ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

ՈՒ՞ր է մեզ տա­նե­լու այս գաղջ մթ­նո­լոր­տը

ՈՒ՞ր է մեզ տա­նե­լու այս գաղջ մթ­նո­լոր­տը
13.12.2019 | 00:20
Գա­գիկ Վրե­ժի, Դուք մո­տա­վո­րա­պես ե­րե­սուն տա­րի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան աչ­քի ընկ­նող ան­ձան­ցից մեկն եք ե­ղել: Չեմ թվար­կի բո­լոր այն պաշ­տոն­նե­րը, որ զբա­ղեց­րել եք, միայն կն­շեմ, որ զբա­ղեց­րած պաշ­տոն­նե­րով Դուք հաս­տատ պի­տի որ ու­նե­ցած լի­նեք Ձեր լավ կամ վատ դե­րա­կա­տա­րու­մը: Ես այժմ էլ մտա­դիր չեմ տալ Ձեր ու­նե­ցած դե­րա­կա­տար­մանն իմ գնա­հա­տա­կա­նը, ո­րով­հետև որ­քան էլ փոր­ձեմ լի­նել օ­բյեկ­տիվ, հաս­տատ կլի­նեն, ե­թե չա­սեմ բթա­միտ­ներ, ա­պա չա­րա­կամ­ներ (իսկ այ­սօր մեր հա­սա­րա­կու­թյու­նում դրանց պա­կա­սը չի զգաց­վում և օր օ­րի ա­ճում է երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով), որ կմե­ղադ­րեն կամ ֆեյս­բու­քում հայ­հո­յա­կան ստա­տուս­ներ կգ­րեն, այն էլ թաքն­ված ձևով:
Ինչ-որ ժա­մա­նակ Դուք ե­ղել եք նաև ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զի տե­ղա­կալ, ո­րի հետ գոր­ծի բե­րու­մով բնա­կա­նա­բար շփ­վել եմ: Ա­ռա­ջին ան­գամ քրեա­կան գոր­ծի նյու­թե­րը Ձեզ զե­կու­ցե­լուց հե­տո իմ ան­մի­ջա­կան պե­տին ա­սա­ցի, թե Ջհան­գի­րյանն ու­նի սուր միտք և ան­մի­ջա­պես ըմ­բռ­նում է ա­սե­լիքդ։ Պետս հա­մա­ձայն էր ինձ հետ։
Հի­մա Ձեզ ցան­կա­նում եմ հարց­նել՝ այդ սուր միտ­քը ցան­կա­ցած հար­ցի առն­չու­թյամբ (ես այդ կար­ծի­քին եմ), ըն­կա­լու­մը ծա­ռա­յեց­րե՞լ եք հա­նուն մեր պե­տու­թյան զար­գաց­ման, նրա բար­գա­վաճ­ման, թե՞…
Ինքս փոր­ձեմ տալ պա­տաս­խան­նե­րը:
Նախ չգի­տեմ՝ ընդ­հա­նուր առ­մամբ մեր երկ­րում ցան­կա­ցած պաշ­տո­նյա նշ­ված ո­րակ­ներն օգ­տա­գոր­ծե՞լ է ի շահ պե­տու­թյան, թե՞…
Հար­ցադ­րումս հա­վա­նա­բար հօ­գուտ պե­տու­թյան չէ, այ­լա­պես այ­սօր մենք չէինք ու­նե­նա այն, ինչ ու­նենք… Նախ­կի­նում ցան­կա­ցած պաշ­տո­նյա­յի կա­տար­մամբ դրսևոր­ված կո­ռուպ­ցիոն դեպ­քե­րը, հա­րուց­ված և դեռ հա­րուց­վե­լիք քրեա­կան գոր­ծե­րը ա­սա­ծիս հաս­տա­տումն են: Հա­նուն ճշ­մար­տու­թյան այն էլ ա­սեմ, որ հա­րուց­ված քրեա­կան գոր­ծե­րը ա­վե­լի շատ հե­ռուս­տա­շոուի, քան ի­րա­վա­կան ո­լոր­տից են: Բայց չշեղ­վեմ, անդ­րա­դառ­նամ կոնկ­րետ Գա­գիկ Ջհան­գի­րյա­նի թե­մա­յին:
Ե­թե ընդ­հան­րաց­նենք Ջհան­գի­րյա­նի տար­բեր ժա­մա­նակ­նե­րում, այդ թվում և մեր օ­րե­րում տված հար­ցազ­րույց­նե­րը, նրա հաս­ցեին տար­բեր ա­ռիթ­նե­րով սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի կամ հան­րա­հայտ մարդ­կանց ար­տա­հայ­տած կար­ծիք­նե­րը (ճիշտ է, մար­դը կար­ծիք­նե­րով չի ապ­րում), ա­պա կա­րե­լի է ա­սել, որ հա­սա­րա­կու­թյան հի­շո­ղու­թյու­նում Ջհան­գի­րյանն ա­վե­լի շատ կհիշ­վի ՀՀ ա­ռա­ջին վար­չա­պետ Վազ­գեն Մա­նու­կյա­նի՝ նրա իսկ հաս­ցեին հն­չեց­րած, և մեկ էլ իր իսկ կող­մից աս­ված՝ կույս մնա­լու և հա­ճույք ստա­նա­լու, հայտ­նի թևա­վոր խոս­քե­րով:
Հի­մա հարց­նեմ հար­գե­լի Գա­գիկ Վրե­ժի­չին՝ կույս մնա­լու և հա­ճույք ստա­նա­լու հար­ցադ­րու­մը լոկ սե­ռա­կա՞ն ի­մաս­տով եք ա­սել, թե՞… Չեմ կար­ծում լայն դիա­պա­զո­նով մտա­ծե­լու կա­րո­ղու­թյուն ու­նե­ցող մար­դը հար­ցադ­րու­մը կա­տա­րեր պրի­մի­տիվ ըն­կալ­մամբ: Հի­մա թող թույլ տր­վի հարց­նել` քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, պա­րոն Ջհան­գի­րյան, Դուք և հա­ճույք եք ստա­ցել և կու՞յս եք մնա­ցել: Չգի­տեմ, չեմ կա­րող պա­տաս­խա­նել Ձեր փո­խա­րեն, բայց մի բան հաս­տատ կա­րող եմ ա­սել՝ չգի­տեմ կույս մնա­ցել եք, թե ոչ, բայց որ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ հա­ճույք եք ստա­ցել, դա հաս­տատ է, այ­լա­պես Վազ­գեն Մա­նու­կյա­նը Ձեզ չէր բնու­թագ­րի որ­պես «XX դա­րի հայ ի­րա­կա­նու­թյան թիվ մեկ կեղ­ծա­րա­րի»:
Գու­ցե ո­մանք մտա­ծեն, թե Մա­նու­կյա­նը 1996-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում «պարտ­ված» թեկ­նա­ծու էր, ուղ­ղա­կի չա­րամ­տել է ազ­նիվ մար­դուն: Գու­ցե ես էլ այդ­պես մտա­ծեի, ե­թե ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը վեր­ջերս իր կող­մից նե­րո­ղու­թյուն չխնդ­րեր Վազ­գեն Մա­նու­կյա­նից 1996-ի ակն­հայ­տո­րեն կեղծ­ված ընտ­րու­թյուն­նե­րի հա­մար:
Հի­մա փոր­ձեմ գնա­հա­տա­կան տալ Ջհան­գի­րյա­նի՝ 2008 թվա­կա­նի փետր­վա­րի 22-ին Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում ու­նե­ցած ե­լույ­թին, ո­րի պատ­ճա­ռով ՀՀ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը նրան հե­ռաց­րեց ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զի տե­ղա­կա­լի պաշ­տո­նից և զր­կեց ու­նե­ցած կո­չում­նե­րից:
Պա­րոն Ջհան­գի­րյան, խնդ­րեմ պա­տաս­խա­նեք, տվյալ պա­րա­գա­յում նա­խա­գահ Քո­չա­րյա­նը ճի՞շտ վար­վեց, թե՞ սխալ: Ան­շուշտ կա­սեք` սխալ: Ես էլ գու­ցե հա­մա­միտ լի­նեի Ձեզ հետ, ե­թե տա­ռա­պեի հի­շո­ղու­թյան կորս­տով և չհի­շեի 1996-ին կա­տար­ված, ան­մի­ջա­կա­նո­րեն Գա­գիկ Ջհան­գի­րյա­նին առ­նչ­վող մի դեպք: Գա­գիկ Ջհան­գի­րյա­նը կույս էր մնա­ցել և 1996-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում ծա­ռա­յել էր Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նին: Լևոն Հա­կո­բի­չը «ար­ժա­նա­պա­տիվ» մարդ էր և, բնա­կան է, վար­ձա­հա­տույց ե­ղավ Գա­գիկ Ջհան­գի­րյա­նին: Այդ մա­սին փոքր ինչ հե­տո: Լևո­նը հո Ռո­բեր­տը չէ՞ր, ո­րը չգ­նա­հա­տեց ներ­կա­յիս ՀՔԾ-ի պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նի հոր` էն ժա­մա­նակ դա­տա­վոր Մհեր Խա­չատ­րյա­նի մեծ կեղ­ծա­րա­րու­թյու­նը։ Պա­րոն Մհեր Խա­չատ­րյա­նը թքեց ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան վրա` դա­տա­րա­նի ա­նու­նից հրա­պա­րա­կեց վճիռ, ո­րով մեկ օր ան­գամ ՀՀ քա­ղա­քա­ցի չհան­դի­սա­ցած Ռո­բերտ Քո­չա­րյա­նին շնոր­հեց ՀՀ քա­ղա­քա­ցու կար­գա­վի­ճակ, ին­չով նրա հա­մար ճա­նա­պարհ հար­թեց նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում, և նա դար­ձավ ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ: Չգ­նա­հատ­վե­լու պատ­ճա­ռով, հա­վա­նա­բար (ին­չը խիստ բնա­կան է), Խա­չատ­րյան Մհե­րի մոտ բա­ցա­սա­կան է­ներ­գիա կու­տակ­վեց։ Հո­գե­բան չլի­նե­լով հան­դերձ կա­րող եմ հաս­տա­տա­պես պն­դել՝ հի­շյալ բա­ցա­սա­կան է­ներ­գիա­յի վատ դրսևո­րու­մը փո­խանց­վել է նրա որ­դուն, ինչն այ­սօր ակն­հայ­տո­րեն նկա­տե­լի է։
Գու­ցե ո­մանք հարց­նեն՝ ի՞նչ կապ ու­նի այդ ա­մե­նը Ջհան­գի­րյա­նի հետ: Բա­ցատ­րեմ: 1996-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում պարտ­ված, բայց կեղ­ծիք­նե­րով «հաղ­թա­նա­կած» Լևո­նը բարձր գնա­հա­տեց Գա­գիկ Ջհան­գի­րյա­նի ծա­ռա­յու­թյուն­նե­րը, նրան վս­տա­հե­լով (ե­թե չեմ սխալ­վում, այդ ժա­մա­նակ Ջհան­գի­րյանն աշ­խա­տում էր ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ) կազ­մել ա­պա­գա դա­տա­վոր­նե­րի նշա­նակ­ման ցու­ցակ­նե­րը: Ճիշտ է, Ջհան­գի­րյա­նը չէր դա­տա­վոր նշա­նա­կո­ղը, բայց նրան էր հան­ձն­ված ցու­ցակ­նե­րի կազ­մու­մը: Այդ ցու­ցակ­նե­րը կազ­մե­լու հա­մար Ջհան­գի­րյա­նը կոչ­ված էր ա­պա­հո­վե­լու ոչ միայն «թա­փան­ցի­կու­թյու­նը», այլև «օ­բյեկ­տի­վու­թյու­նը»: Կազմ­վել էր հանձ­նա­ժո­ղով, ու թե քա­նի՞ մար­դուց էր բաղ­կա­ցած այդ հանձ­նա­ժո­ղո­վը, կդժ­վա­րա­նամ պա­տաս­խա­նել։ Ես տե­սել եմ ըն­դա­մե­նը եր­կու մար­դու, ո­րոնք քն­նու­թյուն էին ըն­դու­նում ա­պա­գա դա­տա­վոր­նե­րից։ Մե­կը Ջհան­գի­րյանն էր, մյու­սը՝ Մհեր Խա­չատ­րյա­նը: Քն­նու­թյու­նից մեկ օր ա­ռաջ մեկն ինձ հարց­րեց՝ ու­զու՞մ ես դա­տա­վոր դառ­նալ։ Պա­տաս­խանս դրա­կան էր։ Նա թե՝ պի­տի մուծ­վես, գու­մա­րը` 30 հա­զար կա­նաչ։ Ըն­դա­մե­նը ծի­ծա­ղե­ցի՝ ան­գամ 30 կա­նաչ չու­նեմ:
Գնա­ցի քն­նու­թյան: Նս­տած էին Ջհան­գի­րյա­նը և Մհեր Խա­չատ­րյա­նը: Ջհան­գի­րյա­նի ա­ռա­ջին հար­ցը ե­ղավ.
-Սոկ­րատ, հոդ­ված­ներ ես գրում:
Ա­նակն­կա­լի չե­կա ու հան­գիստ պա­տաս­խա­նե­ցի.
-Ի՞նչ կապ ու­նի հոդ­ված գրե­լը դա­տա­վոր դառ­նա­լու հետ:
-Այն, որ դու դա­տա­խազ ես և ոչ թե քա­ղա­քա­կան գոր­ծիչ:
ՈՒ Ջհան­գի­րյա­նը սկ­սեց հար­ցե­րի շա­րա­նը: Չա­սեմ փայ­լուն, բայց վատ չէի պա­տաս­խա­նել նրա հար­ցե­րին: Տես­նե­լով, որ ի­րեն չի հա­ջող­վում ինձ իր թա­կար­դը գցել, ա­սաց.
-Դա­տա­խա­զա­կան բնա­գա­վա­ռը լավ ես տի­րա­պե­տում, բայց դա­տա­վա­րու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցե­րին հս­տակ չես պա­տաս­խա­նում։
Ան­մի­ջա­պես բարձ­րա­ձայ­նե­ցի.
-Քրեա­կան դա­տա­վա­րու­թյան իմ դա­սա­խո­սը պա­րոն Մհեր Խա­չատ­րյանն է ե­ղել, ո­րից հինգ եմ ստա­ցել, նա ե­ղել է նաև իմ դիպ­լո­մա­յին աշ­խա­տան­քի ղե­կա­վա­րը, ո­րի պաշտ­պա­նու­թյու­նից նույն­պես գե­րա­զանց եմ ստա­ցել:
Հա­վե­լեմ՝ ամ­բողջ ըն­թաց­քում Մհեր Խա­չատ­րյա­նը լուռ էր։ Լուռ մնաց նաև իմ պար­զա­բա­նու­մից հե­տո: Ինչ եր­կա­րաց­նեմ՝ ես ցու­ցակ չան­ցա: Իսկ մի քա­նի ա­միս հե­տո դուրս մնա­ցի դա­տա­խազ­նե­րի պի­տա­նիու­թյան ցու­ցա­կից:
Պա­րոն Ջհան­գի­րյան, ե­թե ես` շար­քա­յին դա­տա­խազս, դուրս մնա­ցի ոչ միայն դա­տա­վոր­նե­րի ցու­ցա­կից, այլև դա­տա­խազ­նե­րի պի­տա­նիու­թյան ցու­ցա­կից, ո­րով­հետև հոդ­ված­ներ էի գրում, ա­պա ինչ­պե՞ս կբ­նու­թագ­րեք Ձեր ա­րար­քը, որ գլ­խա­վոր դա­տա­խա­զի տե­ղա­կա­լը, գե­նե­րա­լը գնում և միա­նում է ընդ­դի­մու­թյան կազ­մա­կեր­պած ցույ­ցե­րին և ին­չը վեր­ջին հաշ­վով (պրո­վո­կա­տո­րա­կան բո­վան­դա­կու­թյամբ) հան­գեց­րեց ա­րյու­նա­հե­ղու­թյան:
Պա­րոն Ջհան­գի­րյան, Ձեր վար­քագ­ծի կա­պակ­ցու­թյամբ կու­զե­նա­յի հի­շա­տա­կել պատ­մա­կան մի փաստ: 1918 թվա­կա­նի հու­լի­սի 6-ին է­սեռ­նե­րը ապս­տամ­բե­ցին բոլշևի­կյան իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ: Եր­կա­թյա Ձեր­ժինս­կու տե­ղա­կալ, կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լու­թյամբ մի է­սեռ ևս միա­ցավ ապս­տամ­բու­թյա­նը: Երբ վեր­ջինս գե­րի է ընկ­նում բոլշևիկ­նե­րին, Ձեր­ժինս­կին նրան հարց­նում է.
-Դուք ինչ­պե՞ս թույլ տվե­ցիք Ձեզ խախ­տել Ձեր եր­դու­մը։
Հար­ցադր­մա­նը հետևում է ազ­նիվ պա­տաս­խա­նը.
-Ես կա­տա­րել եմ իմ կու­սակ­ցու­թյան հրա­մա­նը:
-Ող­ջու­նում եմ կու­սակ­ցու­թյա­նը Ձեր նվիր­վա­ծու­թյու­նը, -ա­սում է Ձեր­ժինս­կին։- Բայց որ­պես իմ տե­ղա­կա­լի` կհ­րա­մա­յեմ գն­դա­կա­հա­րել Ձեզ:
Ա­սեմ, պա­րոն Ջհան­գի­րյան, Դուք և հանձ­նա­ժո­ղո­վում համ­րի դեր ստանձ­նած Մհեր Խա­չատ­րյա­նը դրե­ցիք (լավ կամ վատ ո­րա­կու­մը ինք­ներդ ընտ­րեք) այն դա­տա­կան հա­մա­կար­գի հիմ­քը, որն այ­սօր ու­նի մեր եր­կի­րը: Ա­սեմ նաև, որ մեր դա­տա­վոր­նե­րը ոչ տհաս են, ոչ էլ անգ­րա­գետ, պար­զա­պես նրանց պա­կա­սել և պա­կա­սում է (թե­պետ վեր­ջին դեպ­քե­րը ցույց տվե­ցին, որ ո­րոշ դա­տա­վոր­նե­րի սկզ­բուն­քայ­նու­թյունն այն­քան էլ է­ժան չնս­տեց նրանց վրա) ա­զա­տու­թյու­նը: Ճիշտ է, ա­զա­տու­թյու­նը փի­լի­սո­փա­յա­կան կա­տե­գո­րիա է և բնու­թագր­վում է որ­պես գի­տակց­ված անհ­րա­ժեշ­տու­թյուն, բայց ես ու­նեմ նրա իմ բնու­թագ­րու­մը՝ ե­ղիր մա­քուր, մի քծ­նիր, մի շո­ղո­քոր­թիր, և դու ա­զատ ես: Ճիշտ է, ար­դյուն­քում կա­րող ես նաև տու­ժել, բայց ե­զա­կի դրսևո­րում­նե­րի դեպ­քում ոչ մի ուժ չի կա­րող ճն­շել քո և քո նման­նե­րից նվաճ­ված կո­լեկ­տիվ ա­զա­տու­թյու­նը, և միայն այդ դեպ­քում եր­կի­րը կդառ­նա ի­րա­վա­կան և ոչ թե «քն­նա­նոց» ա­մեն մի ան­բա­րո­յա­կան ղե­կա­վա­րի:
Ան­կեղծ ա­սած, չեմ կա­րող ա­սել` առ Լևոն սե՞րն էր ստի­պում կանգ­նել նրա կող­քին, թե՞ ա­պա­գա գլ­խա­վոր դա­տա­խա­զի պաշ­տոնն էր գայ­թակ­ղում Ձեզ: Հա­վա­նա­բար վեր­ջի­նը: Դուք ի­րա­վա­բան եք և հա­սուն ի­րա­վա­բան, բա մար­տի 1-ին ին­չու՞ լսե­ցիք Ձեր շր­ջա­պա­տին, ին­չու՞ չբա­ցատ­րե­ցիք, որ այդ ա­մե­նը տա­նե­լու է կա­տաստ­րո­ֆա­յի: Ին­չու՞ չկան­խե­ցիք ող­բեր­գու­թյու­նը…
Եվ այ­սօր Դուք ար­դա­րաց­վել եք… Իսկ ես, որ ա­պօ­րի­նա­բար 2,5 տա­րի հե­ռաց­վե­ցի դա­տա­խա­զու­թյու­նից ու լրիվ չս­տա­ցա դա­տա­խա­զա­կան թո­շակս (ո­րով­հետև 6 ա­միս չհե­րի­քեց դա­տա­խա­զա­կան ստաժս), եր­բեք չդի­մե­ցի դա­տա­րան, այ­սօր էլ չեմ դի­մում: Իսկ Դու՞ք…
Հա­մոզ­ված եմ՝ դա­տա­րանն ան­վա­վեր կհա­մա­րի ՀՀ նա­խա­գա­հի 2008-ի փետր­վա­րի 22-ի կար­գադ­րու­թյու­նը ոչ թե այն բա­նի հա­մար, որ ա­նօ­րի­նա­կան է, այլ որ մեր երկ­րում ար­դա­րա­դա­տու­թյունն ի­րա­կա­նաց­վել է ոչ թե օ­րեն­քի ու­ժով, այլ ու­ժի օ­րեն­քով:
Այ­սօր Քո­չա­րյա­նը շին­ծու, թե ի­րոք մե­ղադ­րյալ է, ես չեմ կա­րող ա­սել, ո­րով­հետև լի­նե­լով գրա­գետ մարդ և քա­ջա­տե­ղյակ մեր ե­րե­սուն տար­վա ար­դա­րա­դա­տու­թյա­նը, միայն կա­րող եմ պա­տաս­խա­նել և այդ պա­տաս­խա­նը ինձ հու­շում է «Պաղ­տա­սար աղ­բա­րի» հե­րո­սը, ո­րը խեղճ Բաղ­դի­կի դա­տա­վա­րու­թյան ժա­մա­նակ հենց սկզ­բից հս­տա­կեց­նում է.
-Այ­սօ՞ր ում շա­հը պի­տի պաշտ­պա­նենք:
Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ
Հ. Գ. Պա­րո­նյա­նի հե­րո­սի ՝ «Այ­սօր ու՞մ շա­հը պի­տի պաշտ­պա­նենք» խոս­քե­րը ճիշտ և ճիշտ մեր երկ­րին են վե­րա­բե­րում: Այ­սօր պաշտ­պան­վում են ոչ թե երկ­րի շա­հը, մար­դու ի­րա­վուն­քը, այլ այս կամ այն պաշ­տո­նյա­յի հի­մար-հի­մար դուրս տա­լը: Պաշ­տո­նյան կա­րող է չկա­տա­րել դա­տա­րա­նի վճի­ռը՝ նրան ներ­վում է, ո­րով­հետև նա մեր օ­րե­րի պաշ­տո­նյա է: Դա­տա­րա­նը տա­րի­նե­րով կա­րող է չքն­նել գոր­ծը կամ ան­հար­կի ձգձ­գել կամ կա­յաց­րած դա­տավ­ճի­ռը չու­ղար­կել կող­մե­րին, եր­բեմն պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե դա­տա­րա­նը ծրար չու­նի: Այդ բո­լո­րը ներ­վում է դա­տա­վո­րին, պաշ­տո­նյա­յին, ե­թե կա­յաց­րած վճ­ռով չի շո­շա­փում պե­տա­կան բարձ­րա­գույն պաշ­տո­նյա­յի անձ­նա­կան շա­հե­րը: Հի­շում եք՝ ինչ­պես վար­վե­ցին էն դա­տա­վո­րի նկատ­մամբ, ո­րը հան­դգ­նեց չկա­տա­րել Նի­կո­լի կամ­քը և գրա­վով ա­զա­տեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նին: Քրեա­կան գործ՝ աշ­խա­տան­քից մե­կու­սա­ցում: Այ­սօ՞ր ինչ է կա­տար­վում ՍԴ դա­տա­վոր­նե­րի հետ։ Այդ բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րը հե­ռու են օ­բյեկ­տիվ ար­դա­րա­դա­տու­թյուն հաս­կա­ցու­թյու­նից: Պաշ­տո­նյան եր­բեմն իր տգի­տու­թյամբ կամ լկ­տիու­թյամբ իջ­նում է, ինչ­պես ռու­սը կա­սեր՝ «ниже плинтуса» մա­կար­դա­կին և մի ամ­բողջ հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րի ան­վա­նում կղանք, ի­մա՝ ք… (Տես՝ «Ժա­մա­նակ», 10 դեկ­տեմ­բե­րի, 2019 թ.)։ Քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Հայկ Գրի­գո­րյա­նը «..քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան ծա­ռա­յո­ղի օր­վա տո­նա­կան մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ դա­տա­խազ­նե­րին կղանք է ան­վա­նել»։ Այն է՝ «ՊՆ-ն երկ­րի գլուխն է, քնն­չա­կա­նը՝ երկ­րի սիր­տը, իսկ դա­տա­խազ­նե­րը՝ կղան­քը»։ Ե­թե շար­քա­յին մի մարդ լի­ներ ա­սո­ղը, ո­րը են­թադ­րենք տու­ժել է այդ հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րի ե­րե­սից, նրան գու­ցե և հնա­րա­վոր էր հաս­կա­նալ ու նե­րել: Բայց եր­բեք ու եր­բեք ներ­ման ար­ժա­նի չէ, երբ քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գահն է նման լկ­տի ձևա­կերպ­ման հե­ղի­նա­կը։
Փա­կագ­ծե­րում ա­սեմ՝ վեր­ջերս մի հար­ցազ­րույ­ցի ըն­թաց­քում լրագ­րողն ինձ հարց­րեց՝ դա­տա­խա­զու­թյու­նում միայն Դու՞ք էիք հա­մար­ձակ, չկա՞ր մեկ ու­րիշ դա­տա­խազ։ Գու­ցե և ան­հա­մեստ գտն­վե­ցի, բայց պա­տաս­խա­նե­ցի.
-Ա­յո՛, չկար:
Այ­սօր որ­պես նախ­կին դա­տա­խազ ա­սում եմ՝ քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Հայկ Գրի­գո­րյան, դու ստա­հակ ես: Ե­թե ներ­կա լի­նեի այդ մի­ջո­ցառ­մա­նը, մաս­նա­կից, ա­պա կա­սեի՝ ա՛յ գռե­հիկ-ան­տաշ, ա՛յ ա­նաս­նա­ֆեր­մա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ, բա՛վ է գլ­խիցդ դուրս տաս:
Իսկ ե­թե մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա է ե­ղել որևէ դա­տա­խազ և լռել է, չի ա­սել՝ ձենդ կտ­րիր, ա՛յ ա­նա­սուն, ու­րեմն, կե՜ց­ցես դու՛, Գրի­գո­րյան, քո կղան­քա­յին էու­թյամբ…
ՈՒ՞ր է մեզ տա­նե­լու այս գաղջ մթ­նո­լոր­տը:
Դիտվել է՝ 70440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ