Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Նժդեհը և եկեղեցին

Նժդեհը և  եկեղեցին
08.02.2024 | 09:28

«Ներսես Մեծը, լսելով Հայաստանի գլխին եկած դժբախտությունների մասին, հունական զորքերով կմտնի Հայաստան։

Մերուժանը, հրամայելով բերդի պարսպից կախ տալ հայ նախարարների կանանց, կը թողնի Հայաստանի սահմանները և օգնություն կը խնդրի Շապուհից։ Կը հասնեն պարսից զորքերը, և դավաճանը կը շարժվի Հայաստանի դեմ։

Կռիվը կսկսվի Ձիրավի տափարակի վրա... երբ Ներսես Մեծը կը բարձրանա Նպատ լեռը, ձեռքերը կը բարձրացնէ դեպ երկինք և աղոթելով, կիջեցնի ձեռքերը, մինչև որ չեն հաղթի Հայերը։

Ահա հաղթելու գաղտնիքը։

Ներսես Մեծը լեռան վրա. ինչպիսի՜ վեհ պատկեր։

Ինչպիսի՜ վսեմական նյութ՝ հանճարեղ վրձնի և մտահայեցության համար։

Իսկ առաջնորդի համար՝ սկիզբն ու վախճանը իմաստության։

Ռազմավարի համար՝ հաղթելու գաղտնիքը, նշանակը այդ աստվածային գաղտնիքի, որ շարունակում է արձանացած մնալ մեր պատմության ոսկե էջերից մեկի վրա։

Մեծ Պարթևը լեռան վրա. Սիրում եմ ապրել ու վերապրել այդ կախարդիչ պատկերի գեղեցկությունն ու վեհությունը» (Նժդեհ, Հատընտիր, «Բախտորոշ մտավորականութիւն», էջ 136)։

Հայերիս համար մեր եկեղեցին կարևոր է հանապազօրդ հացի պես, հավիտենություն ճանապարհորդելու մեր ամուր հենարանն է։ Մեր եկեղեցին մեր հոգատար մայրն ու մեր անառակություններից դարձի ժամին՝ գրկաբաց մեզ սպասող Հայրն է։

Որովհետև.

«Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն.... այս երկուսի ճակատագիրը նույնացած է», գրում է Նժդեհը։ Ի վերջո, Տիրոջից կարգված հովվին ամոթ է իր հոտի առջև երևալ աշխարհին պարտված, երբ իր Ընդհանրական Տերն ու Հովիվը՝ Քրիստոս արդեն Հաղթել է աշխարհին, քանի որ Մահվանն է հաղթել և այդ Հաղթանակը նաև ամրագրում է իրեն ճշմարիտ դարձողների մեջ էլ։ Այսինքն. յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա արդեն իսկ հաղթող է կամ գտնվում է հաղթանակի մեջ` Տիրոջ հաղթությամբ: Այդ հաղթանակը մեր եկեղեցին ունի՝ մեր լուսազգեստ առաքյալներով, Գրիգոր Լուսավորչով, Ոսկե դարով, Նարեկացիով, Հայոց մեծերով: Նրանց հաղթանակների վրա մենք պարտավոր ենք հաղթանակներ ավելացնել և ոչ թե պարտություններ, և ոչ թե պակասեցնել դրանք. չէ՞ որ ամեն օր նրանց հաղթանակի մեջ ենք մենք ևս, նրանց չարչարանքի վարձերի մեջ ձրիորեն գտնվելով։

«Վերացնելով մահվան ու կյանքի մեջ գոյություն ունեցող անջրպետը, Նազովրեցին ժխտեց մահը, որովհետեւ հանդիսացավ հավիտենական սերմնացանը ոգու հսկաների՝ սուրբերի, նահատակների, հերոսների», գրում է Նժդեհը։

Ահա թե ում պիտի նմանվի Եկեղեցին. իր Տիրոջը՝ Քրիստոսի՛ն։ Միա՛յն Քրիստոսին։ ՈՒստի, քանի որ «Մենք ոգու ժողովուրդ ենք», Վարդանանց ժողովուրդ, արհեստականորեն չտկարանանք և միմյանց չտկարացնենք մեր «թուլությունը առաքինություն համարել (կարծեցնելով) և սպանելով մեր ժողովրդի կամքը», ասում է Նժդեհը։ Թուլություն ասածդ հաճախ շատ զուգակից է ջանք չանելուն, խաբեությանը, ծուլությանը և այն տկարության մասին չէ, երբ հոգևոր մարդն իր չար ցանկություններն է ընկճում` պահքով և աղոթքով առաքինի մարդ լինելու համար։ Հիշենք, որ` և՛ մարդկության, և՛ մեր ազգի բոլոր մեծերն էլ մեծ պահեցողներ և աղոթքի հսկաներ են եղել, խիզախողներ` մեծ չարչարանքների գնով ոսկեսիրտ հաղթահարողներ։ Իսկ այն թուլությունը, որի մասին խոսում է Նժդեհը, մարմնասերի քնեածության, մահացու ծուլության մասին է, գաղջության, ձևական-կեղծ քրիստոնեության, որի դեմ էր Նժդեհը: Այս, ստորին բացասումներից մեր եկեղեցու ազատվելու, մաքրվելու, ազնվականանալու կոչնակ էր հնչեցնում, ասելով.

«Եկեղեցին։ Դա վերագնահատումի պիտի ենթարկե քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը, որպեսզի դադարի թուլությունը առաքինություն համարել և սպանել մեր ժողովրդի կամքը... Սիրում է նա, ով ուժեղ է. Քրիստոս սիրում էր, որովհետև ուժեղ էր... Նա սիրում էր, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր էր։ Նրա (Քրիստոսի-Մ.Ո.) անձնական կյանքը պիտի դառնա եկեղեցուն ուղեցույց...»:

Նժդեհի փափագած Եկեղեցին ինքն իր Տիրոջ՝ Քրիստոսի անվանը արժանի Եկեղեցին է, արթնության Եկեղեցին, սրբերի Եկեղեցին, Կենդանի Հայրերի Եկեղեցին, կենդանի վկայությունների եկեղեցին, կենդանի պտուղներ բերող Եկեղեցին, Վարդանանց եկեղեցին։

Թեպետ մեր եկեղեցին այդ զորության սերմնահատիկն ու ներդրումն իր կենսադաշտում մշտապես էլ (երբեմն առավել, երբեմն սակավությամբ, երբեմն պտղուցաչափ) ունի. եթե ոչ՝ ո՛չ Նարեկացի, ո՛չ Անդրանիկ, և կամ մեր մյուս Աստվածազարմ մեծերին չէինք ունենա։ Մանավանդ մեր քահանայական դպրոցը, մշակներիս երկնային մայրական կաթ տվողը, երբ էլ որ կենսական է եղել, ապա այդժամ` եզակիներից է եղել ողջ աշխարհում։

Բայց, ինչպես հայտնի է, աշխարհն այսօր Մեծ Բաբելոն կառուցելու հետևից է՝ հարյուրավոր անբարո և անհեթեթ, հակամարդկային ծրագրերով։ Եվ այս առումով մեր եկեղեցին ևս վտանգի մեջ է։ Բնականաբար, այդ ծրագրերով, մեր Եկեղեցուն ևս ներկայացրել և էլի կներկայացվեն այնպիսի պարտադրանքներ, որ հակաքրիստոնեական են։ ՈՒստի, ինչպես Նժդեհն էր փափագում մեր Եկեղեցին տեսնել Զորավոր, աղոթենք մեր Եկեղեցու առավել քաջացման և լավագույնս դրսևորման, կատարելացման համար:

Իսկ որ մեր Եկեղեցին (հավատավոր ժողովուրդը) արդեն կոչված Հաղթության Եկեղեցի է, այդ Հայտնի է Սուրբ Սահակի տեսիլքից, որ ապագա, ինչու չէ, նաև մեր օրերի համար է. «... Զվարճացի՛ր ցնծալից ուրախությամբ, որովհետև Արարչից քեզ տրված զավակիդ արգանդից պիտի ելնեն բազում շառավիղներ՝ զորությամբ ընտիր տղամարդիկ, որոնց հետ միաբանելով Հայոց նախարարական տոհմերի քաջ մարդկանց ուրիշ բազմություններ՝ որոնք զորացած Աստծո սուրբ խոսքով և ոչինչ համարելով թագավորների զայրույթներն ու իշխանների սպառնալիքները, իրենց անձերը պիտի միացնեն երկնավոր կոչման բաղձալի հույսին, աչք չդնելով ո՛չ սնոտի մեծություններին, ո՛չ էլ ժամանակավոր փառքերին...» (Ղազար Փարպեցի, Երևան1982, էջ 79 և 81)։

Նժդեհը քաջ գիտեր Հայոց պատմությունը, նաև գիտեր մեր Եկեղեցու սուրբ Սահակյան այս հաղթական նշանակը, որ Աստծով էր սահմանված և, բնականաբար, Եկեղեցուն թմբիրից ելնելու կոչնակ էր հնչեցնում:

Մաքսիմ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆ

«Հոգևոր Նժդեհը» գրքից

Դիտվել է՝ 9281

Մեկնաբանություններ