Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը կրճատելու մասին, որը ղեկավարում է «Ազատություն ռադիոն» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։ Հրամանագրով շարունակվում է դաշնային բյուրոկրատիայի տարրերի կրճատումը, որոնք, ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, հարկավոր չեն։ Ստորագրման պահից 7 օրվա ընթացքում գործակալության ղեկավարները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ հրամանագրին լիակատար հետևելու մասին։               
 

Նոբելյան մրցանակի դափնեկիր 18 գիտնական- փորձագետների, միջուկագետների նախազգուշացումը՝ աշխարհը շատ մոտ է միջուկային համաղետին. 2 (տեսանյութ)

Նոբելյան մրցանակի դափնեկիր 18 գիտնական- փորձագետների, միջուկագետների նախազգուշացումը՝ աշխարհը շատ մոտ է միջուկային համաղետին. 2 (տեսանյութ)
30.01.2025 | 07:17

Սերգեյ Շոյգուն հաստատել է այն, իսկ Նարիշկինը հավելել…

(սկիզբը՝ այստեղ)

2025թ. «Դատաստանի օրվա ժամացույցի» սլաքները, որոնք խորհրդանշում են համաշխարհային աղետի սպառնալիքը, ինչպես արդեն տեղեկացրել ենք նախորդիվ, տեղափոխվել են կեսգիշերին ավելի մոտ՝ աշխարհին թողնելով ընդամենը խորհրդանշական 89 վայրկյան մինչև պայմանական ապոկալիպսիսը:

Նման որոշում են կայացրել «Ատոմագետ գիտնականների տեղեկագրի» («Bulletin of the Atomic Scientists») փորձագետները, որոնք ամեն տարի, Vkirove.ru- ի տեղեկացմամբ , վերլուծում են միջուկային սպառնալիքի մակարդակը, կլիմայական փոփոխությունների ազդեցությունը, կենսաբանական ռիսկերը և առաջավոր տեխնոլոգիաների զարգացումը:

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ 2024 թվականին աշխարհը լուրջ քայլեր չի ձեռնարկել մարդկության գոյաբանական սպառնալիքները նվազեցնելու համար։ Ընդհակառակը՝ իրավիճակը սրվել է։

«Ժամացույցի սլաքները մեկ վայրկյանով կեսգիշերին մոտ տեղափոխելով՝ մենք կտրուկ ազդանշան ենք ուղարկում, քանի որ աշխարհն արդեն սպառնալից մոտ է անդնդին, անգամ մեկ վայրկյանով տեղաշարժը պետք է ընկալել որպես ծայրահեղ վտանգի նշան և միանշանակ նախազգուշացում այն մասին, որ (ներկայիս.- Ա.Հ.) ուղեգծի փոփոխության յուրաքանչյուր վայրկյան հապաղումը մեծացնում է գլոբալ աղետի հավանականությունը»,- նշում են փորձագետները:

Վտանգի մակարդակի վրա ազդող հիմնական գործոնը մնում է միջուկային սպառնալիքը։ Փորձագետները մատնանշում են Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, որը «ցանկացած պահի կարող է միջուկային դառնալ»՝ «չմտածված որոշման կամ պատահականության կամ սխալ հաշվարկի պատճառով»։

Նմանատիպ ռիսկ կա Մերձավոր Արևելքում, որտեղ իրավիճակը մնում է անկայուն։ Իրավիճակը սրում է առաջատար տերությունների միջուկային զինանոցների աճը, որոնցում ներդրումները հասնում են հարյուրավոր միլիարդավոր դոլարների, ինչպես նաև սպառազինությունների նկատմամբ միջազգային վերահսկողության համակարգի թուլացումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել կլիմայի փոփոխության հետևանքներին։ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը շարունակում է աճել, միջին գլոբալ ջերմաստիճանը հասել է նոր բարձունքների, իսկ ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել: Չնայած դրան, շատ երկրներում քաղաքական գործիչները առաջնահերթություն չեն տալիս բնապահպանական խնդիրներին, և գլոբալ տաքացման դեմ պայքարի միջազգային միջոցառումները մնում են անբավարար:

Փորձագետները նախազգուշացնում են նաև կենսանվտանգության ռիսկերի մասին: Մասնավորապես, նրանք նշում են նոր վիրուսների տարածման վտանգի մասին, ներառյալ՝ բարձր պաթոգեն թռչնագրիպի, որը սպառնում է գյուղատնտեսական մշակաբույսերին և անասնապահությանը: Կենսատեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև նոր կենսալաբորատորիաների կառուցումը մեծացնում են համավարակային ներուժ ունեցող պաթոգենների արտահոսքի հավանականությունը: Բացի այդ, արհեստական բանականության սրընթաց զարգացումը կենսազենքի առաջացման սպառնալիք է ստեղծում, որի դեմ պաշտպանության ժամանակակից համակարգերը կարող են անզոր լինել։

Անկայունությունն ուժեղացնող ևս մեկ գործոն մասնագետներն անվանում են ռազմական տեխնոլոգիաների արագ զարգացումը, մասնավորապես՝ Ուկրաինական հակամարտության և Մերձավոր Արևելքի մարտադաշտերում արհեստական բանականության համակարգերի օգտագործումը: Նրանք մտահոգություն են հայտնում, որ ապագայում մեքենաները կկարողանան առանց մարդու միջամտության զենք, այդ թվում՝ միջուկային զենք կիրառելու վերաբերյալ որոշումներ կայացնել:

Գիտնականներն ընդգծում են, որ վերոնշյալ սպառնալիքներն ուժեղանում են ապատեղեկատվության տարածմամբ, ինչը դժվարացնում է գլոբալ մակարդակում որոշումների մշակումը:

«Ատոմագետ գիտնականների տեղեկագրի» փորձագետները կարծում են, որ գլոբալ ռիսկերի նվազեցման համար առանցքային պատասխանատվությունը կրում են ԱՄՆ- ը, Ռուսաստանը և Չինաստանը, քանի որ հենց այդ երկրներն ունեն միջուկային զինանոցներ, որոնք կարող են ոչնչացնել քաղաքակրթությունը:

«Այս երեք երկրները մեծ պատասխանատվություն են կրում աշխարհը անդնդի եզրից հեռացնելու համար, և նրանք կարող են դա անել, եթե իրենց առաջնորդները բարեխղճորեն սկսեն քննարկումները այստեղ շարադրված գլոբալ սպառնալիքների վերաբերյալ: Չնայած իրենց խորը տարաձայնություններին, նրանք պետք է կատարեն այս առաջին քայլն առանց հապաղելու: Խաղաղությունը կախված է անհապաղ գործողություններից»,- ամփոփել է «Ատոմագետ գիտնականների տեղեկագիրը»։

Միջուկային տերությունների բախման վտանգը մեծանում է. Սերգեյ Շոյգու, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Միջազգային ասպարեզում խոշոր պետությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվում է, աճում են միջուկային տերությունների ուժային բախման ռիսկերը։ Այս մասին ТАСС- ին օրերս տված հարցազրույցում, գործակալության տեղեկացմամբ , հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Աշխարհում կոնֆլիկտայնության բարձրացման և աշխարհաքաղաքական մրցակցության սրման ֆոնին մեծանում են խոշոր պետությունների, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ ուժային բախման ռիսկերը»,- նշել է Շոյգուն:

Շոյգուի խոսքով՝ Արևմուտքի երկրները Ռուսաստանի և Բելառուսի դեմ «գաղափարական և արժեքային ագրեսիա» են սանձազերծել և փորձում են հարված հասցնել ոչ միայն տնտեսական պատժամիջոցների միջոցով, այլև ապակայունացնել երկրների ներքաղաքական իրավիճակը:

«Չեն դադարում ներքին իրադրության ապակայունացման, հասարակական հիմքերի խարխլման, օտար նեոլիբերալ գաղափարախոսության պարտադրման փորձերը»,- ուշադրություն է հրավիրել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Շոյգուն միաժամանակ ընդգծել է, որ Արևմուտքի նման գործելակերպն ազդում է ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի վրա, այլև բացասաբար է անդրադառնում միջազգային իրադրության վրա:

«Միջազգային կառույցների (Առևտրի համաշխարհային կազմակերպություն, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Քիմիական զենքի արգելման կազմակերպություն և այլն) ակտիվ արժեզրկում է ընթանում, դրանք գնալով ավելի են դառնում քաղաքական գործիքներ»,- նշել է նա։

«Փորձ է արվում խափանել տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխմանն ուղղված միջազգային ջանքերը և տիեզերական տարածությունը վերածել զինված դիմակայության նոր ոլորտի»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Այդ գործողություններն ուղղակիորեն ուղղված են մեր երկրների թուլացմանը և թելադրված են մեզ ինքնիշխանությունից և զարգացման սեփական ուղին ազատորեն ընտրելու և ռազմավարական շահերն իրացնելու իրավունքից զրկելու ձգտմամբ»,- փաստել է Շոյգուն:

Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը՝ Արևմտյան էլիտաների մի մասը կարող է միջազգային հակամարտություն հրահրել

Չի կարելի բացառել, որ արևմտյան էլիտաների մի մասն իր շահերից ելնելով, կփորձի որևէ միջազգային հակամարտություն սանձազերծել. այս մասին «РИА Новости»- ին օրերս տված հարցազրույցում, գործակալության տեղեկացմամբ , հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը: ԱՀԾ տնօրենն «արևմտյան էլիտաներ» ասելով, անկասկած նկատի ունի «խորքային պետություն» կոչվածին, որոնք ոչ թե իրենց շահերից, այլ իրենց հետևում կանգնած Սատանայի, նրա արբանյակների և իրենց նպատակներից ելնելով կարող են միջազգային չափազանց լուրջ հակամարտություն սանձազերծել:

Նարիշկինը նշել է, որ այժմ անցում է կատարվում միաբևեռ, իր դարն ապրած աշխարհակարգից դեպի նոր, արդար աշխարհակարգ, որը շատ բարդ գործընթաց է, և որն ունի իր ռիսկերը:

Նրա խոսքով՝ «նախկին հեգեմոնը»՝ ի դեմս ԱՄՆ-ի, «աստիճանաբար դեգրադացվում է, կորցնում վերահսկողությունը»։ Միաժամանակ աշխարհում հայտնվում են նոր հզոր, հեղինակավոր խաղացողներ, որոնք ունեն զարգացման մեծ ներուժ և աշխարհում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու ունակություն, հավելել է ԱՀԾ տնօրենը:

«Չնայած, իհարկե, չի կարելի բացառել, որ արևմտյան էլիտաների մի մասը, այսպես կոչված, էլիտաների, ինչ- որ գործողություն կձեռնարկի այս կամ այն միջազգային հակամարտությունը սանձազերծելու համար»,- ասել է Նարիշկինը:

ԱՀԾ տնօրենը վերջերս կանխատեսել է, որ այս տարի իրավիճակն աշխարհում անկայուն կլինի։ Նա, «Коммерсантъ»– ի տեղեկացմամբ , հայտարարել է, որ 2025 թվակականն անհանգիստ է լինելու գլոբալ անկայունության պատճառով, և նշել է, որ շատ բան կախված է ողջախոհությունից և համաշխարհային խաղացողների տոկունությունից։

Անցյալ տարվա դեկտեմբերին Նարիշկինը կանխատեսել էր ներքին հակամարտությունների բարդ շրջան ԱՄՆ-ում և Եվրոպայում, որոնք կարող են վերագրվել Ռուսաստանին: Նա նաև նշել էր, որ ապագա բազմաբևեռ աշխարհը պետք է ներառի բոլոր երկրները, ներառյալ՝ ԱՄՆ- ը և Եվրոպան, բայց հավասար պայմաններով մյուս մասնակիցների հետ: Նարիշկինը նաև կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ- ը կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում՝ Մերձավոր Արևելքից մինչև Ասիա և Աֆրիկա: Իսկ հետխորհրդային տարածքում, ԱՀԾ ղեկավարի գնահատմամբ, նրանց մոտ ընդհանրապես ձախողումներ են եղել։

Նկատենք, որ եթե խոսքը հետխորհրդային տարածքի պետություններից Բելառուսի, Ղազախստանի, Վրաստանի մասին է, այո, Նարիշկինի ասածը ճիշտ է՝ ԱՄՆ- ը, նրա գլխավորած հավաքական Արևմուտքը ձախողել են, ինչը, ցավոք, չի կարելի ասել Հայաստանի վերաբերյալ…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ