«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Ջաբրաիլովը բազմաշերտ կապեր ուներ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ալիևյան կլանի հետ

Ջաբրաիլովը բազմաշերտ կապեր ուներ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ալիևյան կլանի հետ
03.03.2026 | 11:24

Մոսկվայում ինքնասպան է եղել ՈՒմար Ջաբրաիլովը, ով 2004-2009 թվականներին Չեչնիայից ընտրվել է սենատոր, ինչպես նաև Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի տեղակալ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ռուսական պատվիրակության անդամ։

Ջաբրաիլովը բազմաշերտ կապեր ուներ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ալիևյան կլանի հետ։

Ասում են, որ սա իրեն համարում էր Հեյդար Ալիևի մտերիմ բարեկամը։

1995 թվականին Ադրբեջանում ՕՄՕՆ-ի հրամանատար Ռովշան Ջավադովի գլխավորությամբ կազմակերպվում է հեղաշրջման անհաջող փորձ։ Համենայն դեպս այդպիսին էր մեղադրանքը։ Ասում են, որ ադրբեջանական իրավապահ մարմինները, բնականաբար նաև որոշ քաղաքական գործիչներ ՈՒմար Ջաբրաիլովին և նրա եղբորը՝ Հուսեյնին, մեղադրել են Ջավադովին ֆինանսավորելու և զենք մատակարարելու մեջ։ Իհարկե, Ջաբրաիլովը հերքել է այդ մեղադրանքները՝ պնդելով, որ իր հարաբերությունները Հեյդար Ալիևի հետ միշտ եղել են գերազանց, և դա եղել է սադրանք իր դեմ։

Սակայն մեզ համար կարևոր էր այն, որ այս Ջաբրաիլովը, հետագայում Իլհամ Ալիևի և կլանի հետ սերտ բիզնես և այլ հարաբերություններ ունենալով Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ (սենատոր)՝ եղած ժամանակ հաճախ էր հանդես գալիս որպես ոչ պաշտոնական միջնորդ Մոսկվայի, Գրոզնիի (Ռամզան Կադիրովի) և Բաքվի միջև։ Նա նպաստել է չեչենական և ադրբեջանական բիզնես էլիտաների մերձեցմանը։ Իսկ թե այս մերձեցումը ինչպիսի հակահայկական տարրեր է պարունակել, երևի թե պատկերացնում եք։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 220

Մեկնաբանություններ