Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Թե ինչ­պես ե­կավ չոր­րորդ ընտ­ր­յա­լի վերջը

Թե ինչ­պես ե­կավ չոր­րորդ ընտ­ր­յա­լի վերջը
03.07.2020 | 00:43

ՈՒ­ղիղ կես­գի­շե­րին տա­րի­քը վա­ղուց ա­ռած, կյան­քում ա­մեն ինչ տե­սած Կի­նը մի ան­գամ էլ նա­յեց ժա­մա­ցույ­ցին և, ար­դեն կաս­կած չու­նե­նա­լով, որ էս մի Ընտ­րյալն էլ է ի­րեն բա­ցա­հայ­տո­րեն դա­վա­ճա­նում, ինքն ի­րեն ո­րո­շում կա­յաց­րեց ու գնաց խոր­դա­նո­ցի կող­մը: Էս խոր­դա­նոցն էլ պա­տի մեջ փոր­ված նեղ­լիկ խորշ հո չէ՞ր, ըն­դար­ձակ ու դափ-դա­տարկ սե­նյակ էր, ո­րի ե­րեք ան­կյուն­նե­րում նրա ե­րեք նախ­կին Ընտ­րյալ­նե­րի խրտ­վի­լակ­ներն էին՝ ո­տից գլուխ թքի մեջ կո­րած: Էս խրտ­վի­լակ­նե­րից յու­րա­քան­չյու­րի կեն­դա­նի տար­բե­րա­կի հետ կյան­քը կա­պե­լով՝ Կի­նը իր տա­րի­քից էլ մեծ հույ­սեր էր կա­պել սրանց հետ, դե­ռա­տի օ­րիոր­դի պես հա­վա­տա­լով, թե օր ծե­րու­թյան խնա­մե­լու-փայ­փա­յե­լու են, չեն թող­նե­լու, որ գլ­խից մազ պա­կա­սի: Հա­վա­տա­ցել ու ամ­բողջ ու­նե­ցած-չու­նե­ցա­ծը՝ պապ ու տա­տե­րից օ­ժիտ ստա­ցած ոս­կի, հող-մող, գույք-մույք փաս­տաթղ­թե­րով-բա­նով բաշ­խել էր սրանց, սրանք էլ ծա­խել-ծախծ­խել, փողն ի­րեն­ցով էին ա­րել, խեղ­ճին թո­ղել էս մի տա­րած­քի հույ­սին: Դե, պարզ է, հեր­թով բա­ժան­վել էր սրան­ցից, խրտ­վի­լակ­նե­րը սար­քել-շա­րել խոր­դա­նո­ցի պու­ճախ­նե­րում, ա­մեն Աստ­ծո օր հեր­թով մո­տե­նում, թքա­կո­լոլ էր ա­նում, ի­մա­ցած բո­լոր ա­նեծք-հի­շոց­նե­րով «կա­րո­տը» առ­նում ու նոր անց­նում իր գոր­ծին: Գործն էլ ի՞նչ էր, էս վեր­ջին ջա­հել-ջի­վան Ընտ­րյա­լի ճամ­փեն օր­նի­բուն պա­հե­լը, թե հե­սա-հե­սա կգա ու հետն էլ կբե­րի իր նա­խորդ­նե­րի շոր­թած-տա­րա­ծը: Ջա­հել դու ջա­հել, ո՜նց էր մա­տի վրա խա­ղաց­նում տա­րիքն ա­ռած էս հա­րի­ֆին, ի՜նչ օ­ձի լե­զու էր թա­փում, սի­րո ու հա­վա­տար­մու­թյան ի՜նչ գույզ­գույն հրա­վա­ռու­թյուն­ներ բաց թող­նում օդ, լսող-տես­նո­ղը կա­սեր՝ եր­նեկ քո տի­րո­ջը: Ինքն էլ էր էդ ճար­տար լեզ­վին խաբ­վել, ուշ­քը գնա­լով բե­րել-կար­գել գլ­խին տեր-տի­րա­կալ, էլ չգի­տեր՝ աչ­քը նախ­կին ծո­վից ծով ու­նեց­ված­քից մնա­ցած էս մի բուռ տա­րածքն է, որ ծա­խի, փո­ղերն առ­նի ու հա՜յ­դե սև ջհան­դա­մի կղ­զի­ներ: Բայց դե պա­ռա­վին կամր­ջի վրա ին­չքա՞ն կխա­բես, մի օր էդ ան­տեր կա­մուր­ջը տա­կիցդ փախ­չե­լու է, չէ՞: ՈՒ փա­խավ:


ՈՒ­ղիղ կես­գի­շե­րին Կի­նը մտավ խոր­դա­նոց ու գնաց դե­պի չոր­րորդ ան­կյու­նը, որ­տեղ տն­փե­սա Ընտ­րյա­լի բե­րած միակ սե­փա­կան ու­նեց­վածքն էր՝ կեղ­տոտ ու հնա­մաշ մի ու­սա­պարկ: Դո­ղա­ցող մատ­նե­րով բա­ցեց ու հիաս­թա­փու­թյու­նից լե­զուն կապ ըն­կավ. մի ճմրթ­ված, կեղ­տոտ կե­պի էր, մի կա­պուկ գույ­նզ­գույն փու­չիկ ու մի ծու­ռու­մուռ փայ­տիկ, վրան ֆլո­մաս­տե­րով խզբ­զած. «Կա­խար­դա­կան»:


-Սա է՞ր ու­նե­ցած-չու­նե­ցածդ,-քրթմն­ջաց Կի­նը, զզ­վան­քը հաղ­թա­հա­րե­լով ձեռքն ա­ռավ փայ­տի­կը, հե­տո՝ մի փու­չիկ մո­տեց­րեց բե­րա­նին և, ինչ­քան թո­քե­րում ուժ ու­ներ, փչեց:
Ա­կանջ խլաց­նող տրա­քո­ցով փու­չի­կը պայ­թեց ու մի­ջից դուրս ե­կավ Ընտ­րյա­լը:
-Տու՜ր,- գո­ռաց ան­ճա­նա­չե­լի դար­ձած հրե­շա­վոր ձայ­նով:- Ի՜նձ տուր փայ­տի­կը...
-Մե­ղա­յաս­սու,- ճչաց Կինն ու փայ­տի­կով խաչ հա­նեց Ընտ­րյա­լի ե­րե­սին:


Էն, ինչ կա­տար­վեց դրա­նից հե­տո, բո­լո­րո­վին չզար­մաց­րեց Կնո­ջը, ա­սես վա­ղուց սպա­սել էր դրան: Փայ­տի­կը, պայ­թած փու­չի­կի կտոր­տանքն ու ու­սա­պար­կը ակն­թար­թո­րեն ան­հե­տա­ցան, իսկ խոր­դա­նո­ցի չոր­րորդ ան­կյու­նում հայ­տն­վեց Չոր­րորդ Ընտ­րյա­լի խրտ­վի­լա­կը:
Խաբ­ված լի­նե­լու դառ­նափր­փուր մաղձն ու կծու վի­րա­վո­րան­քը Կի­նը մի շն­չով դա­տար­կեց եր­բեմ­նի սի­րե­ցյա­լի դեմ­քին ու շրխ­կո­ցով փա­կեց խոր­դա­նո­ցի դու­ռը:
Վե՛րջ:


Լի­լի ՄԱՐ­ՏՈ­ՅԱՆ

Դիտվել է՝ 80562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ