ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրություն է ուղարկել երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին՝ արտաքին աջակցության ծրագրերի նոր ֆինանսավորման պարտավորությունները դադարեցնելու մասին՝ մինչ դրանց վերանայումը։ Այս կարգադրությունը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի ստորագրած հրամանագրին՝ ամերիկյան արտաքին օգնության վերանայման մասին։               
 

Հրեական պետությունը միայն ջունգլիների օրենքն է հասկանում, ուժի լեզուն, ու նրա հետ պետք է խոսել միայն այդ լեզվով-2

Հրեական պետությունը միայն ջունգլիների օրենքն է հասկանում, ուժի լեզուն, ու նրա հետ պետք է խոսել միայն այդ լեզվով-2
13.12.2024 | 18:42

(սկիզբը՝ այստեղ)

Թե Սիրիայում ինչ և ինչու կատարվեց, առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնամ՝ հատուկ ուշադրություն դարձնելով որոշ քաղաքագետների և վերլուծաբանների կողմից Ռուսաստանին և Իրանին հանիրավի մեղադրելու և նրանց վրա, ինչպես ասում են նման դեպքերում, «բոչկա» գլորելու փորձերին:
Գոլանի բարձունքներին, ներառյալ անվտանգային, բուֆերային գոտուն տիրելով ու վարչապետի մակարդակով հայտարարելով, որ Գոլանի բարձունքներն ընդմիշտ կմնան Իսրայելի վերահսկողության ներքո, Իսրայելի «անբաժանելի մասը», հրեական պետությունը Սիրիայի տվյալ տարածքներն, ըստ էության, արդեն ամբողջությամբ անեքսիայի է ենթարկել, սակայն չի բավարարվել դրանով, առաջ է շարժվել…
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դեկտեմբերի 9- ին հրապարակավ հայտարարել է, որ բանակը հատել է Սիրիայի հետ սահմանը և գրավել Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտին՝ Կունեյտրա նահանգի բնակավայրերի մի մասը, որը գտնվում է Գոլանի բարձունքների սիրիական մասում:
Ավելին. Իսրայելը որոշել է Սիրիայում մնացած ռազմական կարողությունները հնարավորինս զրոյացնել, որպեսզի եթե Սիրիայում առաջիկայում երբևէ ձևավորվի ազգային- պետական իշխանություն, ի վիճակի չլինեն, մտքներով անգամ չանցնի իրենց պետությունից խլվածը վերադարձնել:
Ընդգծենք, որ Հայաստանի հետ հարաբերություններում առնվազն նույն նպատակն ունի Ադրբեջանը:
Օտարերկրյա ԶԼՄ- ները երկու օր առաջ հայտնեցին, որ Իսրայելական բանակը հասել է Դամասկոս նահանգի հարավ: Ինչպես գրել է «Ալ- Վաթան» թերթը, Սիրիան արձանագրում է իսրայելական բանակի տեղաշարժերը Դամասկոս նահանգի հարավում:
Հիշյալ պարբերականի տեղեկացմամբ, «Իսրայելական ուժերը շարժվում են Դամասկոս նահանգի հարավում՝ Լիբանանի հետ սահմանին։ Գրավել են Հինեհ բնակավայրը (Դամասկոսից 50 կմ հեռավորության վրա) և Խան էլ- Շեյխի ստորոտը Կաթնայի շրջանում՝ Լիբանանի Ռաշայյայի դիմաց»:
Գոլանի բարձունքները մինչև 1967 թվականն ամբողջությամբ Սիրիայի կազմում են եղել, Սիրիայի Արաբական Հանրապետության 14 մարզերից մեկի՝ Ալ-Կունեյտրայի մասը: 1967թ. Վեցօրյա պատերազմի արդյունքում իսրայելական զորքերը գրավել են Գոլանի բարձունքների ավելի քան երկու երրորդը: Ահեղ դատաստանի օրվա պատերազմի (1973 թ.) արդյունքում Սիրիային հջողվել է Գոլանի բարձունքների մի մասը հետ վերցնել, կողմերը կնքել են զինադադարի և զորքերի տարանջատման համաձայնագիր, ստեղծվել է ապառազմականացված բուֆերային գոտի: Բարձունքների :մյուս մասում 1974թ. հաստատվել է ՄԱԿ- ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը, տեղադրվել են դիտակետեր:
1981թ. Իսրայելը դարձյալ անեքսիայի է ենթարկել բարձունքների մի մասը, սակայն անեքսիան չի ճանաչել համաշխարհային ոչ մի միավորում։ Ե՛վ Իսրայելը, և՛ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։
2019թ. մարտի 25- ին ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի հրամանագիր, որով Միացյալ Նահանգները միակողմանիորեն ճանաչել է Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անքակտելի մաս։
Գոլանի բարձունքների մեծ մասը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան հազար մետր բարձրության վրա։ Այն երկու պետության համար էլ ռազմավարական նշանակություն ունի, օրինակ, Հերմոն լեռից (բարձրությունը ծովի մակարդակից 2,236 մ) Դամասկոսը, ըստ ականատեսների, հիանալի երևում է, ինչպես ափի մեջ: Բացի այդ, Գոլանի բարձունքներն Իսրայելի համար ծառայում են որպես խմելու ջրի կարևոր աղբյուր. այնտեղից գալիս է հրեական պետության կողմից սպառվող ջրի ամբողջ ծավալի մինչև մեկ երրորդը: Ջուրը և երկրի ազգային անվտանգությունը հիմնական պատճառներն են, թե ինչու Իսրայելը երբեք և ոչ մեկին չի տա Գոլանի բարձունքները և նրանց համար կպայքարի մինչև արյան վերջին կաթիլը:
Ինչպես հայտարարել է Նաթանյահուն, ուժերի անջատման մասին համաձայնագիրն իր ուժը կորցրել է արդեն, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը: Հետո ի՞նչ… Այսինքն՝ եթե հարևանդ ինչ- ինչ պատճառով ժամանակավորապես չի կարող իր դռան մոտ պահակ պահել, կամ պահակն ինչ- ինչ պատճառով հեռացել է, կարելի է մտնել նրա տուն, թալանել, սպանել, բռնաբարե՞լ… Այսպիսի ճիվաղային մտածելակերպը բնորոշ է Սատանայի ծնունդ Նաթանյահին ու նույն հորից սերված իր շատուշատ ցեղակիցների:
Բայց արի ու տես, որ անիծյալ ժողովրդավարության, ավելի ճիշտ, հրեշավարության (դեմոնկրատիայի) որջ ԱՄՆ- ում պաշտպանել են Գոլանի բարձունքները գրավելու Իսրայելի իրավունքը:
ԱՄՆ -ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Իսրայելն իրավաչափորեն գրավել է Գոլանի բարձունքների սիրիական մասը: Ամենամեծ ահաբեկիչ պետության պաշտոնյան տարածքի գրավումը «հիմնավորել» է ահաբեկիչներից պաշտպանվելու անհրաժեշտությամբ։
Պետդեպարտամենտի պաշտոնյան ճեպազրույցի ժամանակ բացատրել է, որ իսրայելական բանակը գրավել է Սիրիային պատկանող հատվածը, որպեսզի այն չզբաղեցվի ընդդիմադիր ուժերի կողմից, որոնք պարտության են մատնել Սիրիայի կառավարական զորքերին: Ամերիկյան լկտիությունն իսկապես սահմաններ չունի: Ի՞նչ է՝ մոռացե՞լ են, որ իրենք էին գովաբանում, ֆինանսավորում, զինում սիրիական այդ նույն ընդդիմությանը Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադի ու նրա վարչակարգի դեմ պայքարում… Եվ նույնիսկ հովանավորում, աջակցում էին ահաբեկչական համարվող «Հայաթ Թահրիր աշ- Շամ» խմբավորմանը:
Հասկանալով, որ ԱՄՆ- ը չի կարող հրապարակավ արդարացնել Իսրայելի կողմից հարևան պետության տարածքի մի մասի անեքսիան, Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ստել է, թե Իսրայելը ժամանակավորապես գրավել է Սիրիայի տարածքները, որպեսզի ապահովի իր սահմանների պաշտպանությունը, անտեսելով սական Իսրայելի վարչապետի հայտարարությունը, որ Գոլանի բարձունքներն ընդմիշտ կմնան Իսրայելի վերահսկողության ներքո, Իսրայելի «անբաժանելի մասը»:
Արաբական «Al Mayadeen» հեռուստաալիքը 2 օր առաջ հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) զինտեխնիկան նկատվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 20 կմ հեռավորության վրա: Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական տանկերը դուրս են եկել Գոլանի բարձունքների բուֆերային գոտուց, անցել Կունեյտրա քաղաքով և գտնվում են Սիրիայի մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա:
Նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո իսրայելական զորքերը սրընթաց առաջխաղացում են սկսել Սիրիայի տարածքով։ Արաբական մամուլի տեղեկություններով՝ նրանք գրավել են Գոլանի բոլոր բարձունքները և մտել երկրի մի շարք բնակավայրեր։
RT- ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Եվգենի Միխայլովը կանխատեսել է, որ Բաշար Ասադի վարչակարգի անկումից հետո մի շարք երկրներ կփորձեն վերահսկողություն հաստատել Սիրիայի առանձին հատվածների նկատմամբ: Փորձագետի կարծիքով, այդ դեպքում երկրին «տխուր ճակատագիր» է սպասվում:
«Царьград ТВ»- ի քաղաքական մեկնաբան Անդրեյ Պինչուկը Թուրքիային և Իսրայելին անվանել է Սիրիայում իշխանափոխության շահառու: Երկու երկրներն էլ զգալիորեն ամրապնդել են իրենց ազդեցությունը։ Օրինակ՝ Իսրայելին Ասադի վարչակարգի անկումը թույլ է տվել զգալիորեն թուլացնել Իրանի դիրքերը և սպառնալիքը սիրիական տարածքում գործող իրանամետ խմբավորումների կողմից։ Տարածքների գրավումն էլ մի կողմից…
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Բորիս Դոլգովը «Կոմսոմոլսկայա պրավդա»- ի հետ զրույցում իսրայելական զորքերի կողմից Սիրիայի տարածքի մի մասի բռնազավթումը (ճիշտ կլինի կատարվածը համարել անեքսիա) անվանել է միջազգային իրավունքի խախտում:
Իսրայելի բանակը հերքել է Դամասկոսի ուղղությամբ իր առաջխաղացման մասին արաբական ԶԼՄ- ների հրապարակած տեղեկությունը՝ հայտարարելով, որ զորքերը շարունակում են մնալ ապառազմականացված գոտում: Ո՞ր կողմին հավատալ, իրականությունը ո՞րն է՝ չգիտենք, բայց գիտենք, որ մեր արտաքին թշնամիներից Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի խորամանկությունը, ըստ էության, նույնն է՝ մի բան կանեն, բայց վստահ կերպով կհայտարարեն այլ բան, պաշտոնապես կստեն՝ հաշվարկելով, որ եթե պաշտոնապես է, միջազգային հանրության մտքով անգամ չի անցնի, որ դա սուտ է: Ստի և իրենց հայրը նույնն է՝ Սատանան:
Թեև ՄԱԿ- ն ավելի վաղ Իսրայելին կոչ է արել դադարեցնել Սիրիայի հրթիռակոծություններն ու ռմբակոծությունները, սակայն ապարդյուն…
Իսրայելական ուժերի տեղաշարժերը և սիրիական տարածքի ռմբակոծությունները լուրջ մտահոգություն են առաջացնում և պետք է դադարեցվեն. այս մասին Ժնևում դեկտեմբերի 10- ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ- ի Գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը:
«Կա ևս մեկ շատ մտահոգիչ իրադարձություն. մենք շարունակում ենք դիտարկել իսրայելական տեղաշարժերը և Սիրիայի տարածքի հրթիռակոծությունները,- ասել է Պեդերսենը:- Շատ կարևոր է, որ դրանք դադարեն»:
Ընդամենը դիտարկում և կոչ են անում…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ