Ֆլորիդայի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ եվրոպական երկրները Կիևին տրամադրել են մոտ 100 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն, իսկ ԱՄՆ-ը՝ ավելի քան 300 մլրդ: «Բայց ու՞ր են այդ բոլոր փողերը, որոնք տրվել են։ ՈՒ՞ր են գնացել դրանք։ Ես որևէ հաշվառում չեմ տեսել»,- ասել է Թրամփը ։ Նրա խոսքով՝ ՈՒկրաինայի ղեկավարությունը պետք է պարզաբանի, թե ինչ կարիքների համար են բաշխվում տրամադրված բոլոր միջոցները։               
 

Եթե Թրամփի գլուխը չուտեն, կարելի է սպասել նույնիսկ աշխարհացունց իրադարձությունների

Եթե Թրամփի գլուխը չուտեն, կարելի է սպասել նույնիսկ աշխարհացունց իրադարձությունների
21.01.2025 | 05:43

Այո՛, եթե ԱՄՆ- ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ահաբեկչության արդյունքում, թունավորմամբ կամ այլ կերպ չսպանեն, ապա, առանց չափազանցության, կարելի է սպասել նույնիսկ աշխարհացունց իրադարձությունների՝ այդպիսի նշանակություն ունեցող տեղեկությունների հրապարակման ու, միգուցե, նույնիսկ համաշխարհային նշանակություն ունեցող փոփոխությունների…

Մեր այս համոզմունքն ամենևին անհիմն չէ, այն ունի որոշակի հիմք ու բխում է հենց Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հստակ հայտարարություններից, խոստումներից: Մնում է միայն, որ Թրամփն իր խոսքի տերը լինի, չվախենա կամ չփոշմանի…

Դուք ասեք՝ խորքային պետություն, ինչը նույնպես սխալ չէ, բնութագրական է այն ուժի համար, որոնց նկատի է առնվում այդ երկու բառի, այդ հասկացության ներքո, ես կասեմ՝ Սատանայի ծնունդ, Սատանայի ծառա ջհուդամասոններ, գլոբալիստներ: Նույնն են, նույն ուժի մասին է խոսքը, որոնք ուղղակի տարբեր անվանումներ ունեն: Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է ասել Թրամփը, որը ժամեր առաջ Վաշինգտոնում, Կապիտոլիումի ռոտոնդայում հանդիսավոր երդմանարարողությամբ ստանձնելով ԱՄՆ- ի նախագահի պաշտոնը, դարձավ Միացյալ Նահանգների 47- րդ նախագահը:

Թրամփն ավելի վաղ իր հայտարարությւններով, խոստումներով արդեն իսկ ձեռնոց էր նետել «խորքային պետություն» կոչվածին: Նա, մինչ երդմնակալությունը, «The New York Post» պարբերականի տեղեկացմամբ, խոստացել է գաղտնազերծել ԱՄՆ- ի նախկին նախագահ Ջոն Քենեդու, նրա եղբոր՝ Ռոբերտ Քենեդու, ինչպես նաև Մարտին Լյութեր Քինգի սպանության մասին հատուկ ծառայություններում առկա, այնտեղ պահվող հույժ գաղտնի նյութերը, որոնք տասնամյակներ շարունակ չէին հրապարակվում:

Եթե այդ նյութերում Քենեդու սպանության իրական պատճառն է ներկայացվում, ապա որևէ կասկած չի կարող լինել, որ Թրամփը մեծ ռիսկի է դիմել ու գտնվում է լուրջ ռիսկի ներքո: Տողերիս հեղինակի խորին համոզմամբ, հենց խորքային պետությունն է կանգնած ԱՄՆ- ի նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության հետևում:

Ռուսաստանյան սենատոր Ալեքսեյ Պուշկովը, «РИА Новости»ի փոխանցմամբ, Telegram- ի իր ալիքում պատմել է Քենեդու սպանության մասին մանրամասներ հրապարակելու հետևանքների մասին: Նրա հավաստմամբ, ԱՄՆ- ի նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության մասին մանրամասների հրապարակումը հզորագույն հարված կլինի ԱՄՆ- ի «խորքային պետությանը»:

«Իր երդմնակալության նախօրեին Վաշինգտոնում կայացած հանրահավաքում Դոնալդ Թրամփը հայտարարել է տեղեկատվական- քաղաքական հեղափոխություն՝ հրապարակել ԱՄՆ- ի նախագահ Ջոն Քենեդու, նրա եղբոր, 1968թ. ընտրություններում նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդու, աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգի սպանության մասին գաղտնի փաստաթղթերը, ինչպես նաև հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ գաղտնի դոսյեներ»,- գրել է Պուշկովը:

Հենց այստեղ էլ ընդգծեմ, որ «հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ գաղտնի դոսյեներ»- ի թվում Թրամփն ավելի վաղ խոստացել էր հրապարակել այն գաղտնի տեղեկությունները, որոնք ունի ԱՄՆ- ը ՉԹՕ- ների (այս հապավմանն անծանոթ անձանց համար ավելի պարզ ներկայացնենք՝ այլմոլորակայինների տիեզերանավերի) մասին: Եվ, ուրեմն, իրար կողք դնենք երկու գաղտնի տեղեկություն, որոնք Թրամփը խոստացել է առաջիկայում հրապարակել. մեկը՝ կապված Քենեդու սպանության հետ, մյուսը՝ ՉԹՕ- ների:

Բնականաբար, հարց կառաջանա՝ իսկ ի՞նչ կապ ունեն այս երկուսն իրար հետ… Այդ կապի մասին ժամանակին գրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» թերթում, որտեղ հրապարակված մի ընդարձակ հոդվածի համաձայն, Քենեդուն սպանել են այն բանից հետո, երբ նա մի նեղ շրջապատում հայտարարել է, որ պատրաստվում է հրապարակել ճշմարտությունը ՉԹՕ- ների մասին, ավելի որոշակի՝ սպանել են տվյալ տեղեկատվության հրապարակումը կանխելու համար:

Պուշկովը նաև հավելել է, որ այդ դոսյեների հրապարակումը, «եթե այն կայանա, ինքնին հզոր հարված կլինի ԱՄՆ- ի «խորքային պետությանը», և կարող է շրջել սեփական երկրի մասին տասնյակ միլիոնավոր ամերիկացիների պատկերացումները»: Հավելեմ՝ ոչ միայն տասնյակ միլիոնավոր ամերիկացիների, այլև մարդկության պատկերացումները, և ոչ միայն ԱՄՆ- ի մասին, այլև մեր քաղաքակրթության, մեր մոլորակի, տիեզերքի…

Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ԱՄՆ- ի 35- րդ նախագահն էր (1961-1963): 1963 թ. նոյեմբերի 22- ին Տեխաս նահանգի Դալաս քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում բաց լիմուզինով նախընտրական շրջայցի ժամանակ Ջոն Քենեդին ժամը 12:30- ին մահացու վիրավորվել է դիպուկահար հրացանի կրակոցից: Նախագահն անմիջապես տեղափոխվել է «Փարքլենդ» հիվանդանոց, որտեղ վերակենդանացման անհաջող փորձերից հետո մահացել է տեղական ժամանակով ժամը 13:00- ի սահմաններում: Կոնգրեսի կողմից հատուկ ստեղծված Ուորենի հանձնաժողովը պարզել է, որ Քենեդուն սպանողը նախկին ծովային սպա Լի Հարվի Օսվալդն է։ Ինքն էր թե ինքը չէր՝ հարցի սոսսկ մի կողմն է, առավել կարևորն այն է, թե ով կամ ովքե՞ր էին պատվիրատուները, և ինչո՞ւ սպանեցին…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութը՝ https://www.kommersant.ru/doc/7444313

Դիտվել է՝ 6546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ