Չի կարողանալու փրկել նույնիսկ քո աստվածը՝ Սատանան, որին ամեն կիրակի պաշտամունք ես մատուցում քո դիվային ծեսերով՝ քողարկվելով իբրև քրիստոնյա
Նիկոլ հայադավը սկսել է գործել ոստիկանի համազգեստ հագած, ոստիկանի անունից հանդես եկող հանցագործին բնորոշ մենթական ամենացինիկ, ամենալկտի, ամենաստոր և ամենագռեհիկ մեթոդներով: Ուրիշ ի՞նչ կերպ բացատրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազանի նկատմամբ երեկ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելը մի այնպիսի շինծու մեղադրանքով, որն իմանալու դեպքում նույնիսկ եփված հավերը կքրքջային:
Ի գիտություն Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Պողոսյանին. եթե մեղադրանքն ակնհայտ շինծու չէ, ամենախայտառակ կերպով թխված չէ, առաջարկում եմ փոքր- ինչ տղամարդկային համարձակություն ունենալ և ընդունել LIVEnews.am– ի ուղիղ եթերում ինձ հետ բանավիճելու առաջարկը, բանավեճի ընթացքում ապացուցել Արշակ սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու հիմնավորվածությունը և վարույթն իրականացնող մարմնի համապատասխան պաշտոնյաների կողմից հանցագործություն թույլ չտալու հանգամանքը:
Ինքս կփորձեմ հիմնավորել, ապացուցել մեղադրանքի շինծու լինելը, և այն ժամանակ հանրության նույնիսկ մոլորված, ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի), նրանց սպասարկու լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի ֆեյք օգտատերերի կողմից մոլորեցված հատվածին նույնիսկ, կարծում եմ, ամեն ինչ պարզ կլինի:
Հրավերն ընդունելու դեպքում ընդամենը մեկ օր առաջ նշանակեք օր և ժամ՝ զանգահարելով 055 97 43 59 հեռախոսահամարին: Ի դեպ, նույն հրավերս ուղղում եմ նաև Արշակ սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունը հաստատած և ինձ անծանոթ դատախազին:
Հայաստանի քննչական կոմիտեն այսօր իր պաշտոնական կայքում «Բացահայտվել է նախկին տարիներին կատարված թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք» վերտառության ներքո հանդես եկավ մի հաղորդագրությամբ, որին ծանոթանալուց հետո, կարծում ենք, յուրաքանչյուր ողջախոհ մարդու մոտ չեն կարող չառաջանալ հետևյալ հարցերը՝ բա չե՞ք ամաչում, ամոթից գետինը չե՞ք մտնում… Բա դուք ձեզ քրիստոնյա՞ եք համարում, համարձակվում եք եկեղեցի՞ մտնել, Աստծո երկնային զայրույթից և երկրի վրա ձեր նկատմամբ դրա գործնական հետևանքներից ընդհանրապե՞ս չեք վախենում…
Վերջին հարցը, իհարկե՛, միայն այն դեպքում, եթե տվյալ քրեական վարույթի և Արշակ սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու որոշման, միջնորդության և այն հաստատելու հետ առնչվող Քննչական կոմիտեի և «ԱԱԾ» կոչվածի (իրականում Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայության) պաշտոնյաները, ինչպես նաև սրբազանի կալանքի որոշումը կայացրած դատավորը, որին նույնպես չեմ ճանաչում, իրենց քրիստոնյա են համարում ու մտնում եկեղեցի, քանի որ, հնարավոր է, իրենց ոչ քրիստոնյա են համարում, ոչ էլ եկեղեցի մտնում, նրանցից ոմանց պարագայում բացառված չէ նույնիսկ հակառակը՝ սատանայապաշտ լինելը և սատանայապաշտական ծեսերի մասնակցելը:
Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության առաջին երկու պարբերությունները, ինչպես ասում են նման դեպքերում, նեյնիմներ են կամ Գյուլնազ տատի հեքիաթներ և, կարծում ենք, նպատակ ունեն հանրության շրջանում այն երևութականությունը ստեղծելու, թե Արշակ սրբազանի նկատմամբ նախաձեռնված հանրային քրեական հետապնդումը ոչ թե Նիկոլի կամ հայադավի ոհմակից ինչ- որ մեկի պատվերի կատարման արտահայտությունն է, այլ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնողի հանձնարարականի կատարման արդյունք:
Իբր՝ տեսեք- տեսեք. «շեֆի» կողմից «…հանձնարարվել է նաև վեր հանել, ուսումնասիրել և ակտիվ քննություն իրականացնել նախկին տարիներին կատարված և չբացահայտված քրեական վարույթներով», ու մեկ էլ հանկարծ պարզվել է, որ Ս. Խ,- ն (գերաշնորհ սրբազան Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ավազանի անուն- ազգանվան սկզբնատառերը), այն էլ՝ 2018 թվականին, կտոր մը թմրամիջոց է իրացրել թունդ նիկոլական, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժման անդամ կամ մասնակից ոմն Հ. Ա.- ին: Եվ իբր ներկայի հետ կապվածը, ինչպես ասում են, արդեն «դորդուբեշ» են արել, անցել են նախկինին: Թե ի՞նչը վեր հանել, ուսումնասիրել, չեն գրել երևի ամաչելով կամ հանրային քրեական հետապնդման համար ինչ- որ շինծու հիմքեր թխելիս շտապելով:
Կատարվածի առնչությամբ այսօր պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։
Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի: Բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները»։
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան