ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում Outkick պորտալին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Չեմ կարծում, որ աշխարհում որևէ մեկը կարող է կանգնեցնել Պուտինին, բացի ինձնից, և կարծում եմ, որ ես կարող եմ կանգնեցնել նրան։ Մենք շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես, պարզապես, ուզում եմ, որ մարդիկ այլևս չզոհվեն: Նրանք շաբաթական 2500 փոքր երեխա են կորցնում, և նրանք ռուսներ ու ուկրաինացիներ են»,- հայտարարել է Թրամփը։               
 

ԵՐԱՆԻ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՕՐՀՆՅԱԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԷՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԳՈՐԾՈՎ

ԵՐԱՆԻ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՕՐՀՆՅԱԼ ԵՆ  ԻՐԵՆՑ ԷՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԳՈՐԾՈՎ
15.02.2025 | 10:01
Կրկին Գևորգ Մաչանյանի հյուրընկալ հարկի տակ էինք ու կրկին ուրախ առիթով՝ հայտնի գործարարը, ով բազմաբնույթ ծրագրերի հեղինակ է ու իրականացնող, որոշել է մեր ազգային-կրոնական տոներին հաղորդել լայն մասսայականություն, դրանք ի հավելումն վերածել մշակութային-ճանաչողական բնույթի միջոցառումների ինչպես տեղաբնակների ու առհասարակ հայաստանաբնակների, այնպեսև արտասահմանյան զբոսաշրջիկների համար՝ փորձելով հանրությանը նաև այս կերպ հաղորդակից դարձնել մեր ազգային ավանդույթներին ու սովորույթներին, նիստուկացին, պատմության էջերի ընթերցումներին։
Ցավոք Երևանում տեղացած ձյունը պարալիզացրել էր քաղաքը և տեղ՝ Մարգարա, 6/6 խճուղի, Վաղարշապատ 1101 հասցե հասանք այն ժամանակ, երբ տյառնընդառաջի տոնախմբությունը սկսվել էր, լարախաղացն ավարտել էր իր հունարի ցուցադրումը, ժողովուրդը մաչանյանական հայտնի քաղցրեղենի վայելումին զուգահեռ անցել էր կրակի վրայից ցատկելով մաքրագործմանը։ Բնականաբար անմասն չմնացինք և մենք՝ կրակով հին մեղքերը մոխրացնելով ու կյանքին նորոգ ընդառաջ գնալով։
Շուտով տոնակատարությունը տեղափոխվեց գինետան միջոցառումների ընդարձակ սրահ՝ ուղեկցվելով համադամ կերակուրների վայելումով /չափազանց տպավորիչ էր Վանա խաշ կերակրատեսակը, որը չփորձած աշխարհից հեռանալը պարզապես աններելի է/ Էջմիածնի ժողգործիքների անսամբլի ու քաղաքի պարային համույթի ելույթներով, որոնց եկավ միանալու և մեր մշակութային մասնակցությունը մասնավորապես ի դեմս «Ակունքի» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի։ Հավելեմ, որ մեր «դեսանտի» կազմում էր և ՀՀ վաստակավոր նկարիչ Մայիս Մխիթարյանը։
Ի դեպ սեղանի շուրջ Գևորգ Մաչանյանը կիսվեց իր մի նոր մտահղացմամբ, որը սեղանակիցներիս կողմից տեղում հարստացվեց բովանդակային հավելումներով։ Արդյունքում այս հյուրընկալ հարկում մարտի 2-ին ծրագրվում է բարիկենդան տոնի շքեղ նշում։ Սա ընթերցողին որպես գաղտնիք եմ հայտնում, որպեսզի կարողանա նախապես ապահովագրված, ասել է թե երաշխավորված մասնակցություն ունենալ։
Թե Գ․ Մաչանյանն իր այս մտահղացումներն ի՞նչ նոր նախագծերով կհարստացնի, դժվարանում եմ ասել, սակայն պատկերացնում եմ, թե որքա՜ն լեցուն կլիներ մեր կյանքը, եթե ամեն մի գործարար ազգին համախմբող, ոգի բարձրացնող, ճանաչում խորացնող ծրագրի հեղինակ դառնար՝ չէ՞ որ հարստությունն ունեցածը բանկում կուտակելը կամ բարձի տակ դնելը չէ։ Հարստությունը նյութական ու հոգևոր արժեքների համադրումն է, ստեղծածիդ մասհանումը, մշակույթի զարգացման խրախուսումը և էլի շատ ու շատ հավելյալ բաներ, որոնք կյանքի կոչելու համար նախ և առաջ հոգուդ մեջ պիտի հաստատված լինես բարերար ու բարեգործ։ Այստեղ է ասված՝ երանի նրանց, ովքեր օրհնյալ են իրենց կերպով, էությամբ ու գործով։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ