Գլխավոր եկեղեցու մոտ մանկական կարուսել կա։
Տեղս նեղ էր, մտա էդտեղի տուալետ։
Դե, տարիքս մեծ է , ես հո սովորական գրո՞ղ չեմ։
Մի անգամ տուալետ էի վազում, ճամփին բռնացրին, ասին` կներեք, դուք գրո՞ղ եք:
Ասի` չէ՛, ես շռող եմ..
Էնպես որ քաղաքի բոլոր զուգարանների տեղերն անգիր գիտեմ։
Հա՛, մտա տուալետ, 200 դրամ տվի` սպասում եմ մանրի վերադարձին։ Աշխատողը, թե.
- Պապի, գինը 200 դրամ ա` մտեք:
Զարմացա։ Ասի.
- Էս տրանսպորտին հավասար գազ եք տալի՞ս...
Ասաց.
- Ես ի՞նչ մեղավոր եմ, պապի, գազ տվողը շեֆերն են:
Ասենք, իրենք էլ մեղավոր չեն, իրենք ու՞մից են պակաս, համատարած թանկացում է։
Մնում ա ` կամ ռոճիկներն ավելացնեն, կամ էլ` ժողովրդի փամփերսի հարցերը լուծեն:
Թերևս, մի հնար էլ կա. Ճիշտը ո՛չ ուտելն ա, ո՛չ էլ խմելը...
Մեր տեղը թող շեֆերն ապրեն...
19.01.2025
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ