Ֆլորիդայի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ եվրոպական երկրները Կիևին տրամադրել են մոտ 100 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն, իսկ ԱՄՆ-ը՝ ավելի քան 300 մլրդ: «Բայց ու՞ր են այդ բոլոր փողերը, որոնք տրվել են։ ՈՒ՞ր են գնացել դրանք։ Ես որևէ հաշվառում չեմ տեսել»,- ասել է Թրամփը ։ Նրա խոսքով՝ ՈՒկրաինայի ղեկավարությունը պետք է պարզաբանի, թե ինչ կարիքների համար են բաշխվում տրամադրված բոլոր միջոցները։               
 

Հենց ադրբեջանական ինքնաթիռի օդաչուն է ասել այն, ինչն Ալիևը բնութագրել է «զառանցական վարկածներ» ու դրանք վերագրել ՌԴ պետական կառույցներին

Հենց ադրբեջանական ինքնաթիռի օդաչուն է ասել այն, ինչն Ալիևը բնութագրել է «զառանցական վարկածներ» ու դրանք վերագրել ՌԴ պետական կառույցներին
18.01.2025 | 14:02

Այնուհետ էլ թուրքաբարո, թուրքավարի նրանց մեղադրել միջադեպը կոծկելու փորձի մեջ


Արդեն նույնիսկ ռուսական քաղաքագիտական շրջանակներն են գրում, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից առաջ, Ալիևը շոշափում է թույլատրելիի սահմանները՝ մտնելով խոցված ինքնաթիռի շուրջ ՌԴ- ի հետ բացահայտ հակամարտության մեջ, կտրուկ քննադատելով Ռուսաստանին և արտաքին քաղաքականության մեջ ուժեղացնելով թուրանական վեկտորը, թուլացնելով Մոսկվայի ազդեցությունը։
Ինչպես գրել է քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովը, ինքնաթիռն այս դեպքում, իհարկե, միայն պատրվակ է Ադրբեջանի կողմից Ռուսաստանի ուղղությամբ քայլերը բավականին ակտիվ ձեռնարկվում են 2020 թվականից ի վեր, պարզապես դրանց ինտենսիվությունն աճում է բոլորիս աչքերի առաջ, ինչին մեծապես նպաստում է Թուրքիայի ուժեղացումը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14- ին ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը ԶԼՄ- ներում հրապարակված տվյալների մի մասը չի հաստատել:
«Դրանց բովանդակությունն արդեն բավական հետաքրքիր տեղեկություններ է տվել, որոնք ավելորդ անգամ համոզում են, որ պետք է սպասել լիարժեք հետաքննության, այժմ մեդիա տարածքում չլարել մթնոլորտը՝ օգտագործելով տեղեկություններ, որոնք մեծ հաշվով չեն հաստատվում սև արկղերի տեղեկատվությամբ»,- ասել է Լավրովը:
Այստեղ բացենք փակագծերը. «սև արկղերի» պարունակած տվյալների վերծանումը չի հաստատել Ալիևի ներկայացրած ու ԶԼՄ- ների հրապարակած տեղեկությունների մի մասը, որոնք իրենց մեջ ռուսական կողմին ուղղված մեղադրանք են պարունակում:
«РИА Новости»- ի տեղեկացմամբ, ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը լրատվամիջոցին հայտնել է, որ քննությունը վերլուծում է 2024թ. դեկտեմբերի 25- ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված ադրբեջանական «Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերության «Embraer 190» ինքնաթիռի հրամանատարի հետ Գրոզնիի, Մախաչկալայի և Միներալնիե Վոդիի դիսպետչերների բանակցությունները:
«Վերլուծվում են Գրոզնիի, Մախաչկալայի և Միներալնիե Վոդիի կարգավարների բանակցություններն օդանավի հրամանատարի հետ,- նշված է հաղորդագրության մեջ:- Նշանակվել է ավիացիոն- տեխնիկական համալիր փորձաքննություն: Ուսումնասիրվում են օդանավի բոլոր համակարգերի վիճակը և իրեղեն ապացույցները»:
Ըստ համացանցում հրապարակված տեղեկությունների, վերոնշյալ բանակցությունների ձայնագրության վերլուծությամբ հաստատվել է, որ հենց ադրբեջանական ինքնաթիռի հրամանատարն է որոշում կայացրել ուղևորվել ոչ թե Մախաչկալայի կամ Միներալնիե Վոդիի օդանավակայան, այլ նրանցից անհամեմատ հեռու գտնվող Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայան: Նույնի մասին ավելի վաղ հայտարարել էր «Ռոսավիացիա»- ի ղեկավար Դմիտրի Յադրովը:
Մինչդեռ եթե ինքնաթիռի հրամանատարը նախընտրեր Մախաչկալայի, Միներալնիե Վոդիի կամ, թեկուզ, Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք կատարելը, որը Գրոզնուն կամ ինքնաթիռի՝ արտաքին ազդեցության ենթարկվելու վայրին նույնպես անհամեմատ մոտ է, քան Ակտաուի օդանավակայանը, միգուցե հնարավոր լիներ ավիաաղետից խուսափել, քանի որ «Embraer 190»- ի կառավարման համակարգերը պետք է, որ դեռ այն աստիճան շարքից դուրս եկած չլինեին, որ վայրէջքի փորձն ավարտվեր կործանմամբ:
Այն, որ Գրոզնու երկնքում կամ Գրոզնու մոտ ինքնաթիռի կառավարման համակարգերը դեռ ամբողջությամբ շարքից դուրս եկած չեն եղել, հուշում է այն փաստը, որ հնարավոր է եղել «Embraer 190»- ը հասցնել Ղազախստան, նույնիսկ Ակտաու քաղաքի օդանավակայանի մոտ ու դրանից հետո կատարել վայրէջքի փորձ:
ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցի խոսքով՝ Քննչական կոմիտեն մշակում է ինքնաթիռի կործանման պատճառների բոլոր հնարավոր վարկածները։ Արտակարգ պատահարի կապակցությամբ նշանակվել է համալիր փորձաքննություն՝ կարգավարների կատարած գործողությունները, օդային երթևեկության կազմակերպման համակարգը և ՀՕՊ համակարգերի գործողությունները գնահատելու համար:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ինքնաթիռը թռչում էր Բաքվից Գրոզնի, ինքնաթիռում եղել է անձնակազմի 5 անդամ և 62 ուղևոր, այդ թվում՝ 16 ռուս, (նրանցից մեկը՝ 11-ամյա մի աղջիկ), Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 քաղաքացիներ: Ըստ Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալների, ողջ է մնացել 29 մարդ։
Դեկտեմբերի վերջին «Ռոսավիացիա»- ի ղեկավար Դմիտրի Յադրովը բացահայտել էր ինքնաթիռի կործանման որոշ մանրամասներ։ Հիմնական հայտարարությունները հետևյալներն էին.
* AZAL- ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում «գորգ» ռեժիմի գործողության պատճառով, որը նախատեսում է նշված տարածքից բոլոր օդանավերի անհապաղ հեռացում:
* «Գորգ» ռեժիմը մտցվել է Գրոզնիում և Վլադիկավկազում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱԹՍ- ներով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու ուկրաինացի զինյալների փորձի պատճառով:
* Աղետի օրը Գրոզնի օդանավակայանի տարածքում եղանակային իրավիճակը բարդ էր. խիտ մառախուղ էր, 500 մետր բարձրության վրա տեսանելիություն չկար:
 Օդանավի հրամանատարը երկու անգամ փորձել է իջեցնել ինքնաթիռը, այնուհետև որոշում է կայացրել ուղևորվել Ակտաուի օդանավակայան:
* Ռուսաստանն անմիջապես տեղեկացրել է ղազախստանցի և ադրբեջանցի գործընկերներին ինքնաթիռի կործանման հետաքննության հարցում համագործակցության լիարժեք և համապարփակ պատրաստակամության մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի նախագահը AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատների և ողջ մնացած բորտուղեկցորդուհիների հետ վերջերս կայացած հանդիպմանը հայտարարել էր, թե Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի մեղքը «Ռուսաստանի ներկայացուցիչների» վրա է և պահանջել էր բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Ալիևը բացատրել էր, թե Ռուսաստանին ինչու թույլ չեն տվել ԱՊՀ միջազգային ավիացիոն կոմիտեում համատեղ վերծանել ինքնաթիռի «սև արկղերի» ինքնագրիչները: Ըստ նրա, «միջադեպի հանգամանքները կոծկելու և այն որպես թռչունների հետ բախման արդյունք կամ թթվածնի բալոնի պայթյունի հետևանք ներկայացնելու փորձերը լուրջ կասկածներ են առաջացրել հետաքննության օբյեկտիվության վերաբերյալ»:
«Ռուսաստանի պետական կառույցների կողմից այս միջադեպը կոծկելու և անհեթեթ վարկածներ պնդելու փորձերը մեզ մոտ առաջացնում են և՛ զարմանք, և՛ ափսոսանք, և՛ արդարացի վրդովմունք»,- ասել էր Ալիևը:
Ռուսաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի տեղի ունեցածի համար, այլ ոչ թե «զառանցական վարկածներ» հնչեցնի, ընդգծել էր Ադրբեջանի նախագահը:
«Baza» տելեգրամյան ալիքը հունվարի 14- ին հրապարակել է Ռուսաստանում Գրոզնու և այլ օդանավակայանների կարգավարների հետ ադրբեջանական ինքնաթիռի օդաչուների բանակցությունների տեքստային վերծանումը։ Ըստ այդմ, օդաչուն կարգավարներին հայտնել է, որ ինքնաթիռում պայթել է թթվածնի բալոնը, և որ տեղի է ունեցել ինքնաթիռի բախում թռչունների հետ, ինչպես նաև այն մասին, որ օդանավում հիդրավլիկայի անսարքություն է եղել: Այսպիսով հերքվում է ռուսական կողմին ուղղված Ալիևի այն մեղադրանքը, թե Ռուսաստանի պետական կառույցները փորձել են կոծկել այս միջադեպը և անհեթեթ վարկածներ են ներկայացրել, քանի որ հենց օդաչուն է կարգավարներին հայտնել է, որ ինքնաթիռում պայթել է թթվածնի բալոնը, և որ տեղի է ունեցել ինքնաթիռի բախում թռչունների հետ:
Ըստ «Baza» տելեգրամյան ալիքի հրապարակած տեղեկատվության, առավոտյան 8:16-ին հայտնելով ինքնաթիռի խցիկին թռչունների բախման և ինքնաթիռի ներսում պայթյունի մասին, օդաչուն միաժամանակ չի հայտարարել ինքնաթիռում արտակարգ դրություն:
Այն պահին, երբ AZAL- ի ինքնաթիռը վայրէջք էր կատարում Գրոզնիի օդանավակայանում, այդ քաղաքը, ինչպես նաև Մոզդոկը և Վլադիկավկազը գրոհել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը. այս մասին Ալիևի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ ռուսական ՀՕՊ միջոցները հետ են մղել այդ հարձակումները։
Հաջորդ օրը Ալիևը հայտարարել է, որ ինքնաթիռը «դրսից վնասվել է Ռուսաստանի Գրոզնի քաղաքի շրջանում և փաստացի կորցրել կառավարումը»: Ինչպես պատմել է Ադրբեջանի նախագահը, ինքնաթիռը հայտնվել է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի ազդեցության տակ, դրա պոչային մասը «խիստ վնասվել է գետնից եկող կրակից»:
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունում նշել են, որ համապատասխան հանձնաժողովը շարունակում է աշխատանքը և զբաղվում է աղետի պատճառների պարզմամբ։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ