ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

«Նո­յեմ­բե­րի 4-ի դրու­թ­յամբ Շու­շիում մեր դիր­քե­րը բո­լոր ա­ռում­նե­րով նպաս­տա­վոր են ե­ղել»

«Նո­յեմ­բե­րի 4-ի դրու­թ­յամբ Շու­շիում մեր դիր­քե­րը բո­լոր ա­ռում­նե­րով նպաս­տա­վոր են ե­ղել»
27.11.2020 | 02:27

Նո­յեմ­բե­րի 10-ի խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նագ­րի մեղ­քը իշ­խա­նու­թյուն­նե­րը դար­ձյալ ժո­ղովր­դի վրա են բար­դել, քա­նի որ կա՛մ չի գնա­ցել կռ­վե­լու, կա՛մ կռ­վի դաշ­տից փա­խուս­տի է դի­մել։ Իսկ ե­րեկ ԱԺ փոխ­նա­խա­գահ Լե­նա Նա­զա­րյա­նը հայ­տա­րա­րեց, որ ի­րենք ոչ թե հո­ղերն են հանձ­նել, այլ կռ­վի դաշ­տում կորց­րել են։ Ով էլ ինչ խո­սի, ռազ­մա­ճա­կա­տում ե­ղած զին­վո­րից ա­վե­լի լավ չի կա­րող ներ­կա­յաց­նել ի­րա­վի­ճա­կը։
Մեր այս փոք­րիկ զրույ­ցը հենց նրանց հետ է։


«ՌՈՒ­ՍԱՍ­ՏԱՆՆ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒ­ՆԻ, ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԿ­ՐԻ ՊԱ­ՀԱ­ՊԱ­ՆԸ»

Ա­ՐԱՄ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ (Հադ­րու­թում և Շու­շիում կռ­ված շար­քա­յին)


-Տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ նո­յեմ­բե­րի 10-ի այդ խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նա­գիրն ըն­դու­նե­լուց հե­տո էլ մեր զին­վոր­նե­րը դեռ Շու­շիի դիր­քե­րում էին և չէին պատ­րաստ­վում իջ­նե­լու։
-Ա­յո, Ձեր տե­ղե­կու­թյու­նը ճիշտ է։ Այդ օ­րը խո­սել եմ տղա­նե­րի հետ. Շու­շին թուր­քե­րի­նը չէր, թուր­քեր կա­յին, բայց ա­վե­լի շատ մե­րոնք էին, քան թուր­քե­րը, ու այդ­պես ա­մե­նուր է ե­ղել։
-Մեր տղա­նե­րի կյանքն այդ պա­հին վտանգ­վա՞ծ է ե­ղել։
-Վտանգ­ված է ցան­կա­ցա­ծիս կյան­քը, հատ­կա­պես, երբ վերջ­նա­կա­նա­պես այս ստո­րա­ցու­ցիչ պայ­մա­նա­գիրն ու­ժի մեջ մտ­նի։
-Պայ­մա­նա­գիրն ի­րո՞ք հապ­ճեպ ստո­րագր­վեց ի­րա­վի­ճա­կի թե­լադ­րան­քով։
-Չգի­տեմ՝ ին­չու, բայց մինչ այդ բո­լո­րը խո­սում էին, որ նո­յեմ­բե­րի 9-ին կնք­վե­լու է այդ պայ­մա­նա­գի­րը, և Շու­շիում թշ­նա­մու դրոշն է կախ­վե­լու։
-Խո­սակ­ցու­թյուն­ներ կան, որ այս ա­մե­նի մե­ղա­վո­րը Ռու­սաս­տանն է։ Կի­սու՞մ եք այդ կար­ծի­քը։
-Ռու­սաս­տանն ի՞նչ կապ ու­նի, մենք ենք մեր երկ­րի պա­հա­պա­նը։
-Այ­սինքն, Հա­յաս­տա­նը սխալ մո­տե­ցու՞մ ցու­ցա­բե­րեց։
-Ե՛վ դի­վա­նա­գի­տա­կան, և՛ մար­տա­վա­րա­կան ա­ռու­մով ջախ­ջախ­վե­ցինք։

«Ե­ԹԵ ՊԵՏՔ Է ԱՅԴ ՀՈ­ՂԵ­ՐԸ ՏԱ­ՅԻՆ, ԻՆ­ՉՈՒ՞ ՄԵՐ ՏՂԵՐ­ՔԸ ԶՈՀ­ՎԵ­ՑԻՆ»

ՍՈՒ­ՐԵՆ ՕՔ­ՄԻ­ՆՅԱՆ («Հայ շար­ժում» կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ, ջո­կա­տի հրա­մա­նա­տար)


-Ըստ Ձեզ, ին­չու՞ այս­պես ստաց­վեց։
-Ինձ հա­մար էլ էր սա ա­նակն­կալ։ Նո­յեմ­բե­րի 4-ին վի­րա­վոր­վել էի Շու­շիում՝ մեր ջո­կա­տով 45 զին­վոր­նե­րին ա­զա­տագ­րե­լիս։ Հե­տո ինձ տե­ղա­փո­խե­ցին Երևան։ Նո­յեմ­բե­րի 11-ին պատ­րաստ­վում էի մեկ­նե­լու Ար­ցախ, երբ գի­շերն այդ լու­րը ի­մա­ցա։ Այն­պես որ, մեզ հա­մար էլ էր սա ա­նակն­կալ՝ շոկ։ Տես­նե­լով մեր տղեր­քի մար­տա­կան ո­գին, ո­րը մեր մեջ էր, մեր ազ­գի մեջ էր... Վեր­ջին ան­գամ ֆեյս­բու­քով ու­ղիղ ե­թեր եմ մտել Շու­շիի ճա­կա­տա­մար­տից ա­ռաջ։ Ան­գամ հույս չու­նեինք, որ կա­րող ենք ի­րար տես­նել, զրու­ցել, սա­կայն, չնա­յած դրան, բո­լորս մար­տա­կան էինք տրա­մադր­ված։
-Ո­գին մար­տա­կան էր, իսկ դիր­քե­րը նպաս­տա­վո՞ր էին Շու­շիում։
-Նո­յեմ­բե­րի 4-ի դրու­թյամբ Շու­շիում մեր դիր­քե­րը բո­լոր ա­ռում­նե­րով նպաս­տա­վոր են ե­ղել, և ես ա­նակն­կա­լի ե­կա այդ պայ­մա­նագ­րի մա­սին լսե­լով, քա­նի որ դրա­նից ա­ռաջ՝ ե­րե­կո­յան, խո­սել էի իմ ջո­կա­տի տղեր­քի հետ, և նրանք վս­տա­հեց­րին, որ ա­մեն ինչ նոր­մալ է։
-Ե­թե մեր դիր­քե­րը նպաս­տա­վոր էին, ո­գին էլ՝ մար­տա­կան, ին­չո՞վ էր պայ­մա­նա­վոր­ված այս հա­մա­ձայ­նագ­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։
-Այդ հար­ցը պետք է ուղ­ղել Նի­կոլ Փա­շի­նյա­նին։
-Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սում է, թե Շու­շիից զին­վոր­նե­րը փախ­չում էին։
-Մենք ևս տե­ղյակ ենք այդ մա­սին, ին­քը խո­սում էր մի ջո­կա­տի մա­սին, ո­րի մա­սին մենք էլ ենք լսել, ուղ­ղա­կի այս պա­հին ճիշտ չեմ հա­մա­րում բարձ­րա­ձայ­նել. ե­թե կռ­վի դաշ­տից մե­կը փախ­չում է, դա չի նշա­նա­կում, որ բո­լորն են փախ­չում։ Այդ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո էլ իմ ջո­կա­տի բո­լոր տղա­նե­րը գտն­վել են Ար­ցա­խում։ Այն­պես որ, կար­ծում եմ, ե­թե երկ­րի ղե­կա­վա­րը ինչ-որ ո­րո­շում է կա­յաց­նում, պար­տա­վոր էր ժո­ղովր­դին նա­խօ­րոք տե­ղե­կաց­նել՝ չէ՞ որ ա­սում էր՝ 3 մլն վար­չա­պետ կա երկ­րում։ Այդ 3 մլն-ին տե­ղե­կաց­նեիր, թե ի­րա­կա­նում ինչ է տե­ղի ու­նե­ցել։ Մեր լի­նել-չլի­նե­լու հարցն էր, ինքն էլ՝ երկ­րի ղե­կա­վար, Աստ­ված չա­նի թշ­նա­մին նո­րից օգտ­վի այս ա­ռի­թից՝ հի­մա էլ Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րում։ ՈՒղ­ղա­կի բո­լորս մի պահ ինք­ներս մեզ այդ հար­ցը տանք։ Պատ­կե­րաց­նու՞մ եք՝ ինչ կլի­նի...
-Վար­չա­պե­տը ե­կավ, խո­սեց և չհ­րա­ժար­վեց այդ ո­րո­շու­մից։ Ըստ Ձեզ, ինչ­պե՞ս կզար­գա­նա այս գոր­ծըն­թա­ցը։
-Դա ժա­մա­նա­կը ցույց կտա, ես չեմ կա­րող ինձ հետ ուս ու­սի կռ­ված տղեր­քի և ժո­ղովր­դի փո­խա­րեն պա­տաս­խա­նել։
-Դուք Ձեր ա­նու­նից պա­տաս­խա­նեք։
-Կար­ծում եմ՝ նման բան չի կա­րող լի­նել, որ միանձ­նյա նման ո­րո­շում կա­յաց­վի։ Այլ բան է, որ, ինչ­պես ան­ցած ժա­մա­նակ­նե­րում, մարդ­կանց հետ տար­բեր ձևի քն­նար­կում­ներ էին տե­ղի ու­նե­նում։ Ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չու 3 օր լայ­վով դուրս չէր գա­լիս, ժո­ղովր­դին ոչն­չի մա­սին չէր տե­ղե­կաց­նում և մեկ էլ գի­շեր­վա ուշ ժա­մի հայ­տն­վում է այդ ո­րո­շու­մով։ Չի կա­րող այդ­պես լի­նել, մի մար­դու ո­րո­շու­մով... Կոնկ­րետ մեր ջո­կա­տից զոհ­ված շատ տղերք կան, ես իմ ջո­կա­տի տղեր­քի ծնող­նե­րի առջև ան­ձամբ պա­տաս­խա­նա­տու եմ։ Ե­թե պետք է այդ հո­ղե­րը տա­յին, ին­չու՞ մեր տղեր­քը զոհ­վե­ցին, այդ­քան ա­րյուն ին­չու՞ թափ­վեց։
-Բո­լորն են ու­զում հաս­կա­նալ՝ այս հա­մա­ձայ­նագ­րի ըն­դու­նու­մը հան­կար­ծա­կի՞ էր, թե՞ նա­խա­տես­ված։
-Գի­տե՞ք, ես փոր­ձում եմ բո­լոր կող­մե­րին հաս­կա­նալ, ան­կախ նրա­նից՝ ընդ­դի­մա­դիր տե­սա­կետ ու­նեն, թե ոչ։ Մենք բո­լորս հայ ենք և չպետք է դա մո­ռա­նանք։ Սա­կայն այս ի­րա­վի­ճա­կը տես­նե­լով՝ կա­րող եմ ա­սել, որ հան­կար­ծա­կի բան չկար։ Ե­թե հան­կար­ծա­կի լի­ներ, նա իր լայ­վում չէր ա­սի. «Հի­մա չեմ կա­րող փա­կագ­ծեր բա­ցել»։ Այ­սինքն, ինքն իր խոս­քով ա­պա­ցու­ցում է, որ նա­խա­պես ինչ-որ քայ­լեր ձեռ­նարկ­վել են։


Ճե­պազ­րույց­նե­րը՝
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 57586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ