Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.11.2025 | 22:00
Տեր,
Արևի հետ բացվում է այս օրը,
Եվ ես իմ սիրտը հանձնում եմ Քեզ։
Թող մտքերս լինեն պարզ,
Խոսքերս՝ լույս բերող,
Գործերս՝ բարեբեր։
Տուր ինձ աչքեր՝ տեսնելու գեղեցկությունը,
Սիրտ՝ ներելու և սիրելու,
ՈՒժ՝ քայլելու Քո ճանապարհով։
Թող օրս դառնա օրհնություն ինձ համար
Եվ խաղաղություն՝ շրջապատիս։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1274

Մեկնաբանություններ