ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրություն է ուղարկել երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին՝ արտաքին աջակցության ծրագրերի նոր ֆինանսավորման պարտավորությունները դադարեցնելու մասին՝ մինչ դրանց վերանայումը։ Այս կարգադրությունը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի ստորագրած հրամանագրին՝ ամերիկյան արտաքին օգնության վերանայման մասին։               
 

Ինչու էր թրաշ պահել և ինչու սափրվեց Նիկոլը

Ինչու էր թրաշ պահել և ինչու սափրվեց Նիկոլը
16.11.2024 | 17:13

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի երեկվա սափրվելն իր վրա բևեռեց ոչ միայն հայաստանյան հասարակության ու ԶԼՄ- ների, այլ նույնիսկ ռուսական որոշ լրատվամիջոցների ուշադրությունը, ինչպես, օրինակ, РБК- ի: Ինչո՞ւ…

Ոմանք գուցե մտածեն, թե թեկուզ պայմանականորեն կամ արտաքնապես, մարդ է, սափրվել է, հետո՞ ինչ… Ուրիշներն էլ կարող է մտածեն կամ ասեն՝ գրողի ծոցը, թե չի սափրվել, ի՞նչ կարիք կա այդքան մեծ ուշադրություն դարձնելու կամ, ընդհանրապես, ուշադրություն դարձնելու: Բայց…

Ինչպես հայտնի է, Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո, 2018 թ. մայիսի 8- ին «Ազգային ժողով» կոչվածում ստանալով բավարար քանակությամբ ձայներ, Նիկոլը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանի կողմից նշանակվեց Հայաստանի վարչապետ և իր ձեռքը վերցրեց կառավարման ապարատը։ Եվ, ահա, երեկ չգիտեմ, թե ում մտքով անցել է հաշվել, որ Նիկոլը բեղ- մորուքն առաջին անգամ սափրել և, ընդհանրապես, պահած թրաշն առաջին անգամ ամբողջապես հեռացրել է Հայաստանի համար այդ ողբերգական օրվանից՝ իր իշխանության գալուց ուղիղ 6 տարի 6 ամիս ու 6 օր հետո՝ 2024 թ. նոյեմբերի 14- ին:

Պատահականությո՞ւն է սա, և կարո՞ղ է լինել այսպիսի պատահականություն… Մանավա՛նդ, եթե նկատի ունենանք հայաստանյան նեռիկի, ինչպես և Աննա Հակոբյանի՝ խորհրդանիշներով, խորհրդանշական գործողություններով, արտահայտություններով հանդես գալու նախասիրությունը, ինչպես դա ընդունված է խորքային սատանայապաշտների՝ մասոնների շրջանում: ՈՒ նաև այն, որ երկուսն էլ, շրջանառվող լուրերի համաձայն, անցել են «Կյանքի խոսք» վտանգավոր աղանդից իր կարգավիճակով ավելի բարձր «Ռեմա» աղանդի, այսպես կոչված, դասընթացները:

Տողերիս հեղինակի հետ զրույցում գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանը դեռ 2019 թվականին ասաց, որ կառավարության անդամների մեծ մասն աղանդավոր է («Կյանքի խոսք», «Ռեմա» աղանդների հետևորդներ), իրենց համար քրիստոնեությունը բոբո է, ու դա էլ պետք է հաշվի առնենք:

Իսկ 666 խորհրդանշական թիվը, ինչպես գիտենք, Աստվածաշնչի վերջին գրքից՝ Հովհաննեսի Հայտնությունից (Հայտնություն 13) հայտնի է որպես գազանի թիվ: Այն հաճախ օգտագործվում է որպես սատանայական խորհրդանիշ (ոչ թե Սատանայի, այլ սատանայական):

Նիկոլի կողմից կամ հանձնարարությամբ մոնտաժված կադրերում երևում է, թե ինչպես է նա բաղնիքում սրբիչը ձեռքին մոտենում տեսախցիկին, սրբիչը քսում դեմքին, իսկ երբ դեմքը չորացնելուց հետո հեռացնում է սրբիչը, անմիջապես հայտնվում է առանց բեղ- մորուքի և լիովին սափրված: Սափրվելու իր որոշումը Նիկոլը ոչ մի կերպ չի բացատրել։

Կարծիքը, որ երեկ Նիկոլի սափրվելը խորհրդանշական բնույթ ուներ, բխում է ոչ միայն իշխանության գալուց հետո առաջին անգամ հենց 6 տարի 6 ամիս ու 6 օր հետո սափրվելու հանգամանքից, այլև տվյալ «պատմական իրադարձությունը» հանրայնացնելու (տեսանյութը հենց Նիկոլն էլ հրապարակել է իր տելեգրամյան ալիքում), տեսանյութի մոնտաժի՝ իբր մի հնարքով վայրկյան անց հայտնվեց սափրված, ինչպես նաև տեսանյութի վերջում աչքով անելու փաստերից: Դժվար է այս պահին եզրակացնել, թե աջ կոպը փակելով, հայերիս ու Հայաստանի թիվ մեկ ներքին թշնամին ում էր «իշմար» տալիս կամ ծածկագրված ուղերձ հղում՝ Հայաստանում ապրող հայերիս, աշխարհի բոլոր հայերին, թե Ալիևին, Էրդողանին, արտերկրի իր տերերին: Հավանաբար վերջիններիս կամ էլ բոլորիս… Իսկ թե ինչ ուղերձ էր դա՝ քիչ հետո…

Առկա կամ մեզ հայտնի մեկնաբանությունները

«666. դե կռահեք, Հայ ազգ, սթափվեք, մեզ նոր աղետ է սպասվում». «Թռնելու ժամանակը եկել ա», «Անհայրենիք Նիկոլի այսօրվա սափրվելը դա սիմվոլիկ եղանակով նշանակում է, որ հեղափոխություն կոչվող ողբերգության ցիկլը փակվում է…. Այս սրիկա դավաճանը իր տերերի հրամանով մոտ ապագայում կհանձնի իշխանությունը». ահա սրանք են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հակիրճ մեկնաբանություններից մի քանիսը: Ինչպես ակնհայտ է, վերջին երկուսը՝ լավատեսականները, իմաստային առումով հակասում են առաջինին: Ոմանք իսկապես կարծում են, թե ԱՄՆ- ի նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելով եկել է Նիկոլի թռնելու ժամանակը:

Ահա ևս մեկ մեկնաբանություն՝ Նիկոլի հեռանալու առումով լավատեսական, սակայն հետագա իրադարձությունների առումով ճիշտ հակառակը: Ֆեյսբուքում «Pap Tagavor» կեղծանունով հանդես եկող օգտատերն է գրել .

«Երկու լուր կա: Մեկից կուրախանաք, երկրորդից ոչ այդքան:

Նիկոլը հեռանում է: Դա արդեն որոշված է Օթյակի կողմից: Իր այսօրվա սափրվելը դա սիմվոլիկ եղանակով նշանակում է, որ հեղափոխություն կոչվող ողբերգության ցիկլը փակվում է: Ի միջի այլոց սափրվեց իշխանության գալուց 6 տարի 6 ամիս 6 օր հետո: Հաշվեք: Փակում են: Տերերը: Օթյակը:

Որոշված է իշխանությունը հանձնել Ռուբեն Վարդանյանին (Օթյակի գրերում Ռուբենի ծածկանունն է՝ AB-Alba Barba, լատիներեն բառացի սպիտակամորուս): Գռզո-վարչապետ տարբերակը դեռ մարած չի, բայց Նիկոլը իր բաժին խաղը տալու է՝ իշխանությունը փոխանցելու հենց Ռուբենին: Այսինքն՝ Թաթարստան տարբերակին: Գռզո- վարչապետ պլանը Հայաստանի վիլայեթացումն է: Էլի պետականազրկմամբ:

Իմ նկարագրած պլանն ուժի մեջ է: Ագրեսիա, ներքին քաոս ու պետականազրկում: Նիկոլն ու Աննան ձեզ պարզ ցույց են տալիս: Մնում է ձեր աչքերը բաց պահեք:

Աստված պահապան Հանրապետությանն ու Անկախությանը»:

Վերոնշյալ սպիտակամորուսի առնչությամբ նկատի ունենանք, որ Նիկոլը հանրությանը սափրված ներկայանալու հիշյալ տեսանյութին կցել է «Ողջույն, մոխրագույն մորուք» գրառումը:

Ինչու Նիկոլը սափրվեց հենց երեկ՝ 2024թ. նոյեմբերի 14- ին

Մեզ, բնականաբար, հետաքրքրեց, թե բացի Նիկոլ հայադավի սափրվելուց, Հայաստանում երեկ իր մասնակցությամբ էլ ի՞նչ նշանակալի կամ ուշադրության արժանի իրադարձություն է կատարվել: Պարզվեց, որ նա նոյեմբերի 14- ին, մինչև սափրվելը, խորհրդարանում սկզբունքորեն ու վճռականորեն հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դեմ, որի հռչակմամբ էլ հենց հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն՝ Նիկոլի ու նրա տերերի հարվածն ուղղված է հենց մեր պետության ողնաշարին կամ հիմքին: Դե, հասկանալի է, չպատժվեց, դրա համար է այս աստիճան լկտիացել:

Գաղտնիք չէ, որ «խաղաղության պայմանագիր» (իրականում՝ պատերազմի պայմանագիր…) կոչվածի կնքման համար Ալիևի պահանջներից մեկն էլ Հայաստանի հրաժարումն է Անկախության հռչակագրից: Դա նաև Էրդողանի և սատանայապաշտ օթյակներից մեկի պատվերը կամ պահանջն է: Բայց պակաս ուշագրավ չէ մեկ այլ իրողություն…

Նիկոլ հայադավը բեղ- մորուք էր կրում ու թրաշ պահում 2018 թվականից, երբ Հայաստանում, իր ոհմակի հետ միասին, արտաքին ուժերի աջակցությամբ բռնազավթեց իշխանությունը: Խորհրդանշորեն նա իրեն սգի մեջ էր դրել ու, որպես թուրք, սգում էր, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը, և ինքը ստանձնում է իր համար ատելի, իր համոզմամբ, ոչնչացման ենթակա պետության ղեկավարումը:

Երեկ «Ազգային ժողով» կոչվածում հանդես գալով Անկախության հռչակագրի դեմ և ազդարարելով մեր պետության ապամոնտաժման կամ վերջի սկիզբը, շատ պարզորոշ հասկացնելով՝ կամ Անկախության հռչակագիր, կամ Հայաստանի, որպես պետության, կործանում, իր ուսերից մի շատ ծանր բեռ նետածի և սուգը թողածի տրամաբանությամբ դրանից հետո գնացել, սափրվել է:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 15467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ