Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Ինչու է կոշտ վայրէջք կատարել կամ վթարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը-2

Ինչու է կոշտ վայրէջք կատարել կամ վթարվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը-2
23.05.2024 | 14:44

(սկիզբը՝ այստեղ)

Հիմա արդեն պարզ է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին տեղափոխող ուղղաթիռն, արդեն ամպերի մեջ մտնելուց հետո, կամ ՌԷՊ միջոցի ազդեցությամբ ամբողջ էլեկտրոնիկայի, ավիոնիկայի շարքից դուրս գալու հետևանքով կորցրել է կառավարումը, վայր ընկել ու ջախջախվել, կամ Իսրայելի կողմից խոցվել է լազերային զենքով, ինչի դեպքում, ի տարբերություն հրթիռով խոցվելու, դժվար կամ, միգուցե, անհնար է պատճառը հայտնաբերել, ապացուցել, կամ էլ կործանվել Ադրբեջանից թռիչքից դեռ առաջ սկզբնավորված դիվերսիայի հետևանքով:

Խոսելով ՌԷՊ միջոցի մասին, այս դեպքում նկատի ունենք տվյալ զենքի ոչ թե այն տեսակը, որն օդում ծավալատարածական ինչ- որ միջավայրում դաշտային լայն ազդեցությամբ ռադիոէլեկտրոնային խաթարում է առաջացնում, այլ նեղ ուղղորդված փնջային ճառագայթմամբ այս կամ այն թռչող սարքի ողջ ռադիոէլեկտրոնային և էլեկտրոնային սարքավորումներն ամբողջությամբ շարքից հանելու ունակ միջոցը: Բացառված չէ, որ շատ հզոր լինելու դեպքում այն կարողանար ազդել նաև ուղղաթիռի շարժիչի գեներատորի վրա՝ չնայած վերջինիս էկրանավորված (պաշտպանված) լինելուն ու հանգեցնել շարժիչի կանգի:

Հիշեցնենք, որ Բելառուսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալիռեզա Սանեին լրագրողների հետ զրույցում խոսելով ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառների մասին, դրանց թվում ասել է նաև, որ «կարող է ինչ- որ խանգարումներ» եղած լինեն՝ նկատի ունենալով ոչ թե տեխնիկական խնդիրները, որովհետև դրանից անմիջապես առաջ աղետի հնարավոր պատճառների շարքում նշել էր նաև տեխնիկական խնդիրները, այլ ակնարկելով ՌԷՊ միջոցի ազդեցության մասին:

Ի հավելումն վերոնշյալի, դեպքից կարճ ժամանակ անց, իրանական «Մաշ» տելեգրամ ալիքն անդրադառնալով տեղի ունեցածի մանրամասներին, հայտնել էր, որ նախնական տեղեկությունների համաձայն, ուղղաթիռը կորցրել է կառավարումը «էլեկտրոնիկայի խափանման պատճառով, ընկել է լեռան վրա և բռնկվել»:

Վատ եղանակային պայմանների պատճառով ուղղաթիռի կործանման վարկածը հերքվում է

Իրանում Ռաիսի ուղղաթիռի կործանման նոր մանրամասներ են բացահայտվել. РБК- ն այսօր տեղեկացնելով այս մասին, հայտնել է, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ- Հոսեյն Էսմայիլին, որը նույն օդային շարասյան կազմում մեկ այլ ուղղաթիռով թռչում է նախագահ Իբրահիմ Ռաիսիի կործանված «Bell 212»- ի հետ, պատմել է վթարի հանգամանքների ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նրա խոսքերը մեջբերել է Իրանի IRNA պետական լրատվական գործակալությունը։ Ընդհանուր առմամբ, շարասյան կազմում 3 ուղղաթիռ է եղել, որոնցից մյուս երկուսն ապահով վայրէջք են կատարել:

Էսմայիլիի խոսքով՝ թռիչքի ժամանակ եղանակային պայմանները նորմալ են եղել, ամպամածությունը եղել է Սունգուն պղնձի հանքի շրջանում (գտնվում է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, որտեղ տեղի է ունեցել վթարը):

«Դա մառախուղ չէր,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարը:- Հնարավոր է, կիրճի խորքում մառախուղ էր, բայց մեր թռիչքի հետագծի վրա մառախուղ չկար։ Ամպերն ուղղաթիռից մի փոքր բարձր էին: Ուղղաթիռի օդաչուն, որում գտնվում էր նախագահը, որպես հրամանատար, մեզ հրահանգեց բարձրություն հավաքել և շարունակել շարժվել ամպերի վրայով։ Ուղղաթիռները բարձրացրեցին բարձրությունը, և մոտ 30 վայրկյան անց մեր օդաչուն հասկացավ, որ նախագահի ուղղաթիռը կորել է» (ընդգծումը՝ մերը):

Նրա խոսքով ՝ իր ուղղաթիռը գնացել է նախագահականի որոնումների, որի հետ արդեն մեկուկես րոպե կապ չի եղել, նրա հետ կապ հաստատել այդպես էլ չի հաջողվել: Արդեն այն ժամանակ հնարավոր է համարվել, որ «Bell 212»-ը վթարի է ենթարկվել։ Էսմայիլիի ուղղաթիռը վայրէջք է կատարել Սունգունի հանքավայրում։

Դրանից հետո սկսվել են անհետ կորած ուղղաթիռի հետ կապ հաստատելու փորձերը։ Զանգին պատասխանել է Ռայիսիի հետ միասին նույն ուղղաթիռով թռած Իրանի Թավրիզ քաղաքի Ջումա մզկիթի իմամ Սայեդ Մոհամմադ- Ալի Ալ- Հաշեմը:

««Ես ինձ վատ եմ զգում, ես չգիտեմ ինչ է տեղի ունեցել, ես չգիտեմ որտեղ եմ ես, ես ծառերի տակ եմ, ես չգիտեմ, ես ոչ մեկին չեմ տեսնում, ես մենակ եմ»,- հայտնեց նա: Նրա բացատրությունից պարզ դարձավ, որ «Bell 212»- ը վթարի է ենթարկվել: Իմամի հետ կապը հաջողվել է պահպանել ևս մի քանի ժամ, մինչ նրա մահը»։

Ռայիսիի և Իմամ Ալ- Հաշեմի հետ միասին ուղղաթիռում են եղել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիկ Ռահմաթին, նախագահի անվտանգության աշխատակիցները և անձնակազմի անդամները: Նրանք բոլորը, ընդհանուր առմամբ, 8 մարդ, զոհվել են։

Ռայիսի, նրա անվտանգության ծառայության ղեկավարի, ողջ անվտանգության ծառայության ճակատագրական սխալը

Ռայիսի, նրա անվտանգության ծառայության ղեկավարի, ողջ անվտանգության ծառայության ճակատագրական սխալն այն է, որ նրանք անվտանգ են համարել ուղղաթիռով Ադրբեջան թռչելը՝ հաշվի չառնելով, որ դա գրեթե նույնը կամ նույնն է, ինչ Իսրայել թռչելը: Ավելին. ինչպես արդեն հայտնի է, ուղղաթիռն ընկել է Ադրբեջանի փաստացի սահմանից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ Արցախի գրավյալ տարածքներում Իսրայելի հետախուզական բազաներում կամ բազաների տարածքից դուրս թշնամու ՌԷՊ միջոցի կամ լազերային զենքի հասանելիության գոտում:

Կասկածից գրեթե դուրս է, որ Իսրայելն ունի և՛ ՌԷՊ հզոր միջոց, և՛ հզոր, հեռահար գործողության լազերային զենք, և եթե անգամ չունի, կարող էր նման կարևոր թիրախ խոցելու նպատակով նախապես ԱՄՆ- ից կամ Մեծ Բրիտանիայից խնդրած- ստացած լինել վերոնշյալ զենքերից մեկնումեկը, որոնք հաստատապես տիրապետում են նման միջոցների:

Էբրահիմ Ռայիսին կհամարձակվե՞ր ուղղաթիռով թռչել Իսրայելի սահմանից 30 կմ հեռավորության վրա, կամ դա թույլ կտայի՞ն նրա անվտանգության ծառայության աշխատակիցները… Իհարկե՛ ոչ: Իսկ այս դեպքում համարձակվել է, և դա թույլ է տվել նրա անվտանգության ծառայությունը՝ հաշվի չառնելով, որ Ադրբեջանն այլևս նախկին Ադրբեջանը չէ, Արցախի բռնազավթումից հետո նրա տարածքում հայտնվել են Իրանի դեմ գործող Իսրայելի հետախուզական բազաներ, դատելով կատարվածից, ավելի լայն հնարավորություններով, քան զուտ հետախուզականն է…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ