ԱՄՆ-ի նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆիլադելֆիայում կայացած հանրահավաքում խոստացել է վերջ դնել ՈՒկրաինայի պատերազմին։ «Նախագահական ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո, նույնիսկ նախքան Օվալաձև կաբինետ մտնելս, ես կհասնեմ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև սարսափելի պատերազմի կարգավորմանը՝ կանխելով երրորդ համաշխարհային պատերազմը »,- ասել է Թրամփը:               
 

Այնքան թանկ ու կորսված կյանքը

Այնքան թանկ ու կորսված կյանքը
20.01.2015 | 13:55

Գյումրու սպանդից մազապուրծ եղած վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը դարձել էր համազգային միասնության ու հոգածության խորհրդանիշ: Բոլորս աղոթում էինք այդ անմեղության առողջության համար՝ հույսով, որ փոքրիկը` իր ճառագող լույսով, կցրի խավարը, նոր շունչ կհաղորդի գլխատված գերդաստանին, նրա վերելքը կդառնա մեր հույսերի ու սպասումների խորհրդանիշը: Ավաղ, իրական կյանքում հրաշքներ չեն լինում: Փոքրիկ Սերյոժան հեռացավ կեղծիքի աշխարհից՝ միանալով հրեշտակներին: Մեր ընդհանուր տնից պակասեց փոքրիկ մի մոմ, որը մեզ լուսավորում էր: Խավարի մեջ մեզ փրկելու է աղոթքը, աղոթքն առ Աստված: Մենք պարտավոր ենք ունենալ Հայաստան՝ մի մեծ փարոս, որը մեր նահատակների հետագիծը կդարձնի հավերժություն: Մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ մեր ժողովուրդն ապրեց անասելի ցավ, ու ինչքան էլ հեռու մնանք վիշտը քաղաքականացնելուց՝ սա այն դեպքն է, որ միջպետական հարաբերություններում նույնիսկ սրբագրումներ են լինում: Սակայն ամենակարևորը հասարակությունն է, իր կարծիքներում ու դիրքորոշումներում փոխված, կարծրատիպեր կոտրած հասարակությունը: Գյումրու սպանդից հետո ու հատկապես այս առավոտ, արթնացել է միանգամայն ուրիշ հասարակություն՝ սգացող, բայց աշխարհին ավելի իրատես նայող, վիշտը չհաղթահարած, բայց պայքարի նետվող, իր քաղաքակրթական կողմնորոշմանը հավատարիմ, բայց պատմության պարտադրանքով առաջացած կարծրատիպերը ջարդած: Մենք արդեն ունենք ավելի հասուն հասարակություն, որը գուցե չունի Խաչատուր Աբովյանի անկեղծ միամտությունը, սակայն կանգնած է կողմնորոշումների, վերաիմաստավորումների շատ բարդ խաչմերուկում, որտեղ ոչինչ չանելը հավասար է ԵՍ-ի կորստյան, սխալ քայլ անելը՝ արկածախնդրության: Ցավոք, չունենք քաղաքակական համարժեք համակարգ, որը կարողանար ընդունել հասարակությունից եկող ազդակներն ու որակապես նոր քաղաքականության ճարտարապետը լինել: Ավետիսյանի ընտանիքը դարձավ մեր աննպատակ ընթացքի, տեսլականից զուրկ մեր իրականության զոհը: Փոքրիկ Սերյոժայի մահը բոլորիս համար պետք է հանդիսանա այն սահմանը, որից անդին սխալվելու իրավունք այլևս չունենք:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ