ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4

Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
09.11.2024 | 12:02

Ռուսաստանում տարածված կոկսակի վիրուսը, ըստ որոշ տեղեկությունների, արդեն հասել է նաև Հայաստան


(սկիզբը՝ այստեղ)

ՌԴ որոշ չինովնիկների դանդաղկոտությունը, իրավիճակին ոչ համարժեք արձագանքը, որոշների էլ, ամենայն հավանականությամբ, պետական դավաճանությունը՝ պայմանավորված թուրքական շահագրգիռ հաստատություններից հնարավոր կաշառվածությամբ, կոռուպցիայով, չէին կարող իրենց հետևանքները չունենալ և ունեցել են:
Ինչ է պետք Անթալիա քաղաքի և գավառի իշխանություններին, այնտեղի հյուրանոցատերերին և, ընդհանրապես, Թուրքիային Ռուսաստանից ու ռուսաստանցի զբոսաշրջիկներից, պարզ է. որքան հնարավոր է շատ զբոսաշրջիկներ գան Ռուսաստանից Թուրքիա, դատարկեն իրենց գրպանները Թուրքիայում, հարստացնեն, հզորացնեն թուրքական տնտեսությունը՝ միջոցներ ապահովելով նաև Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի համար, որի արտադրած զենք- զինամթերքը, ռազմական տեխնիկան այժմ օգտագործվում են ոչ միայն քրդերի դեմ Սիրիայում, Իրաքում, այլև Ռուսաստանի դեմ հատուկ ռազմական գործողության գոտում, ուղարկվում են Ադրբեջան ու նախատեսված է նաև հայերիս ու Հայաստանի դեմ օգտագործելու համար:
Իրենց այս նպատակին հասնելու գործում թուրքական իշխանություններին ու մասնավոր բիզնեսին բնավ չի մտահոգում Անթալիայում վիրուսային վարակի տարածվածության պատճառով ռուսաստանցի զբոսաշրջիկների վարակվելը և վարակն իրենց հետ ՌԴ տեղափոխելը, միգուցե նույնիսկ շահագրգռված են դրանում…
Հանուն ճշմարտության, պետք է ասել, որ վերը շարադրվածը վերաբերվում է նաև Հայաստանին, հայաստանցի և, ընդհանրապես, բոլոր մյուս զբոսաշրջիկներին, որոնցից Թուրքիայի տնտեսությունը մեծ օգուտներ է ստանում:
Եվ, ահա, հիմա ռուսները բողոքում են իրենց մանկապարտեզներում և դպրոցներում կոկսակի վիրուսի տարածումից: «Shot» տելեգրամյան ալիքի տեղեկացմամբ, նմանատիպ ախտանիշներով երեխաների հիվանդացության դեպքերի մասին հաղորդվում են Մոսկվայի և Վլադիմիրի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում: Ծնողները մտահոգված են, որ վարակը կարող էին բերել Թուրքիայից վերադարձած զբոսաշրջիկները։
Ինչպես «Shot»- ին պատմել են Վլադիմիրի մանկապարտեզներից մեկի երեխաների մայրերը, իրենց երեխաների խմբում վիրուսով վարակված երեխա են բերել, որից հետո բոլոր երեք տարեկանները սկսել են մեկը մյուսի հետևից հիվանդանալ, ընդհանուր առմամբ, վարակվել է ավելի քան 20 երեխա։ Փոքրիկների մոտ նախ բերանի խոցեր են առաջացել, իսկ հետո մարմնի վրա՝ ցան։ Տեղի հիվանդանոցում, ըստ ծնողների, բժիշկներն իրենց ասել են, որ դա կոկսակի է, բայց բշկական տեղեկանքում գրել են ՍՇՎՎ (սուր շնչառական վիրուսային վարակ):
«Յոթ օր հիվանդանոցային տվեցին, Հիմա արդեն դուրս են գրել։ Երբ գնացինք հիվանդանոցայինը բացելու, բժիշկը՝ մեր մանկաբույժը, ասաց, որ այս դեպքը միակը չէ։ Ընդհանրապես, արդեն ամռանից վիրուսն ակտիվորեն տարածվում է։ Նույնիսկ «Ռոսպոտրեբնադզորը» եկավ մանկապարտեզ»:
Վիրուսի մասին պատմել են նաև Կրասնոդարի երկրամասի բնակիչները։ Հիվանդացած երեխաների ծնողների խոսքով՝ հիվանդանոցում առնվազն մեկ դպրոցականի մոտ կոկսակի է ախտորոշվել։
«Մենք ապրում ենք Կրասնոդարի երկրամասում… Մեր գյուղում 11 տարեկանից ցածր շատ երեխաներ այժմ ոտքերի և ձեռքերի վրա բշտիկներ ունեն, ջերմություն և բերանում ստոմատիտի նման մի բան»,- պատմել է Նովոռոսիյսկի բնակչուհին։
Նմանատիպ ախտանիշներով հիվանդներ կան նաև Մոսկվայում։ Մենք առաջարկեցինք գրել են բնորոշ ցանով և բարձր ջերմությամբ երեք Երեխաների մասին:
«Առաջին օրը երեխայի ջերմաստիճանը 39,1 էր, ափի վրա մի փոքր ցան, կարմրած կոկորդ, երրորդ օրը ջերմաստիճանը մի փոքր ցածր է, բայց պահպանվում է, ափի վրա ցանն ավելի պայծառ է, ոտքերի վրա նույնպես ցան կա, բայց ավելի մեծ խոցերով: առաջին օրը երեխայի մոտ ջերմություն էր նկատվում, իսկ երկրորդ օրը’ ջերմություն: Չորրորդ օրը՝ ջերմաստիճանը փոքր- ինչ բարձրացել է, ցանը պահպանվում է»,- հայտնել է 6- ամյա երեխայի մայրը՝ մոսկվացի Ալյոնան։
Վերջին տեղեկությունների համաձայն, ՌԴ առնվազն ինը տարածաշրջաններում երեխաների մոտ կասկածվում է կոկսակի վիրուսով հիվանդացություն:
«Известия»- ի տեղեկացմամբ , Ռուսաստանի արդեն առնվազն ինը տարածաշրջաններում բնակիչները բողոքում են Կոկսակի էնտերովիրուսային վարակով վարակվելուց: Մասնավորապես, խոսքը Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի երկրամասի, Թաթարստանի, Վլադիմիրի, Բրյանսկի, Կալուգայի և Մոսկվայի մարզերի, ինչպես նաև Ուդմուրտիայի մասին է։
Վլադիմիրի մարզի և Ուդմուրտիայի առողջապահության նախարարություններն իրենց հերթին հայտարարել են, որ տարածաշրջանում էնտերովիրուսային վարակի որևէ բռնկում չի գրանցվել, իսկ մասնավոր դեպքերը բուժվում են բժշկական հանձնարարականների համաձայն:
Վիրուսի տարածումը կանխատեսելու համար «Ռոսպոտրեբնադզորը» նոյեմբերի 2- ին տեղեկատվություն է խնդրել Թուրքիայի առողջապահության նախարարությունից՝ կապված Բելեկում վիրուսի վերաբերյալ ռուս զբոսաշրջիկների բողոքների մասին հաղորդագրությունների հետ:
Գերատեսչությունում նաև կոչ են անում ինքնազգացողության վատացման դեպքում դիմել բժշկական օգնության։ Ուշադրություն պետք է դարձնել ջերմաստիճանի բարձրացմանը, հազին, հարբուխին (քթարտադրությանը), կոկորդի ցավին, ցանին և թուլացած կղանքին, այդ թվում՝ առողջարանային երկրներից վերադառնալիս։
«Ռոսպոտրեբնադզոր»- ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ գերատեսչությունը կվերահսկի ՌԴ տարածաշրջանների դպրոցներում և մանկապարտեզներում առավոտյան ֆիլտրերի կազմակերպումը կոկսակի վիրուսի դեպքերի մասին հաղորդումներից հետո:
«Ի հայտ եկած տեղեկատվության կապակցությամբ, որ Ռուսաստանի որոշ տարածաշրջաններում արձանագրվում են կոկսակի վիրուսի հարուցած հիվանդության դեպքեր, «Ռոսպոտրեբնադզորը» կհսկի դպրոցներում և մանկապարտեզներում առավոտյան ֆիլտրերի անցկացումը, որոնք, գործող նորմատիվ իրավական ակտերի համապատասխան, պարտադիր են հիվանդացության սեզոնային աճի շրջանում»,- «РИА Новости»- ի փոխանցմամբ , նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Առավոտյան ֆիլտրերը ներառում են հիվանդության նշանների ստուգում, ինչպիսիք են բարձր ջերմությունը, հազը, քթարտադրությունը և այլ ախտանիշներ, պարզաբանել են մամուլի ծառայությունից: Եթե երեխան հիվանդության նշաններ ունի, կազմակերպվում է նրա մեկուսացումը խմբից մինչև ամբողջական ապաքինումը, և այլ երեխաների և անձնակազմի շրջանում վարակի տարածումից խուսափելու համար ձեռնարկվում են պարտադիր միջոցներ շփված երեխաներին առանձնացնելու համար՝ ներդնելով սահմանափակող միջոցառումներ գործող սանիտարական նորմերին և կանոններին համապատասխան, պարզաբանել են «Ռոսպոտրեբնադզորում»:
Կոկսակի վիրուսը կարող է առաջացնել շատ բազմազան ախտանիշներ: Վարակվածների մոտ կեսը վարակը կրում է ախտանիշներ չունենալով և, նկատենք, այդ առումով ավելի վտանգավոր լինելով շրջապատի համար, քանի որ ազատորեն շփվում է այլոց հետ՝ չիմանալով իր վարակված լինելու մասին: Մյուսների մոտ հանկարծակի առաջանում են ջերմություն, գլխացավեր և մկանային ցավեր, կոկորդի ցավ, սրտխառնոց, որովայնի ցավ։ Կոկսակի վիրուսով վարակված անձը կարող է այլ ախտանիշներ չունենալ, բացի բարձր ջերմությունից:
Վերջում հավելենք, որ ՌԴ- ում տարածված կոկսակի վիրուսն արդեն, ըստ որոշ տեղեկությունների, հասել է նաև Հայաստան :

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ