Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Ոչ միայն կնկա խելք, այլև կնոջ հոգեկերտվածք ունեցող ազգ ենք

Ոչ միայն կնկա խելք, այլև կնոջ հոգեկերտվածք ունեցող ազգ ենք
16.01.2021 | 17:32

Այսօր շատերն են դառնացած հարց տալիս՝ ինչու՞ 21-րդ դարում կատարվեց մեզ հետ այն, ինչ հարյուր տարի առաջ արդեն կատարվել էր: Իսկ ի՞նչ է, երկու հարյուր տարի առաջ նույնը չէ՞ր կատարվել, 18-րդ դարում, 17-րդ դարում, 16-րդ դարում նույնը չէ՞ր... Էսպես դարերի միջով հետ գնանք ու հասնենք էն թվերին, երբ Հայաստանն առաջին անգամ բաժանվում էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև...


Պատմական ակնարկ չեմ պատրաստվում գրել, ընդամենը շատ կարճ, նույնիսկ կոպիտ շեշտադրմամբ կփորձեմ շարադրել վերոհիշյալ ԻՆՉՈՒ-ի իմ պատկերացրած պատասխանը:
Արարիչը ստեղծեց բանական էակի ԱՐՈՒ և ԷԳ տեսակները, որպեսզի սրանք բազմանան, ու երկրագունդը լցվի արու և էգ ազգերով: Բազմացան: Երկրագունդը բնակեցվեց: Մեզ բաժին հասած տարածքում էլ ծնվեցինք մենք ու ծնվեցինք որպես էգ էթնոս, որի ջահելության վառվռուն տարիներին մեկ-մեկ էլ, արտաքին ու ներքին ինչ-ինչ ներարկումների արդյունքում, արական սկիզբն էր դառնում գերիշխող, ասենք, Տիգրան Մեծի ժամանակներում: Իսկ ընդհանուր առմամբ, լինելով էգ ազգ, մենք միշտ կարիք ենք ունեցել արու, եթե չասեմ, որձ ազգի հովանավորության, որի թևի տակ, ճիշտ է, ճնշված ու ենթակա, բայց ավելի ստեղծագործ, աշխատասեր ու հավաք ենք եղել: Ժամանակ առ ժամանակ, երբ մեր էս տեր-որձը շատ է ձեռքերին ազատություն տվել, հաճախ էլ բանը հասցնելով ֆիզիկական հաշվեհարդարի կամ բացահայտ սկսել է ոտնձգությունը մեր հոգևոր էության նկատմամբ, աչքներս հառել ենք ուրիշ արուների՝ հուսալով ձեռք բերել ավելի կարեկից, բարի ու ոչ թե ծեծող, այլ սիրող կյանքի ուղեկից: Դա էլ է եղել: Միայն թե այդ բարին ու սիրողը, թարսի պես, բազմակնություն է սիրել ու մեզ էլ, մյուսների պես, ձեռի հետ յոլլա է տարել, վերջում էլ բրախել, թե՝ գնա, քո գլուխը պահիր, դժվար ժամանակներ են, ես իմ գլուխը հազիվ եմ պահում: ՈՒ սա էլ է եղել, դարձել ենք մարդաթող կնիկ, համակեցության տարիների ապրուստը քամուն տվել, աչքներս գցել ուրիշ որձերի՝ հավատալով սրանց խոստումներին, թե համ ըստ պահանջի կպահեն մեզ, համ չեն կաշկանդի «զագսի պեչատով»:


Էս է: Էս խելքով ու «բագաժով» էլ եկել-հասել ենք 21-րդ դար, ու հիմա նորից հարց ենք տալիս ինքներս մեզ՝ բա խի՞ սենց եղավ... Որովհետև ոչ միայն կնկա խելք, այլև կնոջ հոգեկերտվածք ունենք, որպես ազգ, թեև էդ նույն խելքն ու հոգեկերտվածքն ունեցող շատ ազգեր լավ էլ ապրում են հարյուրամյակներ շարունակ և օֆ չեն անում:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 91366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ