Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Բա իրենք ո՞նց դիմանան

Բա իրենք ո՞նց դիմանան
15.02.2024 | 12:29

Աշխարհի երևի բոլոր երկրներում կան հայեր։ Ու շատ հնարավոր է, որ այդ երկրներում կլինեն մարդիկ, ովքեր չեն սիրի հայերին, նույնիսկ կարող է ատեն։ Այդպիսիներ հաստատ շատ կան Բուլղարիայում, Իսպանիայում։ Ու հաստատ կան և Ռուսաստանում, և ԱՄՆ֊ում, ու դա բնական է։

Բնական է նաև, որ Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր ատում են ռուսներին կամ ամերիկացիներին, կամ մեկ ուրիշին։

Ո՞րն է տարբերությունը:

Ուրեմն, աշխարհի մնացած երկրներում երկրի ղեկավարը ամիսը մեկ չի հանդիպում այդ երկրի հայատյացներին։ Եթե, օրինակ, որևէ երկրի ղեկավար ամիսը մեկ իր մոտ հավաքի այդ երկրի հայատյացներին, ովքեր առավոտից իրիկուն ասում են` պիտի Հայաստանը քանդվի, Ադրբեջանը պիտի հաղթի, ու այդպիսի էշություններ, ապա էդ երկիրը մեր բոլորի համար կդառնա թշնամի երկիր։

Իսկ ՀՀ ղեկավարի դիրքը գրավածը ամիսը մեկ իր մոտ է հավաքում նրանց, ովքեր առավոտից իրիկուն խոսում են Ռուսաստանի քանդվելուց, գոռում են` սլավա Ուկրաինե։

Հա, ընտրությունների ժամանակ իրենք, միասին վերցրած, 5% էլ չեն հավաքել, բայց դա կարևոր չի։ Հլը պատկերացրեք, որ Պուտինն իր մոտ կանչի նրանց, ովքեր կոնկրետ Ադրբեջանի կողմից են, ու ամիսը մեկ հետները հանդիպի։

Գիտե՞ք ինչ կլինի։ Բոլորիս ճնշումը կբարձրանա։

Բա իրենք ո՞նց դիմանան։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ