Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-4

Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-4
28.08.2024 | 19:08

(սկիզբը՝ այստեղ)

Բանակից թռնելու համար դատված, սեփական մոր դեմ ցուցմունք տված, իր հակառուսական քարոզով հայտնի, եվրոպական «արժեքների» կրող, Հայաստանում ԼԳԲՏ- ների, այլասերվածների լիակատար աջակցությունը վայելող, ըստ տարբեր գործիչների հայտարարությունների , նաև միասեռական Արման Բաբաջանյանը և հրա հիմնադրած ու ղեկավարած «Հանուն Հանրապետության» (ըստ էության, իրականում «Ընդդեմ Հանրապետության») կուսակցության ներկայացուցիչները, ինչպես արդեն հայտնի է, Բելառուսի նախագահի հայտարարությունն օրերս առիթ էին օգտագործել՝ Հայաստանում Բելառուսի դեսպանատան մուտքի վրա հարձակման՝ լկտիաբար ձվեր, լոլիկներ, կարտոֆիլներ նետելու և վիրավորական արտահայտություններ բղավելու (https://www.youtube.com/watch?v=Ru72PHLSyHs ) համար…
Լուկաշենկոն մասնավորապես ասել էր. «Դե, ո՞ւմ են հայերը պետք, բացի մեզանից: Ոչ մեկին նրանք պետք չեն: Թող զարգացնեն իրենց տնտեսությունն ու կողմնորոշվեն նրանով, ինչ նրանք ունեն։ Ի՞նչ է Ֆրանսիան: Ինչպիսի՞ն է (նախագահ Էմանուել) Մակրոնը: Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»:
Ինչպես արդեն նշել ենք, «հայերը» ասելով, Լուկաշենկոն նկատի է ունեցել այստեղ ապրող մոտ 2.5- 3 միլիոնանոց ազգաբնակչությանը ու նրանց ներկայացրած պետությունը՝ Հայաստանը, իսկ «մեզանից» ասելով, մասնավորապես, Ռուսաստանը և Բելառուսը:
Հիմա տեսնենք, թե մենք ու մեր պետությունն էլ ում ենք պետք, բացի Բելառուսի նախագահի ասած «մեզանից»- ից: Ահա ՄԱԿ- ի անդամ շուրջ 200 պետությունների ցանկը , ինքներդ ընթերցեք այն, նշված հարցն անկեղծորեն տվեք ձեզ, ու պարզեք Լուկաշենկոյի ասածի ճշմարտացիությունը:
Հայաստանի ներկա ազգադավ, նույնիսկ իր «ղեկավարած» պետությանը և նրա բնակչությանը դավաճանած իշխանության պարագայում մենք իսկապես ու՞մ ենք պետք, բացի Բատկայի ասած «մեզան»- ից: «Ղեկավարած» բառը չակերտավորել ենք, որովհետև Հայաստանի իրական ղեկավարն ԱՄՆ- ը և նրա գլխավորած հավաքական Արևմուտքն է, որի, ինչպես նաև Բաքվի և Անկարայի խամաճիկներն են ներկայիս իշխանությունները: Հայերս ու մեր պետությունը կլինենք թե չենք լինի, Նիկոլ ազգադավի և իր ոհմակի վարած հանցավոր քաղաքականության հետևանքով հիմա աշխարհի գրեթե բոլոր պետությունների համար միևնույնն է:
Վերոնշյալի առումով Ռուսաստանից ու Բելառուսից բացի, բացառություն կարող են լինել միայն Իրանը և Չինաստանը, որոնցից առաջինն իր ազգային անվտանգության նկատառումներով դեմ է Սյունիքի միջանցքի բացմանը, Ադրբեջանի կողմից Սյունիքի գրավմանը, իր և Հայաստանի մնացյալ մասի արանքում Ադրբեջանի խցկվելուն, և այս առումով հայերս իրեն պետք ենք, գուցե դեռ ինչ- որ հույսեր կապում է մեզ հետ, իսկ Չինաստանին պետք ենք Թուրքիայի պանթուրքիզմի և պանիսլամիզմի ծրագրերի առաջխաղացումը թույլ չտալու, դրանով
ՉԺՀ- ում ույղուրների (ույղուր- թուրքերի) անկախանալու և Մեծ Թուրանին (այժմ դեռ աշխարհաքաղաքական հասկացություն ու նախագիծ) միանալու վտանգը կանխարգելելու համար: Այսինքն՝ Լուկաշենկոն միայն նրանց առումով կարող է սխալված լինել:
Գրում ենք՝ «կարող են», «կարող է», որովհետև այն բանից հետո, երբ 2023 թ. Նիկոլը և իր ոհմակն Արցախի Հանրապետությունը դավաճանաբար և ամբողջապես հանձնեցին Ադրբեջանին, նույնիսկ մեր բարեկամ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մտածելով, որ իր իսկ անվտանգության ու շահերի դեմ գործած Հայաստանից պետք է ձեռք քաշել, այլևս հույս չկա, ինչպես նաև առաջնորդվելով Իրանի ազգային ու պետական շահերով, հայտարարել է. «Մենք շատ ենք ուրախանում, որ երկար տարիներ անց Ղարաբաղը միացավ իր պապենական տարածքին, Ադրբեջանի և Իրանի հարաբերություններն էլ օրեցօր լավանում են…»:
Ճիշտ է, մենք ԱՄՆ- ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային էլ ենք պետք, բայց ոչ թե փոխշահավետ համագործակցության, այլ դրա քողի ներքո մեր հանքահումքային պաշարներին չնչին գումարներով տիրելու և ամենակարևորը՝ իրենց «դեղատոմսերով», երևացող ու չերևացող խորհուրդներով ու պահանջներով մեզ Ռուսաստանից, ԵԱՏՄ- ից ու ՀԱՊԿ- ից կտրելու, թշնամացնելու, դրանցով իսկ մեզ կործանելու, իսկ ՌԴ- ին ու նշված կառույցներին վնաս պատճառելու համար:
Վերոնշյալի առումով ավելորդ չենք համարում հիշեցնել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ 2023 թ. արած հայտարարությունը. «Արևմուտքը գիշատչի պես կառչել է Հայաստանից՝ փորձելով պոկել նրան Ռուսաստանից‰…»: Այո՛, տարածաշրջանից ռուսական ներկայությունը հեռացնելն է հավաքական Արևմուտքի նպատակը, ինչի համար ստեղծել են լավ նախադրյալներ ու բարենպաստ պայմաններ, և այդ նպատակին հասնելու ձգտմամբ պայմանավորված, Արևմուտքի կողմից առաջիկայում կարող են լինել ոմանց համար ականջահաճո և գայթակղիչ, միաժամանակ հիմնականում կեղծ ու սին խոստումներ:
ԱՄՆ- ին ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքին մենք պետք ենք նաև իրենց ԼԳԲՏ ու մանկապիղծ «արժեհամակարգն» ու քարոզչությունը, այն պաշտպանելուն և առաջ մղելուն նպատակաուղղված օրենսդրությունը, կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ծայրահեղ ազատականությունը, ԼԳԲՏ- ների և մյուս այլասերվածների, քայքայիչ և ամբողջատիրական աղանդների առջև կանաչ լույս վառող «մարդու իրավունքները» և կրոնական ազատությունները մեր վզին փաթաթելով, մեր հասարակությանն այլասերելու, ընտանիքները քայքայելու, հասարակության ու պետության հարցերը լուծելու, հերն անիծելու համար: Սա է մեր ու մեր պետության առնչությամբ Արևմուտքի երկբաղադրիչ գերնպատակի մյուս բաղադրիչը:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 14444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ