Թուրքիայի նախագահի հասարակության հետ կապերի վարչությունը հերքել է հայ-թուրքական սահմանի բացման մասին որոշ լրատվամիջոցների հրապարակումները։ Պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ հայ-թուրքական պաշտոնապես փակ սահմանով զուտ Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ են մտել Թուրքիա և ճանապարհը շարունակել Սիրիա, այնուհետ նույն երթուղով վերադառնալու են Հայաստան։               
 

Երբ քեզ վերագրում են գոյություն չունեցող լավագույն հատկություններ

Երբ քեզ վերագրում են գոյություն չունեցող լավագույն հատկություններ
28.11.2023 | 13:14

Թե ով է մեզ ասել, որ մենք տաղանդավոր ու հանճարեղ ենք, ես չգիտեմ, միայն գիտեմ, որ մենք դրան լրջորեն հավատացել ենք, և դա նույնիսկ թափանցել է հասարակության ամենաստորին մակարդակներ։

Հավանաբար պետք է ենթադրել, որ դա խորհրդային իշխանությունների ներքին, ոչ այնքան լավ մտածված քաղաքականության հետևանք էր, որտեղ բոլորին գովում ու վերագրում էին նրանց գոյություն չունեցող լավագույն հատկություններ։

Բանը նրան էր հասել, որ բազմագիտակ ռուսական արևելագիտությունը ստիպված էր Նիզամիին դարձնել ադրբեջանցի գրող։

Դրան հետագայում նպաստեց նաև Արևմուտքի կեղծ ու պատիր պահվածքը, ըստ որի, նրանք ամեն պարագայում ժպտում են ու հավանություն տալիս մեր նմանների գլուխգովան հայտարարություններին, բայց մտքում ասում են՝ հլա էս կենդանուն նայիր։

Օրինակ, երբ հայը ֆրանսիացի հյուրին ասում է, որ մենք քաղաքակրթության օրրան ենք, նա ժպտալով համաձայնվ ում է, բայց մտքում փորձում է գտնել ժամանակակից որևէ արժեք, որը որևէ կապ ունի մեզ հետ, բայց չի գտնում։

Իսկ երբ ես հերթական անգամ վեց ամսով ԱՄՆ-ից վերադառնում եմ Հայաստան, ապա տրադիցիոն հարցին, թե ամերիկացիք ի՞նչ են մտածում մեր գործերի մասին, ստիպված եմ լինում անկեղծորեն պատասխանել, որ նրանք միշտ Armenia-ն շփոթում են Romania/Ռումինիայի հետ և Հայաստանի տեղն անգամ չգիտեն։

Ցավոք, ես գիտեմ նաև, որ կուզիկին միայն գերեզմանն է ուղղում։

Մեր մտածողներն այն կարծիքին են, որ եթե մեր լավագույն 1000 ուղեղները միավորվեն, ապա մեր հարցերը կլուծվեն։

Իմ պատասխանը նրանց լինում է մոտավորապես հետևյալը. ցույց տվեք 5 խելոք մարդկանցից կազմված մի կայուն գաղափարական խումբ, որը կկարողանա լիդեր ունենալ և ի վիճակի լինել մարդկանց իր հետևից տանելու։

Պատասխանը լինում է շփոթված լռությունը, որն ուղեկցվում է նաև ծուռ ժպիտանման ինչ-որ բանով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7905

Մեկնաբանություններ