապնդումների։

Արևմուտքում նշել են Ուկրաինայի պատճառով միջուկային պատերազմի պայմանը: «РИА Новости»– ի փոխանցմամբ, բրիտանացի քաղաքագետ, լրագրող և գրող Անատոլ Լիվենը «The Nation» ամսագրի համար իր հոդվածում գրել է, որ եթե ԱՄՆ- ն Կիևին չստիպի փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, ապա դա ոչ միայն կհանգեցնի Ուկրաինայի ջախջախմանը, այլև ԱՄՆ- ին կդնի բարդագույն ընտրության առջև՝ սկսե՞լ, արդյոք, միջուկային պատերազմ…

«Եթե ԱՄՆ- ի հաջորդ վարչակազմը չընդունի այդ կուրսը (ճնշում Ուկրաինայի վրա.- ծանոթ. խմբ.), ապա լուրջ վտանգ կա, որ Ուկրաինական բանակն, ի վերջո, կտապալվի։ Վաշինգտոնը կհայտնվի ընտրության առջև՝ ընդունել Ուկրաինայի լուրջ պարտությունը, թե ուղղակիորեն միջամտել և ռիսկի դիմել, կամ նույնիսկ ապահովել միջուկային պատերազմ Ռուսաստանի հետ», – նախազգուշացրել է հեղինակը։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ