Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի՝ հունիսի 24-ին, կքննարկեն Վրաստանի դեմ հնարավոր սահմանափակումները՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման առնչությամբ՝ իրազեկում է Euractiv պորտալը։ ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի շրջանակում կարող են դադարեցվել բարձր մակարդակի երկկողմ այցերը, հանդիպումներն ու միջոցառումները, սառեցվել քննարկումները, բանակցությունները և երկկողմ համաձայնագրերի ստորագրումը։