Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Արցախ ՀԱՅԿԱԿԱՆ գալակտիկան ձեռներիցդ խլել, վարի են տվել, նստել՝ ինչ-որ մի բալվանկա տիեզերք թռցնելու վրա եք տռճիկ տալիս

Արցախ ՀԱՅԿԱԿԱՆ գալակտիկան ձեռներիցդ խլել, վարի են տվել, նստել՝ ինչ-որ մի բալվանկա տիեզերք թռցնելու վրա եք տռճիկ տալիս
02.12.2023 | 16:34

Ամբողջ լրահոսը «հայկական արբանյակ» է трцнум... կներեք, թռցնում: Արդեն... թռցրել Է:

ՈՒ ինձ հետաքրքրեց, թե էդ արբանյակի ի՞նչն է հայկական, ո՞ր բացադրիչը:

Շարժի՞չը, արբանյակի կորպու՞սը, մեջի սարքուսու՞րքը, նյու՞թը, որից պատրաստված է, շարժիչի վառելի՞քը, ծրագրային ապահովու՞մը, գուցե ուղեծրի հաշվա՞րկն են Հայաստանի ՏՏ ընկերություններն արել:

Թե՞ միայն թռցնելու ֆինանսավորումն է հայկական, այսինքն՝ ՀՀ պետբյուջեից:

ՈՒ քանի՞ միլիոն է այդ «արբանյակ տռցնելը» նստել ՀՀ բյուջեի, այսինքն՝ «տուգանքի մատերիալ» պողոսաբնակչության գրպանին:

Ամենից կարևորը. էդ աՌբանյակը Հայաստանին հնարավորություն տալի՞ս է «խորտակիչ հարված» հասցնել, ասենք` Ադրբեջանին կամ Թուրքիային:

Առհասարակ, ի՞նչ է տալիս էդ արբանյակը՝ «ուռա՜, հայկական արբանյակ трцринк» փուչ ու անհեթեթ հպարտությունից բացի:

Բայց դրանից միայն ապուշն ու անտեղյակը կցատկոտի:

«Վաբշե տը», էն մեռած սովետի թվերին, եթե չեմ սխալվում, 1965 թվին, «Սալյուտ» ուղեծրային տիեզերական կայանի («արբիտալնայա ստանցիա») վրա տեղադրված է եղել «Օրիոն» ուղեծրային (արբիտալնի) աստղադիտակը, որի ստեղծողը լեգենդար, բայց հանուր խալխի մեծ մասին անհայտ Գրիգոր Գուրզադյանն է՝ ակադեմիկոս, աստղագետ (դե մասսան մենակ մի Վիկտոր Համբարձումյան գիտի, էն էլ շատերն իսկի չգիտեն, թե՝ կոնկրետ ինչ է արել):

Ա՛յ, դա առավել քան «հայկական տիեզերական աստղադիտակ» էր:

Արդեն վաղուց տիեզերք թռած ու հետ եկած հայազգի գիտնական-տիեզերագնաց էլ կա՝ Ջեյմս Բաղյանը:

ՈՒ՞...

Ա՜յ ձեր տունը շինվի, Արցախ ՀԱՅԿԱԿԱՆ գալակտիկան ձեռներիցդ խլել, վարի են տվել, նստել՝ ինչ-որ մի բալվանկա տիեզերք թռցնելու վրա եք տռճիկ տալիս: Ոնց որ մեկն աղջիկ երեխուց ոսկյա ադամանդակուռ ծամակալը խլի, բայց հելիումով փուչիկ տա, ասի՝ թռցրու, նա էլ թռցնի և ուրախանա, բնականաբար, ծամակալի մասին իսկի չհիշելով էլ...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2698

Մեկնաբանություններ