«Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը։
Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս՝ առաջացնում են մի քամի, որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ։
Թույլ տվեք հիշեցնեմ մի շատ իմաստուն խոսք.
«Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»։
Ես բաց ճակատով և լեցուն հպարտությամբ պիտի վկայեմ, որ ես հայ եմ՝ զավակը մի ժողովրդի, որ իրոք շատ բան է տվել աշխարհի քաղաքակրթությանը և տվածի մեջ էլ՝ ինձ համար ամենաթանկն ու ամենագեղեցիկը՝ իր այլասիրական այն ոգին, որ եվրոպացիք ալտրուիզմ են կոչում»։
Հատվածներ Պարույր ՍԵՎԱԿԻ «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» (1966 թ.) հոդվածից
Նառա ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից