ՈՒկրաինան պետք է ներգրավի երիտասարդներին, օրինակ՝ 18-25 տարեկան, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի դեմ պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ նրա՝ հաջողության գրավականը մարտի դաշտում մարդկանց ներկայությունն է, ինչպես նաև ռազմամթերքի ու զենքի առկայությունը։ «Դա շատ բարդ որոշում է, բայց մենք վստահ ենք, որ երիտասարդների ներգրավումը պայքարին անհրաժեշտ է։ Հենց այս պահին 18-25 տարեկանները պայքարին չեն մասնակցում»,- Բրյուսելում ասել է Բլինքենը:               
 

«Հա­յաս­տա­նը եր­գող ժայ­ռե­րի եր­կիր է, և ես ե­րա­զանք ու­նեմ նվա­գելու այդ ժայ­ռե­րի մեջ»

«Հա­յաս­տա­նը եր­գող ժայ­ռե­րի եր­կիր է, և ես ե­րա­զանք ու­նեմ նվա­գելու այդ ժայ­ռե­րի մեջ»
05.11.2019 | 00:22

Չայ­կովս­կու ան­վան մի­ջազ­գա­յին մր­ցույ­թի հաղ­թող ՄԱ­ՐԻՈ ԲՐՈՒ­ՆԵ­ԼՈՆ աշ­խար­հի ա­մե­նա­հայտ­նի թավ­ջու­թա­կա­հար­նե­րից է։ Նա նվա­գել է ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր նվա­գախմ­բե­րի՝ Լոն­դո­նի ֆիլ­հար­մո­նիկ‚ Մյուն­խե­նի ֆիլ­հար­մո­նիկ‚ Ֆրան­սիա­յի ազ­գա­յին‚ բազ­մա­թիվ այլ կո­լեկ­տիվ­նե­րի հետ և ա­մե­նա­հայտ­նի դի­րի­ժոր­նե­րի՝ Վա­լե­րի Գեր­գիևի‚ Զու­բին Մե­թա­յի‚ Ռի­կար­դո Մու­տիի‚ Կլաու­դիո Ա­բա­դո­յի ղե­կա­վա­րու­թյամբ։ Մա­րիո Բրու­նե­լո­յին հա­մա­րում են նաև նո­րա­րար ար­տիստ կա­տա­րո­ղա­կան ար­վես­տում։ Ե­րաժշ­տու­թյան ներ­կա­յաց­ման դա­սա­կան ձևե­րից բա­ցի‚ նա բարձր ար­վես­տը մա­տու­ցում է նոր ձևա­չա­փե­րով՝ ա­վե­լի ու ա­վե­լի մեծ թվով ուն­կն­դիր­նե­րի գրա­վե­լով դե­պի դա­սա­կան աշ­խարհ։
Մա­րիո Բրու­նե­լոն Հա­յաս­տա­նում էր «Ժա­մա­նա­կա­կից դա­սա­կան­ներ» կոմ­պո­զի­տո­րա­կան փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում և ներ­կա­յաց­րեց Տիգ­րան Ման­սու­րյա­նի Թավ­ջու­թա­կի կոն­ցեր­տը։ Ի­տա­լա­ցի թավ­ջու­թա­կա­հա­րը սի­րով պա­տաս­խա­նեց մեր մի քա­նի հար­ցե­րի։

-Մաեստ­րո, Դուք կա­տա­րո­ղա­կան ար­վես­տում հայտ­նի եք որ­պես նո­րա­րար ե­րա­ժիշտ։ Սի­րում եք նվա­գել ոչ հա­մեր­գա­յին վայ­րե­րում՝ բաց երկ­րն­քի տակ, հու­շար­ձան­նե­րի մոտ և այլն։ Դա դե­պի դա­սա­կան ե­րաժշ­տու­թյու­նը նոր հան­դի­սա­տես գրա­վե­լու ձև՞ է, թե՞ Ձեր հո­գուց է բխում։
-Ի­հար­կե երկ­րոր­դը՝ դա իմ հո­գու պա­հանջն է։ Ինձ հա­մար այն­քան էլ կարևոր չէ՝ հան­դի­սա­տե­սը կգա՞ իմ հա­մեր­գին, թե՞ ոչ։ Ի­հար­կե, ես գի­տեմ, որ պետք է իմ աշ­խա­տան­քը կա­տա­րեմ լա­վա­գույն ձևով, և իմ կյան­քը խաչ­վում է ե­րաժշ­տու­թյան հետ ա­մեն օր։ Ես ա­նում եմ այն, ինչ ես սի­րում եմ և յու­րօ­րի­նակ երկ­խո­սու­թյուն եմ ստեղ­ծում ե­րաժշ­տու­թյան հետ՝ այն վե­րա­դարձ­նե­լով ունկ­նդ­րին։
-Հա­յաս­տա­նում շատ հե­տաքր­քիր վայ­րեր կան, իսկ Դուք սի­րում եք նման վայ­րե­րում նվա­գել, գու­ցե նման ձևա­չա­փո՞վ հան­դես գաք։
-Ի­հար­կե, իմ ե­րա­զանքն է նվա­գել հայ­կա­կան ե­կե­ղե­ցում։ Վեր­ջին ան­գամ, երբ Հա­յաս­տա­նում էի, ե­ղա մի հիաս­քանչ վայ­րում՝ Երևա­նից ոչ հե­ռու մի ե­կե­ղե­ցում, ո­րը կա­ռուց­վել է ժայ­ռի մեջ։ Երբ ես այն­տեղ էի, իմ ա­ռա­ջին զգա­ցո­ղու­թյու­նը ձայ­նի գե­ղեց­կու­թյու­նը լսելն էր։ Ես սկ­սե­ցի եր­գել ե­կե­ղե­ցու մեջ­տե­ղում, և ձայ­նը հիաս­քանչ էր։ Ան­մի­ջա­պես հարց­րի հոգևո­րա­կա­նին՝ ար­դյոք հնա­րա­վո՞ր է այն­տեղ նվա­գել։ Նա պա­տաս­խա­նեց, որ այդ­տեղ միայն եր­գում են։ Բայց ես հույս եմ փայ­փա­յում երբևէ նման վայ­րում նվա­գե­լու։ Մենք Հա­յաս­տանն ան­վա­նում ենք եր­գող ժայ­ռե­րի եր­կիր, և ես ե­րա­զանք ու­նեմ նվա­գե­լու այդ ժայ­ռե­րի մեջ։
-Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի հետ կա­տա­րե­ցիք Ման­սու­րյա­նի կոն­ցեր­տը։ Ինչ­պե՞ս կբ­նու­թագ­րեք նվա­գա­խում­բը։
-Շատ հիա­նա­լի գա­ղա­փար է` ի­րա­կա­նաց­նել ժա­մա­նա­կա­կից կոմ­պո­զի­տոր­նե­րին նվիր­ված փա­ռա­տոն։ Նվա­գա­խումբն ա­մեն օր տար­բեր ծրագ­րեր է ներ­կա­յաց­նում, ին­չը բա­վա­կա­նին բարդ գործ է։ Ե­րա­ժիշտ­նե­րը ե­րի­տա­սարդ են, և նրանց վե­րա­բեր­մուն­քը ե­րաժշ­տու­թյան հան­դեպ ուղ­ղա­կի ֆան­տաս­տիկ է։
-Մաեստ­րո, նա­խընտ­րում եք ներ­կա­յաց­նել ժա­մա­նա­կա­կի՞ց, թե՞ դա­սա­կան կոմ­պո­զի­տոր­նե­րի գոր­ծե­րը։
-Ինձ հա­մար կարևո­րը ստեղ­ծա­գոր­ծու­թյունն է. ե­թե ես այն հա­վա­նե­ցի, կն­վա­գեմ։

Ճե­պազ­րու­ցեց
Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 51927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ