Սկիզբը՝ այստեղ
Արդեն կասկածից դուրս է, որ պատերազմի հանցագործները՝ ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, բնավ չէին սպասում Իրանի պատասխանին այն ուժգնությամբ, որը ստացան Իսլամական պետությունից նրա վրա հարձակվելուց հետո:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ), ТАСС-ի այսօրվա հրապարակման համաձայն, հայտարարել է, որ հարձակվել է Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի, Թել Ավիվում և Պետահ Տիկվայում գտնվող ռազմական օբյեկտների, ինչպես նաև Արևմտյան Գալիլեայում գտնվող մի քանի ռազմական կենտրոնների վրա:
«ԻՀՊԿ-ն օդից հարվածներ է հասցրել Իսրայելի Պաշտպանության նախարարության շենքերին Կիրյա թաղամասում, ինչպես նաև Թել Ավիվում և Պետահ- Տիկվայում ռազմական օբյեկտներին»,-նշված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը մեջբերել է «Al Jazeera» հեռուստաալիքը: Բացի այդ, ինչպես նշել է ԻՀՊԿ-ն, Իրանը հարձակվել է «Արևմտյան Գալիլեայում գտնվող մի քանի ռազմական կենտրոնների և Թել Ավիվի մոտակայքում գտնվող Բնեյ- Բրակ քաղաքի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների վրա»:
Հղում կատարելով իրանական «Fars» գործակալությանը ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հայտարարությանը, «РИА Новости» լրատվական գործակալությունն Իսրայելի ուղղությամբ Իրանի հարձակման վերջին ալիքի ընթացքում հասցված հարվածների վերաբերյալ առավել հանգամանալի տեղեկություններ է փոխանցել.
«Իրանական հրթիռների և անօդաչուների գրոհած թիրախների թվում են Իսրայելի բանակի ԶՈւ շտաբը և Կեսարիայի պատերազմի նախարարությունը, Բնեյ- Բրակի ռազմավարական ենթակառուցվածքը, Թել Ավիվից հյուսիս-արևելք գտնվող Պետահ- Տիկվայի ռազմական օբյեկտները, ինչպես նաև Արևմտյան Գալիլեայում գտնվող ռազմական կենտրոնը»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դեռ երեկ ազդարարել էր «Ճշմարիտ խոստում 4» պատասխան ռազմագործողության 16-րդ ալիքի մեկնարկը. այս մասին, «Коммерсантъ»-ի փոխանցմամբ, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)՝ հղում անելով ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությանը։
«Սկսվել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության 16-րդ ալիքը… գրավյալ տարածքների սրտի դեմ կորպուսի օդատիեզերական ուժերի հրթիռների և անօդաչուների զանգվածային կիրառմամբ»,- նշված է ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ: Նշենք, որ ԻՀՊԿ-ը գրավյալ տարածքներ է համարում Իսրայելի տարածքը:
Կորպուսը երեկ հայտնել էր նաև Պարսից ծոցում ԱՄՆ-ի հետախուզական կենտրոնների և ռազմական պահեստների ուղղությամբ հարվածների մասին: Բացի այդ, ԻՀՊԿ-ում հայտարարել են, չհայտարարված պատերազմի մեկնարկից ի վեր, ԱՄՆ-ի 60 ռազմավարական թիրախների և 500 ռազմական օբյեկտների խոցման մասին:
Թրամփը երեկ հայտարարել էր , որ ամերիկյան ավիահարվածներից հետո Իրանը զրկվել է ռազմածովային և ռազմաօդային ուժերից, ինչպես նաև ռադիոլոկացիոն հայտնաբերման համակարգերից: Իրականությունը, սակայն, հակառակն է: Ահավասիկ…
Իրանի ՀՕՊ համակարգերը խոցել են ամերիկյան մեկ F-15 կործանիչ. այս մասին, «RT на русском»-ի փոխանցմամբ , հայտնել է իրանական «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
«…Ամերիկյան ևս մեկ F-15 ինքնաթիռ խոցվել է Իսլամական Հանրապետության բանակի ՀՕՊ համակարգի կողմից»,- նշված է հայտարարության մեջ:
Երկու օր առաջ՝ մարտի 2-ին, ԱՄՆ-ն ընդունել էր Քուվեյթի վրա երեք F-15E կործանիչների կորուստը։ Ավելի վաղ իրանցի զինվորականները հայտարարել էին Քուվեյթի օդային տարածքում ամերիկյան կործանիչի ոչնչացման մասին: Համացանցում հայտնվել է ռազմական ինքնաթիռի կործանման տեսանյութը։ Կադրերում երևում է, որ օդաչուները հասցրել են կատապուլտվել։ F-15 կործանիչներից մեկի կործանման տեսանյութն՝ այստեղ :
Ինչպես հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում հարձակվել են ամերիկյան ականակրի վրա։ Ըստ այդմ, «ամերիկյան Էսկադրային ականակիրը, որն ամերիկյան վառելիքալցավորողից լիցքավորվում էր Հնդկական օվկիանոսում Իրանի ափից 650 կմ հեռավորության վրա, խոցվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի «Կադր 380» և «Թալաիե» հրթիռներով»,- «RT на русском»-ի փոխանցմամբ , նշված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ հետախուզական տվյալների համաձայն՝ երկու նավերի տախտակամածի վրա լայնածավալ հրդեհ է բռնկվել:
ԻՀՊԿ-ի հավաստմամբ, Իրանի հետ հակամարտության սկսվելուց ի վեր, զոհվել և տուժել են ավելի քան 680 ամերիկացի և իսրայելցի զինվորականներ:
«Հետախուզական աղբյուրների զեկույցների և դաշտային դիտարկումների համաձայն՝ մարտի չորրորդ օրը թշնամու զինվորականների կորուստներն ավելացել են՝ հասնելով ավելի քան 680 զոհի և վիրավորի»,- «RT на русском»-ի փոխանցմամբ, նշված է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Իրանը սկսել ու թափով շարունակում է ջիհադը՝ վրեժխնդրության սրբազան պատերազմը (տեսանյութն՝ այստեղ ):
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան