Ֆլորիդայի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ եվրոպական երկրները Կիևին տրամադրել են մոտ 100 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն, իսկ ԱՄՆ-ը՝ ավելի քան 300 մլրդ: «Բայց ու՞ր են այդ բոլոր փողերը, որոնք տրվել են։ ՈՒ՞ր են գնացել դրանք։ Ես որևէ հաշվառում չեմ տեսել»,- ասել է Թրամփը ։ Նրա խոսքով՝ ՈՒկրաինայի ղեկավարությունը պետք է պարզաբանի, թե ինչ կարիքների համար են բաշխվում տրամադրված բոլոր միջոցները։               
 

Ադրբեջանական ինքնաթիռի խորհրդավոր աղետը-3

Ադրբեջանական ինքնաթիռի խորհրդավոր աղետը-3
29.12.2024 | 17:09

(սկիզբը՝ այստեղ)


«Մեր աղոթքներն ու մտքերն «Azerbaijan Airlines»- ի J28243 չվերթի զոհերի և ընտանիքների հետ են։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին և կոչ ենք անում լիարժեք հետաքննություն անցկացնել»,- դեռ երկու օր առաջ, РБК- ի փոխանցմամբ, գրել է ՆԱՏՕ- ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարա Դախլալլան X սոցցանցում (ընդգծումը՝ մերը):

Թերևս շատերը կզարմանան՝ ի՞նչ կապ ունի ՆԱՏՕ- ն Ղազախստանում, Ակտաու քաղաքի օդանավակայանի մոտ դեկտեմբերի 25- ին Ադրբեջանի «Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերության Բաքու- Գրոզնի չվերթի «Embraer 190» քաղաքացիական ինքնաթիռի ավիաաղետի հետ, ինչո՞ւ է կոչ է արել լիարժեք հետաքննություն անցկացնել, ի՞նչ շահագրգռություն ունի դրանում… Բայց մի զարմացեք, սպասեք…

Սպիտակ տան հայտարարությունը. կան «առաջնային նշաններ», որ Բաքու- Գրոզնի չվերթի ինքնաթիռը կարող էր խոցվել ՌԴ ՀՕՊ- ի կողմից
Ընթերցողի համար, կարծում ենք, միանգամից ամեն ինչ պարզ կդառնա ԱՄՆ- ից, Սպիտակ տնից արված հայտարարությանը ծանոթանալուց հետո: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին երեկ հայտարարել է, թե գոյություն ունեն «առաջնային նշաններ», որ Բաքու- Գրոզնի չվերթի ինքնաթիռը կարող էր խոցվել ՌԴ ՀՕՊ- ի կողմից, սակայն հրաժարվել է ներկայացնել այդ նշանները:
«Մենք տեսել ենք առաջնային նշաններ, որոնք կարող են ցույց տալ, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից»,- «РИА Новости»– ի փոխանցմամբ, ասել է Քիրբին հատուկ ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ- ն օգնություն է առաջարկել հետաքննությանը և հարգում է տեղի ունեցածի վերաբերյալ Ղազախստանի և Ադրբեջանի վերլուծությունը։ Նկատենք, որ Քիրբին Ղազախստանի և Ադրբեջանի հետ միասին չի նշել նաև ՌԴ- ին, որի քաղաքացիներից 7- ը նույնպես զոհվել է «Embraer 190»- ի կործանման հետևանքով, և որի ներկայացուցիչները նույնպես մասնակցում են ավիաաղետի հետաքննությանը:
Այն հարցին, թե ի՞նչ տվյալներ կան, որ ինքնաթիռը կարող էր խոցվել ՌԴ ՀՕՊ- ի կողմից, Քիրբին հրաժարվել է պատասխանել, սակայն պնդել է. «Բայց այդ առաջնային նշանները կան»։
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հայտարարել է, որ «Azerbaijan Airlines»- ի ինքնաթիռը ենթարկվել է արտաքին միջամտության: Նրա խոսքով՝ տուժած ուղևորներն ու ողջ մնացած բորտուղեկցորդները հայտնել են, որ պայթյունի ձայն են լսել Գրոզնիի վրայով թռիչքի ժամանակ:
AZAL ավիաընկերությունը հայտարարել է, որ Ակտաուի մերձակայքում կործանված ինքնաթիռի հետաքննության առաջին արդյունքներով. որոնց համաձայն, ինքնաթիռի վրա ֆիզիկական ու տեխնիկական արտաքին ազդեցություն է եղել, դեկտեմբերի 28- ից դադարեցնում է Բաքվից ՌԴ մի շարք քաղաքներ թռիչքները: Սա նշանակում է, որ կործանված ինքնաթիռի սեփականատեր «Azerbaijan Airlines» ավիաընկերությունը նախնական տվյալների հիման վրա նույնպես համարում է, որ ինքնաթիռը կործանվել է ՌԴ օդային տարածքում ինքնաթիռի վրա ֆիզիկական ու տեխնիկական արտաքին ազդեցության, այսինքն՝ ինչ- ինչ պատճառով ստացված վնասվածքի հետևանքով:
Այլ խնդիր է, թե ինչից կարող էր ինքնաթիռը վնասվել՝ ուկրաինական դրոնի հարձակումից, ուկրաինական դրոնի հետ բախումից, այդ դրոնների դեմ պայքարող ՌԴ ՀՕՊ հրթիռի մարտագլխիկի պայթյունից կամ ՀՕՊ այլ միջոցի գնդակներից, արկերից…
Ավելի վաղ, ուրբաթ օրը, «Ռոսավիացիա»- ի ղեկավար Դմիտրի Յեդրովը հայտնել էր, որ աղետի օրն իրադրությունը բավական բարդ է եղել. ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերն այդ ժամանակ ահաբեկչական հարձակումներ էին իրականացնում Գրոզնիի և Վլադիկավկազի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, այդ կապակցությամբ Գրոզնիի օդանավակայանի տարածքում մտցվել է «գորգ» ռեժիմը, որը նախատեսում է նշված տարածքից բոլոր օդանավերի անհապաղ հեռացում: Բացի այդ, նրա խոսքով, Գրոզնիի օդանավակայանի շրջանում խիտ մառախուղ է եղել, 500 մետր բարձրության վրա տեսանելիություն չի եղել: Ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, օդանավի հրամանատարը երկու անհաջող փորձ է կատարել Գրոզնիում վայրէջք կատարելու համար, նրան առաջարկվել են այլ օդանավակայաններ, սակայն նա որոշում է կայացրել ուղևորվել Ակտաուի օդանավակայան:
Ինքնին հասկանալի է, որ Գրոզնիի և Վլադիկավկազի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ուկրաինական մարտական ԱԹՍ- ների հարձակման ժամանակ ռուսական ՀՕՊ- ն ակտիվորեն գործել է՝ նրանց ոչնչացնելու, հարձակումը հետ մղելու համար, ինչը նշանակում է, որ բացառված չէ ինքնաթիռի վնասված լինելն ռուսական ՀՕՊ ինչ- որ միջոցից, որի թիրախը, սակայն, ոչ թե ադրբեջանական ինքնաթիռն է եղել, այլ Ուկրաինայի ԶՈւ մարտական ԱԹՍ- ն:
Կարծում ենք, հետաքննությունը կպարզի կատարվածի իրական պատճառը, սակայն, բոլոր դեպքերում, բացառված է ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռին ռուսական ՀՕՊ- ի կողմից նպատակային, թիրախային հարվածը, ինչպես կատարվածը, մեղմ ասած, զրպարտչորեն, նենգամտորեն ու հասկանալի նպատակադրմամբ փորձում են ներկայացնել ոչ միսյն ուկրաինական և արևմտյան, այլև օրնիբուն հակառուսական քարոզչությամբ, ավելի ճիշտ կլինի ասել՝ վայրահաչությամբ զբաղվող «հայկական» որոշ ԶԼՄ- ներ, իրենց վերլուծաբան, քաղաքագետ, քաղաքական գործիչ ներկայացնող մի քանի սրիկաներ, որոնց ոհմակի բոլոր անդամները Նիկոլ հայադավի իշխանության հարցերը լուծելուց հետո խստագույն պատասխանատվության կենթարկվեն պետական դավաճանության հոդվածով: Կամ էլ կենթարկվեն մեկ այլ պատժի… Հայրենիքը կիմանա ինչպես վարվել դավաճանների հետ:
Ուշագրավ է, որ Թուրքիան երեկ 8 հոգուց բաղկացած քննչական խումբ թե հանձնաժողով է ուղարկել Բաքու՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ, որոնք այսօրվանից, ինչպես տեղեկացվել է, միանալու էին հիշյալ ինքնաթիռի կործանման հետաքննությանը և աշխատելու էին Ադրբեջանի իշխանությունների հետ համակարգմամբ՝ միջադեպի բոլոր կողմերն իրենց իրավասություններին համապատասխան ուսումնասիրելու համար: Այս մասին, «Известия»– ի փոխանցմամբ , դեկտեմբերի 27- ին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ու հավելել, որ թուրքական հանձնաժողովը կաջակցի աղետի պատճառները պարզելու հարցում, ինչպես նաև կօգնի տեխնիկական և գործառնական վերլուծությունների անցկացմանը, կապահովի անվտանգությունը: Անվտանգությո՞ւնը… Ինչի՞… Ումի՞ց…

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկու հայտարարությունը
«Ինտենսիվ հարձակումներից հետո մենք պարբերաբար փակում ենք ոչ միայն Գրոզնին, Ստավրոպոլը, Վոլգոգրադը, այլև Կազանը և նույնիսկ Մոսկվան,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին:- Բոլոր քաղաքացիական օդանավակայանները սպառնալիքների են ենթարկվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ես կասկած չունեմ, որ Գրոզնի գնացող ինքնաթիռը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու համակարգերի հարձակման։ Նրանք ունեն տարբեր մոդիֆիկացիաներ, որոնք կարող են վնասել քաղաքացիական օդանավերին, և նրանց համար միևնույն է՝ այնտեղ մարդիկ կան, թե մարդիկ չկան… բնականաբար, դա պետք է հավասարեցվի ահաբեկչությանը»,- ընդգծել է Վոդոլացկին։

Ալիևի հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ «Azerbaijan Airlines»- ին պատկանող ուղևորատար ինքնաթիռը Ռուսաստանի օդային տարածքում գտնվելու ժամանակ ենթարկվել է արտաքին ֆիզիկատեխնիկական ազդեցության, ամբողջովին կորցրել է կառավարումը և ուղղվել Ղազախստանի Ակտաու քաղաքի ուղղությամբ, և միայն օդաչուների խիզախության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է կարողացել վթարային վայրէջք կատարել»,- այս մասին, «РИА Новости»– ի փոխանցմամբ, նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից
Կրեմլի մամուլի ծառայությունն իր հաղորդագրությամբ նույնպես հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսով քննարկել է Ակտաուի մերձակայքում AZAL ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանումը:
«Մանրամասն քննարկվել են դեկտեմբերի 25- ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Azerbaijan Airlines» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում նշվել է, որ ադրբեջանական ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինական ԱԹՍ- ների հարձակումների և ՌԴ ՀՕՊ- ի աշխատանքի ժամանակ:
«Ժամանակացույցին հստակ հետևող ադրբեջանական ուղևորատար օդանավը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնի քաղաքի օդանավակայանում։ Այդ ընթացքում ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Գրոզնու, Մոզդոկի և Վլադիկավկազի վրա, և ռուսական ՀՕՊ միջոցները հետ են մղել այդ հարձակումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եվս մեկ մեջբերում նույն հաղորդագրությունից. «Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել այն կապակցությամբ, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում և ևս մեկ անգամ խորը և անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին»:
Նշված է նաև, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 16407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ