ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ օրինական ներգաղթին։ «Ես չեմ ուզում, որ մեր սահմանները բաց լինեն, ես ուզում եմ ամուր սահմաններ։ Ես ուզում եմ, որ մարդիկ գան, բայց դա պետք է անեն օրինական ձևով։ Նրանք պետք է սիրեն մեր երկիրը, պետք է ընդունակ լինեն, պետք է օգտակար լինեն»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։               
 

Վրաստանի ընտրությունը և մենք

Վրաստանի ընտրությունը և մենք
27.10.2024 | 21:13

Վրաստանում ընտրական գործընթացը պայմանական կարելի է բաժանել երեք մասի՝ նախընտրական փուլ, բուն քվեարկության գործընթաց և հետընտրական զարգացումներ:

Առաջին երկու փուլում Բիձինա Իվանիշվիլիի թիմը հաղթեց, այսպես կոչված, «հավաքական Սաակաշվիլիի» թիմին:

«Վրացական երազանքը» իրեն կարողացավ ավելի հաջող նույնացնել խաղաղության և կայունության հետ՝ բարոյալքված և մասնատված ընդդիմության ֆոնին:

«Վրացական երազանքը», դատելով ընտրությունների արդյունքներից, համոզիչ հաղթանակ է տարել ու, եթե կարողանա դիմադրել «փողոցի» դիմադրությանը, այդ հաղթանակը կկապիտալիզացվի՝ որպես նոր կառավարման մանդատ:

Վրացական իրադարձությունների առթիվ մեզանում տարածված են մի քանի մոլորություններ:

Դրանք դիտարկվում են Ռուսաստան- Արևմուտք հակադրության համատեքստում, ինչը, մեղմ ասած, պարզունակ մոտեցում է:

Հիմա ամբողջ Արևմուտքում պայքար է գնում լիբերալ շահախմբերի և ստատուս-քվոն փոխել ցանկացող ուժերի միջև:

Նույն պայքարի լոկալ դրսևորմանն ականատես եղանք նաև Վրաստանում, որտեղ հաղթանակ տարած կառավարող թիմը լիբերալ դոմինիզացիայի ստատուս-քվոն փոխելու կողմնակից է:

«Վրացական ժողովուրդը ընտրեց խաղաղությունը, զարգացումը և լուսավոր եվրոպական ապագան»,- ընտրություններից անմիջապես հետո ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոխբաիձեն:

Եթե Վրաստանի կառավարող թիմը չի ցանկանում Արևմուտքի ֆորպոստը դառնալ ռեգիոնի որևէ երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի դեմ, դա ավտոմատ չի ենթադրում, որ նա սպասարկում է ռուսական օրակարգ:

Նիկոլ Փաշինյանի՝ բանկրոտի ենթարկված, քաղաքականության պրիզմայով չի կարելի դիտարկել Վրաստանի զարգացումները:

Նույնքան պարզունակ է պնդումը, թե իբրև Վրաստանում ավտորիտար իշխանությունը հաղթել է դեմոկրատներին, այսինքն՝ պարտվել է դեմոկրատիան:

Միխեիլ Սաակաշվիլին, անշուշտ, նպաստել է Վրաստանի արդիականացմանը, բայց նրա իշխանության կրախի պատճառներից մեկը՝ ավտորիտար կառավարման համակարգն էր, որն ընդդիմության նկատմամբ հաշվեհարդարի հարուստ պատմություն ունի:

Եթե, ի տարբերություն ՈՒկրաինայի և Մոլդովայի, Վրաստանի կառավարող թիմը չի ցանկանում իր երկիրը «հակաՌուսաստան» դարձնել, դեռ չի նշանակում, թե ձախողել է եվրոպական քննությունը:

Արևմտյան լիբերալ էլիտաներն ու դեմոկրատիան վաղուց հոմանիշներ չեն:

Եվ վերջապես՝ Հայաստանի համար ձեռնտու է էլեկտորալ այն պատկերը, որն արձանագրվեց Վրաստանում, որովհետև դա բալանսավորված արտաքին քաղաքականության, խնդիրները ռեգիոնում լուծելու մասին է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ