Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային-13

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային-13
19.12.2024 | 13:04

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք


(սկիզբը՝ այստեղ)


Հիմա կարծես թե արդեն շատերն են հավատում, որ մարդկությունը կանգնած է Երրորդ համաշխարհայինի նախաշեմին, ու մեծ է հավանականությունը, որ բոլորս կարող ենք հայտնվել միջուկային մղձավանջում և այնտեղից այլևս դուրս չգալ:
Վերջին շրջանում անվտանգային իրավիճակն աշխարհում կտրուկ սրվել է, ընդ որում, պայմանավորված ոչ միայն Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններով: Հայտնի ցեղի ներկայացուցիչ Զելենսկին, ինչպես նաև Կիևի վարչակարգի հետևում կանգնած ճիվաղ Բայդենը և ԱՄՆ- ի գլխավորած հավաքական Արևմուտքն անտեսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ընդհանրապես, Մոսկվայի բազմաթիվ զգուշացումները, մեկը մյուսի հետևից հատեցին կարմիր գծերը:
Ռոստովի մարզի հարավ- արևմուտքում գտնվող Տագանրոգ քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկին դեկտեմբերի լույս 11- ի գիշերը Ուկրաինայի ԶՈւ հասցրած հարվածից, ինչպես նաև նույն օրը Տագանրոգի ռազմական օդանավակայանը խոցելու համար ամերիկյան ATACMS բարձր ճշգրտության վեց հեռահար հրթիռներ արձակելուց հետո, Ռուսաստանը, ինչպես հայտնի է, դեռ ամբողջությամբ չի տվել այդ հարվածի պատասխանը:
Ճիշտ է, Ռուսաստանի ԶՈւ- ն դեկտեմբերին 13- ին զանգվածային հարված էր հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներին՝ ի պատասխան Կիևի կողմից Տագանրոգի օդանավակայանի ուղղությամբ մարտավարական- օպերատիվ ATACMS բալիստիկ վեց հրթիռների արձակման, սակայն Կիևին այդ պատասխանը տրվել էր օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության խոցման բարձր ճշգրտության միջոցների, ինչպես նաև հարվածային ԱԹՍ- ների օգտագործմամբ, անհամեմատ հզոր ու հիպերձայնային «Орешник» հրթիռ չէր կիրառվել:
ԱՄՆ- ի ազգային անվտանգության խորհրդում չէին թաքցրել, որ սպասում են առաջիկա օրերին Ուկրաինային «Орешник»- ով նոր հարվածին: Ճիվաղ Բայդենի և Զելենսկու ծրագրած վերոնշյալ սադրանքի նպատակը հավանաբար հենց դա է, որպեսզի «Орешник»- ի կիրառումից հետո հակամարտությունն էլ ավելի սրվի: Եվ միգուցե դա նկատի ունենալով է, որ ՌԴ- ն Տագանրոգի ռազմական օդանավակայանին դեկտեմբերի 11- ին Ուկրաինայի ԶՈւ հասցրած հարվածին դեռ չի պատասխանել «Орешник»- ով, որի ավերիչ ուժը մի քանի հրթիռների միաժամանակյա կիրառման դեպքում հավասար է փոքր հզորության միջուկային զենքի ուժին:
Ինչպես հայտնի է, հունվարի 20- ին երդմնակալության արարողությունից հետո ԱՄՆ- ի նախագահի պաշտոնը ստանձնելու է Դոնալդ Թրամփը, որը, ինչպես հայտարարել է, ձեռնամուխ է լինելու ներկայիս հակամարտության հնարավորինս շուտափույթ դադարեցմանը: Խոսք է գնում Թրամփի նախաձեռնությամբ առաջիկայում Զելենսկու և Պուտինի հետ նրա առանձին- առանձին բանակցությունների, իսկ հետո բանակցային սեղանի շուրջ նույնիսկ երեք նախագահների հնարավոր հանդիպման մասին:
Եվ, ահա, այս իրավիճակում աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերը, որոնք լինելով Սատանայի ծնունդ ու Սատանայի ծառա, Աստծո ու մարդկության թշնամիներն են (Բայդենը, Զելենսկին, Մեծ Բրիտանիայի թագավորն ու վարչապետը նրանց ներկայացուցիչները կամ առնվազն գործիքներն են), ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անեին հակամարտությունն էլ ավելի սրելու, վերոնշյալ հնարավոր բանակցությունները, դեռ չսկսված, վիժեցնելու, Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու ու Նեռի գալուստը նախապատրաստելու իրենց ծրագիրը շարունակելու համար՝ ինչ էլ որ լինի դրա գինը, թեկուզ միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմ և ողջ մարդկության անխուսափելի բնաջնջում:
Դե, իհարկե՛, մի նոր ու շատ ավելի մեծ սադրանք, քան Տագանրոգի ռազմական օդանավակայանը ամերիկյան հեռահար հրթիռներով թիրախավորելու՝ խիստ մասամբ իր նպատակին հասած փորձն էր: Հենց այդ սադրանքն էլ երեկ իրականացվել է Ռուսաստանի սրտում. Ուկրաինայի անվտանգության ծառայության կազմակերպմամբ դեկտեմբերի 17- ի վաղ առավոտյան ՌԴ մայրաքաղաքում, Ռյազանի պողոտայում շենքի մուտքի մոտ կանգնած սկուտերի մեջ տեղադրված ավելի քան 1 կգ տրոտիլին համարժեք հզորությամբ պայթուցիկ սարքի գործադրման արդյունքում ահաբեկչության զոհ է դարձել Ռուսաստանի ռազմական ոլորտի կարևորագույն նշանակություն ունեցող պաշտոնյաներից մեկը՝ ՌԴ ԶՈւ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՃՔԿՊ) զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը: Նրա հետ միասին զոհվել է նաև Կիրիլովի օգնականը՝ Իլյա Պոլիկարպովը:
Ռուսաստանի ուժային և իրավապահ մարմինները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բռնեն Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովին սպանողներին և ոչնչացնեն ահաբեկչության պատվիրատուներին Կիևում. երեկ պաշտպանական պետական պայմանագրերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ այս մասին, ТАСС- ի տեղեկացմամբ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Տողերիս հեղինակը նրա հետ այս հարցում լիովին համամիտ է, և դա վաղուց պետք է արվեր: Տեսեք թե ինչպես վարվեց Իսրայելը ՀԱՄԱՍ- ի և «Հըզբոլահ»- ի առաջնորդների ու նույնիսկ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության բարձրաստիճան գործիչների հետ, որոնց, ի տարբերություն Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների, ահաբեկիչներ չէին:
Մեդվեդևը հավելել է. «Այդ պատվիրատուները հայտնի են։ Դա Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունն է»:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը սպառնացել է «անխուսափելի հատուցմամբ»:
«Այս ահաբեկչությունը բանդերական ռեժիմի հոգեվարքն է,- РБК- ի տեղեկացմամբ , ասել է նա:- Վերջին ուժերով նա փորձում է արդարացնել իր անարժեք գոյությունն արևմտյան տերերի առջև, երկարացնել պատերազմն ու մահը, արդարանալ ռազմաճակատի աղետալի վիճակի համար»:
Ինչու թիրախ ընտրեցին հենց Կիրիլովին…
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան ալիքում գրել է, որ Կիրիլովը երկար տարիներ համակարգված և «փաստերը ձեռքին մերկացրել է անգլոսաքսերի և ՆԱՏՕ- ի հանցագործությունները»:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը, ТАСС- ի տեղեկացմամբ , անդառնալի կորուստ է անվանել Ռուսաստանի Զինված ուժերի Ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետի մահը:
Ըստ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովի, հանցագործության կազմակերպիչներն ու կատարողները, որոնց իրականացրած ահաբեկչության հետևանքով զոհվել է Կիրիլովը, կգտնվեն և կպատժվեն, որտեղ էլ նրանք գտնվեն…
Կիևի վարչակարգի հանցավոր էությունն ակնհայտ է, խոսքը ահաբեկչական պետության մասին է՝ ոչ լեգիտիմ նախագահ- նացիստի գլխավորությամբ, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը (կարծում ենք, հասկանալի է, թե սրանից ինչ է բխում…):
Կիևի վարչակարգի ղեկավարությունը լիովին կվճարի Իգոր Կիրիլովի մահվան համար, հավաստիացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Չիժովի հավաստմամբ, Իգոր Կիրիլովը հմտորեն մերկացրել է արևմտյան հատուկ ծառայությունների և նրանց ուկրաինացի կամակատարների սադրանքները, և, հետևաբար, նրանց մեջ ատելություն առաջացրել:
ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից քիմիական զենքի կիրառման և կենսաբանական զենքի մշակման մասին Կիրիլովի զեկույցները չափազանց ցավոտ էին Կիևի և նրա արևմտյան գործընկերների համար:
Կիրիլովը չի խուսափել բարդ խնդիրներից և հաղթահարել է ցանկացած մարտահրավեր, նրա մշակումները տասնյակ հազարավոր կյանքեր են փրկել, ասել է «Концерн «Уралвагонзавод»» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պոտապովը:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ