Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային-12

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային-12
15.12.2024 | 17:51

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք

(սկիզբը՝ այստեղ)

Ճիվաղ Բայդենի և հայտնի ցեղի ներկայացուցիչ Զելենսկու համար միևնույն է՝ ռուս- ուկրաինական հակամարտությունը կվերածվի Երրորդ համաշխարհային պատերազմի, թե ոչ: Ավելին. նույնիսկ այն տպավորությունն է, թե նրանք հենց միտումնավոր են սադրում Երրորդ համաշխարհային պատերազմ:
Ոմանք հավանաբար կզարմանան, չեն հավատա՝ իսկ նրանք մի՞ թե չեն ուզում ապրել… Վերջնական եզրակացություն կատարելուց առաջ պարզապես հիշեք, որ նրանք երկուսն էլ, ինչպես ասում են, վերջացած մարդիկ են:
Բայդենը մի շարք հիվանդություններ ունի, զառամյալ է, մի ոտքը թերևս արդեն գերեզմանում է, և ամենակարևորը՝ ջհուդամասոնների, գլոբալիստների գործիքն է, խամաճիկը, որը կարող է ենթարկվել նրանց, կատարել նրանց հրամանները: Բացի այդ, ըստ ԶԼՄ- ներում հրապարակված տեղեկությունների, նա կարող է հայտնվել ճաղերի հետևում մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ԱՄՆ- ի նախագահական նախորդ ընտրությունները կեղծելու և հաղթանակը Թրամփից խլելու համար: Թրամփը կարող է նրանից վրեժխնդիր լինել նաև իր նկատմամբ քրեական հետապնդման ու ձերբակալման համար: Հասկանալի է, որ բանտում հայտնվելու դեպքում Բայդենն այնտեղից այլևս կենդանի դուրս չի գա:
Ինչ վերաբերում է Զելենսկուն, ապա պարտության դեպքում նա իր իսկ երկրում քրեական խստագույն պատասխանատվության կենթարկվի, թերևս ցմահ ազատազրկման, կհայտնվի բանտում, և այս ամենն ինքը շատ լավ հասկանում է:
Ռոստովի մարզի հարավ- արևմուտքում, Դոնի Ռոստովի և Մարիուպոլի միջև գտնվող Տագանրոգ քաղաքը դեկտեմբերի լույս 11- ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ- կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել, վնասվել է արդյունաբերական ձեռնարկություն, կայանատեղիում այրվել է 14 մեքենա: Ըստ նախնական տվյալների, հարձակման հետևանքով զոհեր, վիրավորներ չկան. այս մասին, РБК- ի տեղեկացմամբ , հայտնել է մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը: Տագանրոգում Մոսկվայի ժամանակով 4: 30- ին հայտարարված օդային տագնապը գործել է մեկուկես ժամ: Թե ինչ հրթիռներով է հասցվել հարվածը, չի հայտնվել:
Քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան հայտնել է նաև անօդաչուների հարձակման մասին և տագանրոգցիներին խնդրել է անվտանգության միջոցներ ձեռնարկել: «Հնարավորության դեպքում իջեք ստորին հարկե, նկուղ։ Գտեք առանց պատուհանների տեղ, նստեք հատակին»,- գրել է նա։
Կամբուլովան հայտնել է նաև քաղաքի Ցիոլկովսկու փողոցում կաթսայատան վնասման մասին, առանց ջերմամատակարարման է մնացել 27 բազմաբնակարան շենք:
Նույն գիշեր հարձակման է ենթարկվել նաև Բրյանսկը, ինչպես հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը, այնտեղ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել արտադրական ձեռնարկությունում, կրակը հաջողվել է մարել:
Ուկրաինային Բայդենի տված ATACMS բարձր ճշգրտության մարտավարական բալիստիկ հեռահար հրթիռներով, ԱՄՆ- ի նախագահի գիտությամբ ու Զելենսկու հրամանով, անշուշտ, ամերիկյան մասնագետների օգնությամբ, ավելի ճիշտ, անմիջական մասնակցությամբ դեկտեմբերի լույս 11- ի գիշերը հարված է հասցվել նաև Տագանրոկի ռազմական օդանավակայանին:
Ընդգծենք, որ ամերիկյան հրթիռներով հիշյալ հարվածը հասցվել է՝ չնայած ՌԴ տարածքի խորքում արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում հակամարտության վտանգավոր սրման վերաբերյալ ՌԴ նախագահի և այլոց մի շարք նախազգուշացումներին, ինչպես նաև Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում (Բրյանսկի մարզում) գտնվող թիրախին խոցելու համար նոյեմբերի 19- ին առաջին անգամ արևմտյան հեռահար հրթիռների (ATACMS վեց հրթիռի) կիրառումից հետո, ի պատասխան տվյալ հարձակման, առաջին անգամ «Орешник» հիպերձայնային հրթիռների կիրառմամբ Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի թերևս ամենակարևոր ձեռնարկությանը՝ Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող «Южмаш»- ին հասցված հուժկու հարվածին: Արևմուտքից Զելենսկուն ասել են՝ չվախենաս…
«РИА Новости»- ի հրապարակման համաձայն, Ինչպես նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, արձակված վեց հրթիռից երկուսը խոցվել է, մնացածները շեղվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներով: Նախարարությունից ընդգծել են, որ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
«Հրթիռների բեկորների ընկնելու հետեւանքով անձնակազմի շրջանում կան տուժածներ»,- «Газета.Ру»– ի տեղեկացմամբ , հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, սակայն, չեն հստակեցրել տուժածների թիվը:
Ըստ ՊՆ- ի տվյալների, Ուկրաինայի ԶՈւ- ի հարվածի հետևանքով լուրջ ավերածություններ չկան. վնասվել են տեխնիկական տարածքում գտնվող երկու շենք, երեք ռազմական մեքենա (նկատի ունենանք, որ ռազմական ինքնաթիռն էլ ռազմական մեքենա է), իսկ մի քանի ավտոմեքենաներ բեկորներով ծակռտվել են: Ամերիկյան հրթիռներից երկուսը խոցվել են «Պանցիր» զենիթահրթիռային համալիրի մարտական հաշվարկով:
Անձամբ ես դժվարանում եմ հավատալ, թե բոլոր հրթիռները խոցվել ու շեղվել են, քանի որ այդ դեպքում օդանավակայանի անձնակազմի շրջանում տուժածներ չպետք է լինեին: Ի՞նչ է՝ բոլոր հրթիռները օդանավակայանի հենց վերևում կամ անմիջական հարևանությա՞մբ են խոցվել… Ի դեպ, սա այս բնույթի առաջին տեղեկությունը չէ, այլ առնվազն տասնյակներից մեկը այլ հրթիռներով և ԱԹՍ- ներով ռուսական թիրախներին հասցված հարվածների դեպքում: Կարելի է ենթադրել, որ ճշմարտությունը չի հայտնվում, որպեսզի ռուսական հասարակության շրջանում տագնապի տեղիք չտրվի:
«Արևմտյան հեռահար զենքով այս հարձակումն անպատասխան չի մնա, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- խոստացել են ՊՆ- ում:
Թե Ռուսաստանն ինչպես կպատասխանի հիշյալ հրթիռային հարվածին, պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, սակայն դեկտեմբերի 11- ի երեկոյան «Reuters» գործակալությունը, վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Ռուսաստանն առաջիկա օրերին կարող է կրկին հարվածել Ուկրաինային հիպերձայնային «Орешник» բալիստիկ հրթիռով:
Ռուսաստանն անպայման կպատասխանի Տագանրոգի օդանավակայանի վրա ATACMS հրթիռներով հարձակմանը. այս մասին դեկտեմբերի 12- ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուզում եմ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության բացարձակապես ոչ երկիմաստ և ուղիղ հայտարարությունը, որը եղել է երեկ, և որտեղ հստակ ասվում է, որ պատասխանը կհետևի»,- ТАСС- ի տեղեկացմամբ , ասել Է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «պատասխանը կհետևի այն ժամանակ և այնպես, ինչպես նպատակահարմար կհամարվի», «Բայց այն անպայման կհետևի»:
Եվ, ահա, երեկ հետևեց Պեսկովի խոստացած պատասխանը: ՌԴ պաշտպանության նախարարությունը, «РИА Новости»- ի փոխանցմամբ , հայտարարել է, որ Ռուսաստանի ԶՈւ- ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներին ՝ ի պատասխան Կիևի կողմից Տագանրոգի օդանավակայանի ուղղությամբ ATACMS վեց հրթիռների կիրառմանը:
Հարվածի համար օգտագործվել են օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության խոցման բարձր ճշգրտության միջոցներ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ- ներ։
«Հարվածը նպատակին հասել է։ Բոլոր օբյեկտները խոցվել են»,- ընդգծել են նախարարությունում։
Ընդգծենք, որ հիշյալ հարվածն Ուկրաինայի համար բավական ծանր հետևանքներ է ունեցել, ընդ որում, հարվածի համար հիպերձայնային «Орешник» չի կիրառվել, առանց դրա էլ հաջողվել է թիրախները խոցել, սակայն… «Financial Times»- ը (FT), РБК- ի փոխանցմամբ , հայտնել է, որ ԱՄՆ- ում սպասում են Ուկրաինային «Орешник»- ով նոր հարվածի:
FT- ի հավաստմամբ, Սպիտակ տունը սպասում է «Орешник»- ով կրկնական հարվածին: Այս մասին «Financial Times»- ին հայտնել է ԱՄՆ- ի ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցը:
«Միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանը դա անի առաջիկա օրերին» – ասել է նա:
Երկու օր առաջ հրթիռի մոտալուտ արձակման մասին նախազգուշացրել Էին «Bloomberg» և «Associated Press» գործակալությունները՝ հղում անելով նաև ամերիկացի պաշտոնյային:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ