Մարդը մահացավ: Նրա շունը պառկեց կողքին ու նույնպես մահացավ:
Ահա Մարդու հոգին կանգնած է «Դրախտ» գրությամբ դարպասի մոտ: Կողքին կանգնած է շան հոգին: Դարպասի վրա զգուշացում է փակցված՝ «Շների հետ մուտքն արգելված է»: Մարդը չի մտնում այդ դարպասներով և շարունակում է ճանապարհը:
Տեսնում է երկրորդ դարպասը, որի վրա չկա ոչ մի գրություն, միայն մի ծերունի է նստած դարպասի մոտ.
-Կներեք, այս դարպասից այն կողմ ի՞նչ է...
-Դրախտն է:
Իսկ շան հետ կարելի՞ է...
-Իհարկե...
-Իսկ սրանից առաջ ի՞նչ դարպասներ էին...
-Դժոխքի դարպասներն են: Դրախտ հասնում են միայն նրանք, ովքեր չեն լքում ընկերներին:
Ռուս. թարգմ.՝ Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆԻ
01.12.2015