ՈՒկրաինան պետք է ներգրավի երիտասարդներին, օրինակ՝ 18-25 տարեկան, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի դեմ պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ նրա՝ հաջողության գրավականը մարտի դաշտում մարդկանց ներկայությունն է, ինչպես նաև ռազմամթերքի ու զենքի առկայությունը։ «Դա շատ բարդ որոշում է, բայց մենք վստահ ենք, որ երիտասարդների ներգրավումը պայքարին անհրաժեշտ է։ Հենց այս պահին 18-25 տարեկանները պայքարին չեն մասնակցում»,- Բրյուսելում ասել է Բլինքենը:               
 

«Մեր բո­լո­րի ճա­կա­տա­գի­րը սահ­մա­նին կանգ­նած հայ զին­վո­րա­կա­նի ձեռ­քում է»

«Մեր բո­լո­րի ճա­կա­տա­գի­րը սահ­մա­նին կանգ­նած հայ զին­վո­րա­կա­նի ձեռ­քում է»
02.10.2020 | 00:40

Ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յի օ­րե­րին ան­նա­խա­դեպ հա­մախմ­բում տե­ղի ու­նե­ցավ հան­րու­թյան տար­բեր շեր­տե­րում։ Մար­դիկ կա­մա­վո­րագր­վում էին՝ սահ­ման մեկ­նե­լու‚ հայ­րե­նի սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար՝ հաս­կա­նա­լով‚ որ կե­նաց-մա­հու կռիվ է‚ և յու­րա­քան­չյուրն իր ներդ­րու­մը պետք է ու­նե­նա այդ պայ­քա­րում։


Հո­գե­բան ԿԱ­ՐԻ­ՆԵ ՆԱԼ­ՉԱ­ՋՅԱ­ՆԸ, մեզ հետ զրույ­ցում ներ­կա­յաց­նե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, նկա­տում է‚ որ Հա­յաս­տա­նում ներ­քին հա­կա­սա­կա­նու­թյամբ լց­ված ի­րա­վի­ճակ է՝ պա­տե­րազ­մի ցն­ցում‚ ռեա­լու­թյան զգա­ցո­ղու­թյուն. «Մար­դիկ ապ­րում են են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ նս­տած ներ­քին մի հա­մոզ­մուն­քով‚ որ հա­ջորդ օ­րը նման է լի­նե­լու նա­խորդ օր­վան։ Կա­յուն շա­րու­նա­կա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյուն կա‚ ո­րը մար­դուն հո­գե­բա­նո­րեն հան­գիստ է դարձ­նում։ Սա­կայն լի­նում են դեպ­քեր‚ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­ներ‚ երբ ա­մեն ինչ ջար­դուփ­շուր է լի­նում։ Այժմ մենք այդ ի­րա­վի­ճա­կում ենք։ Ի­հար­կե‚ դա սպա­սե­լի էր։ Սա­կայն մի բան է սպա­սե­լի լի­նե­լը‚ մեկ այլ բան՝ մար­դու ներ­քին պաշտ­պա­նա­կան ի­ներ­ցիան։ Մենք կանգ­նել ենք փաս­տի ա­ռաջ՝ ա­ռե­րես­վել ենք լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի հետ։ Մեր ժո­ղովր­դի հո­գու խոր­քում հայ­կա­կա­նու­թյան ներ­քին մի կայծ կա՝ հայ­րե­նի­քը վտանգ­ված լի­նե­լու ժա­մա­նակ ա­մեն ինչ մի կողմ թող­նե­լու և անձ­նա­զո­հու­թյան գնա­լու։ Ես բու­հում եմ աշ­խա­տում և ա­մեն վայր­կյան հիա­նում եմ մե­ծով թե փոք­րով։ Աղ­ջիկ­նե­րը կազ­մու­պատ­րաստ ա­րյուն են ցան­կա­նում տալ։ Տղա­նե­րը կա­մա­վոր գրանց­ված են‚ մի մա­սը գնա­ցել է ռազ­մի դաշտ»։


Ըստ տի­կին Նալ­չա­ջյա­նի՝ այս դժ­վա­րին ի­րա­վի­ճա­կում կա դի­մա­կա­յե­լու‚ հաղ­թե­լու կայծ, ինք­նա­բե­րա­բար կար­գա­խոս է ա­ռա­ջա­ցել՝ ՀԱՂ­ԹԵ­ԼՈՒ ԵՆՔ։ Սա նշա­նա­կում է‚ որ մեր ներ­քին հիմ­նա­կան դիր­քո­րո­շու­մը հաղ­թե­լու դիր­քո­րո­շում է‚ ին­չը շատ կարևոր է. նույ­նիսկ ա­մե­նա­ծանր պայ­ման­նե­րում հաղ­թե­լու ներ­քին հա­մոզ­վա­ծու­թյուն կա։
Խո­սե­լով քա­ղա­քա­կան դաշ­տում ընդ­դի­մու­թյուն-իշ­խա­նու­թյուն կոն­սո­լի­դա­ցիա­յի մա­սին՝ Կա­րի­նե Նալ­չա­ջյա­նը դա օ­րի­նա­չա­փու­թյուն հա­մա­րեց. «Երբ ար­տա­քին սպառ­նա­լիք է լի­նում, որևէ խմ­բի‚ ազ­գի‚ պե­տու­թյան ներ­քին ու­ժե­րը մո­բի­լի­զաց­վում են։ Այ­սօր մենք այդ փու­լում ենք։ Ի­հար­կե‚ յու­րա­քան­չյուրս իր քա­ղա­քա­կան տե­սան­կյունն ու­նի, և չենք ժխ­տում մեր նախ­կին կար­ծի­քը‚ պատ­կե­րա­ցում­նե­րը‚ բայց նաև կողմ­նա­կից եմ‚ որ պետք է ա­նենք ա­մեն ինչ հաղ­թա­նա­կի հա­մար։ Ի­հար­կե‚ այս­պի­սի դեպ­քե­րում վս­տա­հե­լի իշ­խա­նու­թյուն ու­նե­նա­լը դի­մա­կայ­ման և հաղ­թա­նա­կի լրա­ցու­ցիչ նե­րուժ է։ Այ­նուա­մե­նայ­նիվ‚ այս պա­հին մեր խն­դի­րը կռ­վելն ու հաղ­թելն է։ Այ­սօր ռազ­մա­ճա­կատն է ո­րո­շո­ղը։ Մենք գնում ենք դե­պի հաղ­թա­նակ։ Հաղ­թա­նա­կը մո­բի­լի­զաց­նող դեր է կա­տա­րե­լու‚ ներ­քին պրո­դուկ­տիվ ռե­սուրս­ներն է հա­մախմ­բե­լու։ Աստ­ված չա­նի‚ պար­տու­թյուն ու­նե­նանք։ Այս­պի­սի ար­տա­հայ­տու­թյուն կա՝ հաղ­թա­նա­կի հայ­րե­րը շատ են‚ պար­տու­թյու­նը որբ է։ Պար­տու­թյու­նը ներ­քին շատ մեծ թու­լաց­ման կբե­րի‚ և առ­կա հա­մախմ­բու­մը միան­գա­մից ի չիք կդառ­նա։ Այն­պես որ, մեր բո­լո­րի՝ ազ­գի‚ պե­տու­թյան ճա­կա­տա­գի­րը սահ­մա­նին կանգ­նած հայ զին­վո­րա­կա­նի ձեռ­քում է»։

Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 44596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ