Իրանը հարվածել է Նախիջևանում տեղակայված ադրբեջանական օդանավակայանին: Ադրբեջանական ՊՆ-ն հայտարարել է, որ Նախիջևանի վրա Իրանի հարձակումը անպատասխան չի մնա: Տեղի ունեցողի ասպեկտում մի քանի դիտարկում պետք է իրականացնել:
Առաջին՝ կարևոր է հասկանալ այն, որ Իրանը հարվածում է այն երկրներին, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են իր դեմ մղվող պատերազմում:
Երկրորդ՝ վերոգրյալը թույլ է տալիս ենթադրել, որ Իսրայելի մերձավոր դաշնակից ադբեջանական կողմը, չնայած պաշտոնական լռությանը, այնուամենայնիվ, որոշակի գործողություններ իրականացրել է Իրանի դեմ այս օրերին, և իրանական կողմը դա ֆիքսել է:
Երրորդ՝ ակնհայտ է, որ մինչ Հայաստանի հանցագործ վարչախումբը «Պեռաշկի փարթիի» մեջ է, Հայաատանի շուրջ մեծ հրդեհ է, և այդ առումով մեր առջև ծառացած գոյաբանական մարտահրավերները ավելանում են ոչ թե օր-օրի, այլ՝ արդեն ժամերի ընթացքում:
Դավիթ Ֆիդանյան