Ի գիտություն թոշակառուների:
Բերձորի, Սուսի և Աղավնոյի հանձնման նախօրեին՝ 2022թ օգոստոսին, ՀՀ իշխանությունները 3000 ՀՀ դրամով բարձրացրեցին կենսաթոշակները:
2023թ հուլիսից կենսաթոշակները բարձրացան 3 հազար 500 դրամով: Երկու ամիս անց հայաթափվեց և վերջնականապես հանձնվեց Արցախը:
ՀՀ ԱԺ-ի ընտրություններից առաջ` 2026 թվականի ապրիլից, կենսաթոշակները բարձրացրեցին միանգամից 10 000 դրամով, ինչը, մեծ հաշվով, նպաստեց ռեժիմի վերարտադրմանը:
Տեսանելի ապագայում ունենք անկլավների, TRIPP-ի, «համապարփակ» խաղաղության, Արևմտյան Ադրբեջանի հիմնախնդիրները: «Նախանձում» եմ հայաստանցի կենսաթոշակառուներին:
Հետևենք իրադարձությունների զարգաց ..., կներեք, կենսաթոշակների բարձրացմանը և իրազեկված եղեք:
Կարեն Հեքիմյան